Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից

Ամսաթիվ

Հարգելի այցելուներ, շարունակում եմ բլոգում ներկայացնել AliExpress կայքից հետաքրքիր ու յուրօրինակ ապրանքներ:

Պարող ջրային դինամիկներ



Այս հետաքրքիր դինամիկների մեջի ջուրը շարժվում է հնչող երաժշտությանը համընթաց և արդյունքում ստեղծվում է շատ գեղեցիկ տեսարան:

Արժեք՝ սկսած 16 դոլարից
Պետք է որոնել՝ water speakers

Գունավոր LED բաժակ



Այս հետաքրքիր բաժակները կարող են լուսավորվել Ձեր ընտրած գույնով: Գույնը կարող եք փոխել բաժակի տակ գտնվող համապատասխան կոճակով:

Արժեք՝ սկսած 5 դոլարից
Պետք է որոնել՝ LED flashing cup


Սենսորային թափանցիկ հաշվիչ


Այս հետաքրքիր հաշվիչը աշխատում է արևային էներգիայով և իր փոքր ծավալի շնորհիվ հեշտ տեղադրվում է գրպանում: Հաշվիչը հասանելի է մի քանի գույներով:

Արժեք՝ սկսած 1 դոլարից
Պետք է որոնել՝ Transparent calculator


DVB-T2/HDTV ընդունիչ սարք



DVB-T2/HDTV այս սարքը միանում է համակարգչին կամ նոթբուքին USB բնիկի միջոցով և թույլ է տալիս առանց ինտերնետի առկայության դիտել ցանկացած վայրում դիտել հեռուստատեսային ալիքները: Սարքի փաթեթի մեջ ներառվում է այն կառավարելու համար նախատեսված հատուկ համակարգչային ծրագիր, անտենա և հեռակառավարող վահանակ: DVB-T2/HDTV սարքով հնարավոր է նաև լսել FM ռադիոկայանները:

Արժեք՝ սկսած 9 դոլարից
Պետք է որոնել՝ DVB TV Stick Tuner USB


Արևային կրակայրիչ


Այս հետաքրքիչ կրակայրիչով կարող եք օգտագործել ծխախոտ կամ խարույկ վառելու համար:

Արժեք՝ սկսած 2 դոլարից
Պետք է որոնել՝ solar spark lighter

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն