Microsoft-ի գլխավոր տնօրեն է նշանակվել հնդիկ Սատյա Նադելլան

Ամսաթիվ

Microsoft ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել հնդիկ Սատյա Նադելլան։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Ստիվ Բալմերին և փաստորեն հանդիսանում է Microsoft-ի երրորդ գլխավոր տնօրենը՝ Բալմերից ու Բիլ Գեյթսից հետո։ Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Բալմերը հայտնել էր, որ հեռանում է այդ պաշտոնից։ 46-ամյա Նադելլան հանդիսանում է Microsoft ընկերության վետերաններից մեկը։ Նա Microsoft-ում աշխատում է 22 տարի։ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել է տնօրենների խորհրդից հեռանալու մասին։ Նա կմնա Microsoft-ում որպես գլխավոր տնօրենի տեխնիկական խորհրդական։


Սատյա Նադելլան ծնվել է 1967 թվականին Հնդկաստանում։ Նա ավարտել է Մանգալոր քաղաքի համալսարանաը, որտեղ ստացել է ինժեներ-էլեկտրիկի մասնագիտություն։ Հետագայում աշխատանքի է անցել Microsoft-ում և վերջերս ղեկավարում էր Microsoft-ի ամպային ծառայությունների ստորաբաժանումը։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն