Nintendo ընկերությունը ներկայացրեց NES Classic Edition խաղային կոնսոլը

Ամսաթիվ

Nintendo ընկերությունը ներկայացրեց NES խաղային կոնսոլի նոր տարբերակը: NES Classic Edition կոչվող նոր սարքը նման է 80-ական թվականներին արտադրված NES կոնսոլներին. սակայն ունի ավելի բարակ կորպուս և նոր հնարավորություններ: Մասնավորապես այս նոր կոնսոլի վրա կա HDMI պորտ, որի միջոցով կարող եք սարքը միացնել հեռուստացույցին:


NES Classic Edition կոնսոլի նորամուծություններից է նաև խաղային պրոցեսը պահպանելու և հետագայում շարունակելու պարզեցված գործընթացը: Խաղային կոնսոլը քարտրիջների կարիք չունի և ներառում է հետևյալ 30 հայտնի խաղերը՝

Balloon Fight
BUBBLE BOBBLE
Castlevania
Castlevania II: Simon’s Quest
Donkey KongTM
Donkey Kong Jr.
DOUBLE DRAGON II: THE REVENGE
Dr. Mario
Excitebike
FINAL FANTASY
Galaga
GHOSTS’N GOBLINS
GRADIUS
Ice Climber
Kid Icarus
Kirby’s Adventure
Mario Bros.
MEGA MAN 2
Metroid
NINJA GAIDEN
PAC-MAN
Punch-Out!! Featuring Mr. Dream
StarTropics
SUPER C
Super Mario Bros.
Super Mario Bros. 2
Super Mario Bros. 3
TECMO BOWL
The Legend of Zelda
Zelda II: The Adventure of Link


NES Classic Edition խաղային կոնսոլը վաճառքի կհանվի ս.թ. նոյեմբերի 11-ից և կարժենա $59,99:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն