Nokia-ն կթողարկի Android-ով աշխատող սմարթֆոն
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiu0S46jJNd39nTFbcUontkVCz0F3EZUSgatJSLT86129c17PowiWiW50y6Kpuz01S6cZ90r8t3ixcu-efLHhph1INkm4BV3t99mkOKQpQnbzzdXVJmvMsNqcmtRTdagGoSVPLDGNFXqf0/s1600/nokiax_large_verge_medium_landscape%5B1%5D.jpg)
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ կայանալիք MWC 2014 ցուցահանդեսի ժամանակ Nokia ընկերությունը կներկայացնի Android օպերացիոն համակարգով աշխատող իր առաջին սմարթֆոնը: Նախկինում այս սարքը կրում էր Normandy պայմանական անունը, իսկ շուկայում այն հանդես կգա Nokia X անունով: Սմարթֆոնը կունենա 4 դյույմանող էկրան, 512Մբ օպերատիվ հիշողություն և 4 ԳԲ ներքին հիշողություն: Նշվում է նաև 5 մեգապիկսելանոց տեսախցիկի մասին: Nokia X-ը կաշխատի Android-ի փոփոխված տարբերակով: Բացի դրանից, ծրագրեր մշակողներին հասանելի կլինի առանձին խանութ, որտեղ նրանք կարող են տարածել Nokia X-ի համար հարմարեցված հավելվածները: Դե ինչ, սպասենք MWC 2014-ին և տեսնենք, թե ինչ կարժենա և իրականում ինչ պարամետր կունենա Nokia ընկերության առաջին սմարթֆոմը, որը կաշխատի Android-ով: