Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Հայկական ARLOOPA հավելվածը տեղադրվել է ProductHunt-ում և այժմ առաջին հորիզոնականում է

Հայկական ARLOOPA հավելվածը տեղադրվել է ProductHunt-ում և այժմ առաջին հորիզոնականում է


Կարծում եմ լսել կամ օգտվում եք ARLOOPA կոչվող հայկական հավելվածից, որը լրացված իրականության միջոցով սմարթֆոնի մեջ ցուցադրում է տարատեսակ օբյեկտներ կամ պատկերներ: 


Այս հավելվածն այսօր հայտնվել է ProductHunt-ում և այս պահին առաջին հորիզոնականում է (օրվա «ապրանքն» է): Նշեմ, որ այս կայքում տեղադրվում են ինովացիոն և հետաքրքիր նախագծերը և օգտատերերը կարող են քվեարկել այս կամ այն ապրանքի կամ ծառայության օգտին: 


Դուք նույնպես կարող եք մասնակցել քվեարկությանը (upvote) և օգնել հայկական ARLOOPA հավելվածին հասնել նոր բարձունքների: Ի դեպ, 2020թ. ընթացքում ARLOOPA-ի ներբեռնումները 1000%-ով աճ են գրանցել ամբողջ աշխարհում: Տվյալ պահին հավելվածն ունի ավելի քան 1.5 միլիոն ներբեռնում:

Կարդալ ավելին
ArmCulture AR հավելվածի միջոցով քաղաքի արձանները «կենդանանում» են

ArmCulture AR հավելվածի միջոցով քաղաքի արձանները «կենդանանում» են


Անցած տարեվերջին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ թողարկվեց ArmCulture AR հավելվածը, որը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց համացանցում և օգտատերերի շրջանում: Հավելվածի միջոցով, որը հիմնված է լրացված իրականության (Augmented Reality/ AR) տեխնոլոգիայի վրա, հնարավոր է «սքանավորել» Երևանի Ազատության հրապարակում գտնվող Հովհ. Թումանյանի և Ալ. Սպենդիարյանի արձանները և տեսնել իրենց եռաչափ պատկերները, լսել տվյալ ստեղծագործողի ձայնային հաղորդագրությունը, նաև լուսանկարվել եռաչափ պատկերի հետ և տեղադրել սոցցանցերում։ ArmCulture AR հավելվածը անվճար հասանելի է Google Play Market-ում և AppStore-ում:



Սուրբ Սարգսի տոնի առթիվ ArmCulture AR նախագծի հեղինակները պատրաստել են ևս մեկ անակնկալ. «սքանավորելով» Հովհ. Թումանյանի արձանը կարելի է լսել հեղինակի հայտնի սիրային բանաստեղծություններից մեկը:


Թեև AR հավելվածները նոր չեն աշխարհում, սակայն այսպիսի ֆորմատը` քաղաքի արձանների «կենդանացումը», առաջին անգամ է կիրառվում Հայաստանում:

Լրացված իրականության տեխնոլոգիան լայն հնարավորություններ է տալիս` համադրելու շրջակա միջավայրի օբյեկտները թվային բովանդակության հետ` լինի տեսանյութ, ձայնահաղորդագրություն, նկար կամ անիմացիա: AR hավելվածները արդյունավետ կիրառություն ունեն աշխարհում ոչ միայն մշակույթի, այլև կրթության, ինտերիեր-դիզայնի, բիզնեսի, ժամանցի վայրերի, անգամ պաշտպանության և բազմաթիվ այլ ոլորտներում։ AR հավելվածի միջոցով, օրինակ, հնարավոր է յուրաքանչյուր պատկեր հավելել տեսաձայնաշարային ուղեկցությամբ, մի քանի վայրկյանում ցանկացածին հանդերձավորել Մեծ Հայքի նահանգներից որևէ մեկի կամ բոլորի տարազներով ու լուսանկարել, կամ եռաչափ անիմացիոն պատկերի տեսքով կենդանություն տալ գրքերի պատկերազարդումներին։

ArmCulture AR հավելվածը ստեղծվել է ARLOOPA ընկերության կողմից, որն ունի նախկինում արված բազմաթիվ այլ նախագծեր` նվիրված մշակութային արժեքներին: Համագործակցելով Հովհ. Թումանանի թանգարանի հետ ընկերությունը ստեղծել է AR հավելված, որի միջոցով կարելի է տեսնել Սասունցի Դավթի արձանի եռաչափ պատկերը թանգարանի սրահում, ինչպես նաև վիրտուալ իրականության ակնոնցների շնորհիվ «ընկղմվել» Թումանյանի հայրենիք` Լոռվա մարզի գեղեցիկ բնության մեջ:

Վ. Սարոյանի 108 ամյակի տոնակատարություններին ընդառաջ ստեղծվեց հայ գրողի անիմացված պատկերը: Անցած տարի՝ Գյումրիում մշակությաին փառատոնի ընթացքում, ներկայացվեց Մհեր Մկրտչյանի եռաչափ պատկերը: «Հայկական ազգային տարազ» AR հավելվածի միջոցով յուրաքանչյուրը կարող է «փորձել» քառասունից ավելի հայկական տարազներից որևէ մեկը (տեսանյութն՝ այստեղ):

Ինչպես նշում են ArmCulture AR նախագծի հեղինակները՝ ARLOOPA ընկերությունը և Aurora Baréalisse մարքեթինգային ընեկերությունը, նախաձեռնության նպատակը մշակույթը երիտասարդների համար առավել կիրառելի տիրույթում ներկայացնելն է։ Բացի այդ, նախագծի հեղինակները տեսնում են AR տեխնոլոգիայի ընդլայնմանն ուղղված շատ մեծ հնարավորություններ. օգտագործելով ՏՏ ոլորտի առկա ներուժը՝ դիրքավորել Հայաստանը որպես առաջատար տեխնոլոգիաներ կիրառող և զարգացնող երկիր, ինչպես նաև աշխարհին նորովի ներկայացնել մեր պատմամշակութային արժեքները:

Զբոսաշրջիկներին հետաքրքրելու համար էլ ծրագրվում է առաջիկայում ArmCulture AR հավելվածի բովանդակությունը ներկայացնել մի քանի լեզվով և հավելվածում ներառել Հայաստանի այլ մշակութային վայրեր ևս։

Կարդալ ավելին
Հայկական Arloopa ստարտափը մեկնարկել է VR ակնոցների վաճառքը: Ինչ է VR ակնոցը և ինչպես օգտվել դրանից

Հայկական Arloopa ստարտափը մեկնարկել է VR ակնոցների վաճառքը: Ինչ է VR ակնոցը և ինչպես օգտվել դրանից


Հայկական Arloopa ստարտափը, որը հայտնի է VR և AR խաղերի ու հավելվածների մշակմամբ, մեկնարկել է սեփական ապրանքանիշով VR ակնոցների վաճառքը: Այս ակնոցներով կարող եք դիտել 360 աստիճան տեսանյութեր, խաղալ VR խաղեր և օգտվել VR հավելվածներից: Arloopa VR ակնոցները կարող եք պատվիրել Menu.am-ից, ինչպես նաև գնել Electronic Planets և Kargin Optics խանութներից:



Ակնոցների հետ տրամադրվում է նաև հատուկ Bluetooth հեռակառավարման վահանակ, որով կարող եք կառավարել սմարթֆոնները: Այս վահանակն ունի մի քանի ռեժիմ (սելֆի, երաժշտություն, մկնիկ, խաղեր և այլն): Վահանակից օգտվելուց առաջ խորհուրդ կտամ ծանոթանալ ստեղների գործառույթներին և ռեժիմները փոխելու մեթոդներին: 


VR ակնոցներից օգտվելու համար անհրաժեշտ է սմարթֆոնի վրա միացնել VR ռեժիմով աշխատող հավելված և այն տեղադրել VR սաղավարտի մեջ: Arloopa VR սաղավարտի մեջ հնարավոր է տեղադրել 3.5-ից 6 դույմ անկյունագծով սմարթֆոններ:



Ինչ է VR-ը և ինչպես օգտվել ակնոցներից

VR ակնոցներից օգտվելու համար պետք է նախևառաջ ստուգել, թե արդյոք Ձեր սմարթֆոնն ունի Gyroscope սենսորը: Ստուգելու համար կարող եք օրինակ բացել Youtube-ի iOS կամ Android հավելվածը, որոնել 360 video արտահայտությունը և բացել առաջարկվող տեսանյութերից որևէ մեկը: Եթե Ձեր սմարթֆոնի վրա հայտնվում է VR ակնոցի նշանը, ապա Ձեր հեռախոսն ունի այդ սենսորը: Կարող եք սեղմել այդ նշանի վրա և տեսանյութը կբացվի VR ռեժիմում: Ձեզ մնում է այն տեղադրել սաղավարտի մեջ և վայելել 360 աստիճանով իրականությունը:
Gyroscope-ի առկայությունը ստուգելու համար կարող եք նաև բացել Ֆեյսբուքում տեղադրված որևէ 360 տեսանյութ: Այդ տեսանյութի դիտման ընթացքում շարժեք սմարթֆոնը հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով: Gyroscope-ի առկայության դեպքում տեսախցիկի անկյունը կփոխվի և կկարողանաք դիտել բոլոր կողմերը: Օրինակ կարող եք փորձել այս տեսանյութի վրա: 


VR ակնոցներով խաղերում կամ տեսանյութերում կարող եք 360 աստիճան պտտվել և տեսնել բոլոր անկյունները: Որոշ VR խաղեր պահանջում են նաև հեռակառավարման վահանակի առկայություն: Օրինակ դրա միջոցով կարող եք որոշ խաղերում կրակել: 


Ինչ է իրենից ներկայացնում AR-ը

AR հապավումը բացվում է որպես Augmented Reality, իսկ VR-ը՝ Virtual Reality: Առաջինը նշանակում է լրացված իրականություն, իսկ երկրորդը՝ վիրտուալ իրականություն: АR-ի դեպքում օգտագործվում է նաև սմարթֆոնի տեսախցիկը: Օրինակ հենց Arloopa ընկերության կողմից նախկինում ստեղծվել են մի շարք հայտնի AR հավելվածներ (Coca-cola, կենդանի դինոզավր և այլն):


Որոշ խաղերում ներդրված են և AR, և VR տեխնոլոգիաները: Arloopa ակնոցների վրա կա հատուկ կափարիչ, որը բացելով կարող եք տեսնել սմարթֆոնի տեսախցիկը: Սա նախատեսված է VR/AR խաղերի համար:



Ի՞նչ VR խաղեր կամ հավելվածներ կան

1) Arloopa ընկերությունը ստեղծել է մի շարք VR խաղեր, որոնք միասին ունեն ավելի քան 1 միլիոն ներբեռնում: Դրանք գտնելու համար Google Play-ում կամ App Store-ում որոնք Arloopa բառը: 

2) Հայկական 360Stories ստարտափն ունի մի քանի հավելվածներ, որոնցում կարող եք միացնել VR ռեժիմը և վիրտուալ ռեժիմում տեսնել դիտարժան ու հասարակական վայրերը:

3) VR խաղերը կամ հավելվածները կարող եք գտնել Google Play-ում կամ App Store-ում որոնելով VR բառը:

4)Youtube-ում 360 տեսանյութեր գտնելու համար որոնեք 360 video բառակապակցությունը:

5) Ֆեյսբուքում նույնպես կան նմանատիպ վիդեոներ: Պարզապես որոնեք 360 video բառակապակցությունը և որոնման արդյունքներում բացեք Videos բաժինը:


Կարդալ ավելին
Arloopa հայկական հավելվածի միջոցով դինոզավրերը կենդանանում են

Arloopa հայկական հավելվածի միջոցով դինոզավրերը կենդանանում են


Այս Ամանորին բոլորը փորձում էին իրենց հյուրերին զարմացնել Coca Cola-ի վիրտուալ անիմացիայով: Բավական էր հեռախոսը կամ պլանշետը պահել Coca Cola-ի շշի վրա ու սարքի էկրանին տեսնել լրացված իրականություն պարունակող անիմացիան: Եթե չգիտեք՝ տեղեկացնեմ, որ այս հավելվածը հայկական է և կոչվում է Arloopa: Հավելվածը ներկայացնում է նոր, յուրօրինակ կատեգորիա, որում միաժամանակ համակցվում են երևակայականն ու իրականը:



Arloopa հավելվածի կիրառությունը գնալով ընդլայնվում է, քանի որ նախագծի հեղինակները պարբերաբար ավելացնում են նոր առարկաներ ու անիմացիաներ (օր. 10.000 դրամանոց թղթադրամը, «Մադագասկարի պինգվիններ» մուլտֆիլմի տոմսը, այցեքարտեր և այլն): 



Վերջերս Arloopa հավելվածի միջոցով հնարավոր է դարձել կենդանացնել դինոզավրերին: Անհրաժեշտ գիրքը կարող եք ձեռք բերել գրախանութներից:


Կարդալ ավելին