Հայկական կայքերի ինտերնետային հաշվիչ։ Counter.am
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEirEhzXa9tPN1qqMimuV1PWjR_if2CybLFuQQcyauPaG9UORLEI0u8txOAh6njBNQMA-Z-HnsrDKYV-EjkWVMH4sK_cjYFKfJCFg2uPPRiZ75ugVoGeNlkAOdwANQ4OACy65XHfuAk7WmQ/s1600/counter.png)
Counter.am կայքի օգնությամբ դուք կարող եք թվերով ու գրաֆիկներով վերլուծել Ձեր կայքի վիճակագրական տվյալները և իմանալ Ձեր կայքի օրական, շաբաթական կամ ամսական այցելությունների կամ էջադիտումների քանակը։ Կայքում կարող եք տեսնել նաև այցելուների ինտերնետ դիտարկիչների տարբերակները, էկրանի չափսերը, օպերացիոն համակարգերը, որոնողական համակարգերի բառերը, այցելությունների սկզբնաղբյուրները և այլ տվյալներ։ Վիճակագրական տվյալները թարմացվում են կես ժամը մեկ։
Վարկանիշային ցուցակում Ձեր կայքը ավելացնելու համար պետք է գրանցվեք counter.am կայքում և ավելացնեք կայքը։ Այնուհետև առաջարկվող կոդը պետք է տեղադրեք Ձեր կայքում և սպասեք, մինչև Ձեր լրացրած տվյալներն ու կայքը կանցնեն համապատասխան մոդերացիան։