Microsoft-ը թողարկեց կոդերի օրինակներ գտնող հավելված Visual Studio 2013-ի համար
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiRFOxoi-M-mG80ToyUao_81qvChM07hYsp2rx1nWSmXJK_lebnMXA3zRNhw0zsc2qem-4j1L4xVIFor4E5Qd-5c69tyQ27tsEoLd5oaqZoc2BmFxFhvGGm8OovAIEPYZXfrE0zvENKj2s/s1600/BingCodeSearch%5B1%5D.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjjG5a4VeFex1VlC5Zit1W2wBSxlCylnEGz5SCXqL4-3qsVj7zFQpKm_lSy7ly_6HZfzK9FAWkdyZICNaYzERUkYxQDkvBVZ0OwmACgaXoONiwdxsJpxwMbmo_Vmvfp-_ciQrZ9kKBzxMQ/s1600/bingcodesearch1%5B1%5D.png)
Նշեմ, որ սա հասարակ որոնողական գործիք չի: Գործիքին կարելի է անգլերեն լեզվով հարցեր տալ և ստանալ պատասխանը՝ կոդի տեսքով: Օրինակ, եթե ցանկանում եք ձեր ծրագրի մեջ դնել ֆայլից ինֆորմացիա կարդալու կոդ, ապա պետք է գրել՝ how to read files line by line: Bing Code Search գործիքը ինդեքսացնում է Stack Overflow, MSDN, Dotnetperls և CSharp411 կայքերը: Բոլոր ինդեքսավորված կոդերը ավտոմատ ստուգվում են և չեն կարող պարունակել սխալներ: Որոնման ալգորիթմը նաև առավելություն է տալիս կոդերի գնահատականներին, որոնք տալիս են վերևում նշված կայքերի օգտատերերը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj5yX9lcTha9qWHR7nZH4zLGwiVpH_0T0vqe2ffu8aSbnijwPUrvEOeRmxlQbjtZGX0blDsNIBudDUj4fiWaRVix4PBhO7rSoGrgk_UtGv8Ci-BlshRWk3n8jT7Yv85KCwQR3DHAFdytEY/s1600/bingcodesearch2%5B1%5D.png)
Bing Code Search գործիքի լավագույն կողմերից է նաև այն փաստը, որ այն պարզապես չի պատճենում կոդերը ձեր նախագծի մեջ: Գործիքը նաև փորձում է եղած կոդի հետ հարմարեցնել տեղադրվող կոդում գտնվող փոփոխականների անունները: Bing Code Search գործիքը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Ներբեռնելուց հետո այն տեղադրեք Visual Studio 2013 ծրագրի վրա:
Եթե չունեք Visual Studio 2013, ապա կարող եք փորձարկել այս գործիքի օնլայն տարբերակը: Կոդի մեջ ցանկացած տեղ դրեք 3 հատ թեք գիծ (///) և գրեք որոնվող կոդի հարցումը: Վերջում սեղմեք Tab ստեղնը և կտեսնեք առաջարկվող հարցերն ու կոդերը: