Չինացիների համար անհնար բան չկա և խելամիտ գնով կարող են ստեղծել ու վաճառել ցանկացած ապրանք: AliExpress-ում վերջերս վաճառվում է Kumi Mi 1 հեռախոս, որի վրա տեղադրված է անհպում ջերմաչափի ինֆրակարմիր սկաներ:
Հեռախոսն ունի 2.4 դյույմանոց էկրան, Bluetooth, FM ռադիո, լեդ լամպ, 32 ՄԲ ներքին հիշողություն (որը կարելի է շատացնել հիշողության քարտով): Հեռախոսի մարտկոցը 1700 մԱ/ժ է: Հեռախոսն արժի մոտ 35$:
Չինական AliExpress-ը Ռուսաստանում բացել է Molnia Electronics անունով նոր ինտերնետ խանութ, որտեղ պաշտոնապես վաճառվում են հայտնի չինական բրենդների ապրանքները: Molnia Electronics-ն աշխատում է Tmall-ի նման և հանդիսանում է AliExpress-ի մի մասը: Այս խանութը վաճառում է Xiaomi, Realmi, ILIFE, Toshiba, Meizu և այլ հայտնի ընկերությունների ապրանքներ:
Հիշեցնեմ, որ հայ օգտատերերը ևս կարող են օգտվել Tmall-ից և Molnia Electronics-ից: Այդ դեպքում AliExpress-ից գնված ապրանքները կարող են առաքվել Globbing-ի կամ Onex-ի միջոցով մի քանի օրում: Այս խանութներից գնելու դեպքում նաև կարող եք վստահ լինել, որ գնում եք օրիգինալ ապրանք վստահելի պաշտոնական մատակարարից:
Չինական օնլայն խանութներում հաճախ կարելի է հանդիպել Apple-ի ականջակալների պատճեները, որոնք հիմնականում անորակ են լինում ու չափսերով զգալի տարբերվում են օրիգինալից: Սակայն LK-TE9 սերիական համարով նոր ականջակալները չափսերով շատ նման են օրիգինալին և հետաքրքիրն այն է, որ iPhone-ը դրանք ճանաչում է որպես օրիգինալ և էկրանին ցուցադրում է կապ հաստատելու «ֆիրմային» պատուհանը:
Ինչպես վերջերս ներկայացված AirPods 2-ը, այնպես էլ այս ականջակալները հնարավոր է լիցքավորել անլար տեխնոլոգիայով: LK-TE9 ականջակալներում կիրառված է սեփական ժեստերի համակարգը (օրինակ ձայնը բարձրացնելու համար հարկավոր է «թակել» ձախ ականջակալը): Վերջում ավելացնեմ, որ այս ականջակալների գները սկսվում են 35 դոլարից, ինչը մոտ 5 անգամ էժան է AirPods 2-ից:
Հաճախ է պատահում, որ չինական AliExpress-ից ապրանք ենք ուզում գնել, սակայն պատվերներն այնքան ուշ են հասնում Հայաստան (երբեմն 3 ամիս), որ այդ ցանկությունն իսկույն վերանում է: Չնայած վերջերս պատվերներ առաքող հայկական ընկերությունները սկսել են ապրանքներ առաքել Չինաստանից, սակայն AliExpress-ի դեպքում հիմնականում սա չի աշխատում, իսկ չինական մյուս կայքերի դեպքում պետք է երկար ու դժվար քայլեր կատարել:
Պարզվում է, որ AliExpress-ն ունի Tmall օնլայն խանութ, որտեղ տեղադրված են ստուգված ու պաշտոնական վաճառողները: Tmall-ի վաճառողները հիմնականում պատվերներն առաքում են հենց Ռուսաստանի պահեստներից: Համոզվելու համար բացեք Tmall-ից որևէ ապրանքի էջ և կտեսնեք, որ առաքող երկիրը նշված է Ռուսաստան (օրինակ այս ապրանքը):
Ռուսաստանի պահեստից գնումներ կատարելու մյուս տարբերակն այն է, որ AliExpress-ում ապրանք որոնելու ժամանակ պետք է որոնման պարամետրերում նշել Ռուսաստանի պահեստի առկայությունը:
Ռուսաստանից պատվերներ առաքելու համար կարող եք օգտվել սովորական փոստային առաքումից (ՀայՓոստի միջոցով): Այս դեպքում Չինաստանի պահեստից ավելի շուտ կհասնի պատվերը, սակայն երաշխիք չկա, որ այն մի քանի օրից կհասնի Հայաստան: Երաշխավորված առաքում ապահովելու համար կարող եք օգտվել Հայաստան պատվերներ առաքող ընկերություններից մեկից: Օրինակ կարող եք գրանցվել Գլոբբինգում և պատվերի առաքման հասցե նշել Գլոբբինգի Ռուսաստանի հասցեն: Այս դեպքում կստացվի, որ AliExpress-ից կատարված գնումները կարող եք ստանալ մոտ երկու շաբաթում:
Վերջում տեղադրեմ AliExpress-ում տեխնիկա վաճառող հայտնի բրենդների պաշտոնական կամ ստուգված էջերի հասցեները:
Հարգելի այցելուներ, շարունակում եմ բլոգում ներկայացնել AliExpress կայքից հետաքրքիր ու յուրօրինակ ապրանքներ:
Pokemon GO մարտկոց
Այս արտաքին մարտկոցը ստեղծված է վերջերս մեծ իրարանցում առաջացրած Pokemon Go խաղի Պոկեբոլի (գնդակի) տեսքով: Մարտկոցի վրայի լույսերը օգտագործման իրավիճակից կախված վառվում են կապույտ, կարմիև և սպիտակ գույներով:
DVB-T2/HDTV այս սարքը միանում է համակարգչին կամ նոթբուքին USB բնիկի միջոցով և թույլ է տալիս առանց ինտերնետի առկայության դիտել ցանկացած վայրում դիտել հեռուստատեսային ալիքները: Սարքի փաթեթի մեջ ներառվում է այն կառավարելու համար նախատեսված հատուկ համակարգչային ծրագիր, անտենա և հեռակառավարող վահանակ: DVB-T2/HDTV սարքով հնարավոր է նաև լսել FM ռադիոկայանները:
Հարգելի այցելուներ, շարունակում եմ բլոգում ներկայացնել AliExpress կայքից հետաքրքիր ու յուրօրինակ ապրանքներ:
Կոպեկ ուտող դրամարկղ
Face Bank կոչվող այս յուրահատուկ ու զվարճալի դրամարկղը սնվում է կոպեկներով :) Դրամարկղի դեմքի արտահայտությունը փոխվում է, երբ նրան կերակրտում եք կոպեկներով:
Այս սարքի միջոցով հնարավոր է հեծանիվների անիվների վրա ցուցադրել ցանկացած տեքստ կամ լուսանկար: Սարքն աշխատում է ААА տեսակի 3 մարտկոցներով և կառավարվում է հատուկ հեռակառավարման վահանակի միջոցով: Այսինքն կարող եք սարքի մեջ պահել 48 պատկեր և հեծանիվը վարելու ընթացքում փոխել դրանք: Պատկերները կամ տեքստերը սարքի մեջ տեղադրվում են համապատասխան ծրագրի միջոցով:
Այսուհետև բլոգում հաճախակի կանդրադառնամ հետաքրքիր ու զարմանալի ապրանքների, որոնք հնարավոր է պատվիրել AliExpress կայքից:
Լուսավորվող ականջակալներ
Այս գեղեցիկ ու յուրատեսակ ականջակալները լուսավորվում են երաժշտության տակտին համընթաց: Ականջակալների վրա առկա է նաև երաժշտությունն ու լուսավորությունը կարգավորող սարք: Եթե սիրում եք երաժշտություն և գիշերային կյանքը, ապա այս ականջակալներով հաստատ կտարբերվեք մնացածից:
Այս կողպեքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն սիրում, երբ առանց թույլտվության խմում են իրենց խմիչքները :) Կողպեքի սկզբնական գաղտնաբառը 000 է, սակայն այն հնարավոր է փոխել:
Սա աշխարհի ամենափոքր և ամենաէժան քվադրոքոփթերն է, որի վրա տեղադրված է նաև տեսախցիկ: Հեռակառավարվող այս քվադրոքոփթերը ունակ է օդում կատարել բազմաթիվ հնարքներ և պտտվել 360 աստիճանով: Քվադրոքոփթերն այնքան փոքր է, որ հնարավոր է այն տեղադրել կառավարող վահանակի մեջ և դնել գրպանում:
Սարքը հնարավոր է կառավարել 20-50 մետր հեռավորության վրա: Լիցքավորումից հետո այն աշխատում է մոտ 5 րոպե: Տեսախցիկը 0.3 մեգապիկսել է: Հնարավորություն կա նաև տեղադրել MicroSD քարտ:
Գնալով Հայաստանում նույնպես զարգանում է ինտերնետով առևտուր անելու պրոցեսը և սա իրոք ուրախալի փաստ է: Եթե նախկինում հայերը օգտվում էին միայն eBay կայքից, ապա այժմ կան նաև մի շարք հայկական օնլայն առևտրային հարթակներ: Սակայն այսօր կանդրադառնամ AliExpress-ին, որտեղից ես գնումներ եմ կատարում արդեն մի քանի ամիս: Այսպիսով եկեք տեսնենք, թե ինչ առավելություններ ու ֆունկցիաներ ունի այս կայքը:
1. Վճարային համակարգեր:
AliExpress կայքը հնարավորություն է տալիս ոչ միայն առևտուր անել Visa կամ MasterCard-ով, այլ նաև Webmoney, QIWI, Yandex.Money, Western Union և այլ վճարային համակարգերով: Սա անշուշտ շատ կարևոր գործոն է հայերիս համար, քանի որ այս համակարգերը Հայաստանում ունեն մեծ տարածում և շատ հեշտ է դրանց վրա գումար փոխանցել:
2.Պատվիրած ապրանքների դիրքի հետևում
AliExpress կայքում ցանկացած պատվերից հետո գնորդին տրվում է հատուկ կոդ (Tracking number), որի շնորհիվ նա կարող է տեսնել, թե տվյալ պահին որ փուլում կամ որ վայրում է գտնվում իր պատվերը: Այսինքն կարիք չկա ամենօր զանգահարեն փոստ և ճշտել, թե արդյոք փաթեթ ունեք, թե չէ: Անհրաժեշտ է ընդամենը գրել այդ կոդը համապատասխան կայքում և տեսնել ապրանքի գտնվելու վայրը: Նշեմ, որ այս կայքում կարող եք տեսնել գրեթե բոլոր բեռնափոխադրում կատարող ընկերության կողմից առաքվող ապրանքների դիրքերը: Նշեմ, որ այս ապրանքի դիրքի մասին ինֆորմացիա հայտնվում է պատվերը կատարելուց մոտ մեկ շաբաթ անց:
3. Զեղչեր
AliExpress կայքում գոյություն ունի զեղչերի բաժին, որտեղ ապրանքները թարմացվում են 24 ժամը մեկ (Երևանի ժամանակով 11:00-ից մինչև հաջորդ առավոտ 11:00): Այսինքն կարող եք ամեն օր մտնել այդ բաժինը և Ձեր ցանկացած ապրանքը գնել 50% զեղչով կամ ավելի ցածր գնով:
4. Զեղչի կտրոններ
AliExpress կայքում վաճառողները հաճախ տրամադրում են կտրոններ, որոնք կարող եք օգտագործել այդ վաճառողից զեղչով ապրանք գնելու համար: AliExpress կայքում հաճախ տեղադրվում են խաղեր, որոնց միջոցով կարող եք հավաքել միավորներ և դրանք փոխարինել զեղչի կտրոնների: Օրինակ տվյալ պահին կարող եք խաղալ այս խաղը և միավորներ վաստակել ս.թ. նոյեմբերի 11-ին գնումներ կատարելու համար:
5.Ռեյտինգային աղյուսակներ
Բացի այդ, կարող եք նաև այցելել ամենաշատ պատվիրված ապրանքների էջը և տեսնել, թե ինչ են մարդիկ ամենաշատը պատվիրում և որ ապրանքներն են տվյալ պահին արդիական:
6.Գումարի վերադարձ
Ցանկացած ապրանք գնելու դեպքում վաճառողը առաջարկում է որոշակի ժամանակահատված (օրինակ 60 օր), որի ընթացքում կարող եք բողոքարկել և ստանալ գումարը: Օրինակ, եթե Դուք չես ստացել պատվերը 55 օրվա ընթացքում, ապա կարող եք նամակ գրել վաճառողին և պահանջել գումարը: Նա կամ պետք է երկարացնի այդ ժամկետը, կամ էլ վերադարձնի ամբողջ գումարը: Սակայն աշխատեք անտեղի բողոքներ չբացել և մի փոքր սպասել: Միջինում մի ամսից ապրանքները հասնում են Հայաստան, սակայն լինում են դեպքեր, երբ առաքումը տևում է մոտ 2 ամիս: Կարող եք օգտվել պատվերների դիրքի հետևելու ֆունկցիայից և հատուկ կոդով տեսնել պատվերի դիրքը:
Վերջում նշեմ, որ ապրանքը ստանալուց հետո պետք է մտնել այդ ապրանքի էջ և հաստատել, որ պատվերը ստացել եք: Վերջում նաև կարող եք գրել Ձեր կարծիքը վաճառողի ու ապրանքի վերաբերյալ: Դե ինչ, ձեզ մնում է միայն կատարել գնումներ և այս գրառման տակ կիսվել կարծիքներով: