Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Եվրամիության պահանջով Apple-ը iOS-ում կատարել է մի շարք փոփոխություններ (հավելվածներ ոչ միայն App Store-ից և այլն)

Եվրամիության պահանջով Apple-ը iOS-ում կատարել է մի շարք փոփոխություններ (հավելվածներ ոչ միայն App Store-ից և այլն)

Եվրամիությունը պարտավորեցրել է Apple-ին թույլ տալ iOS համակարգում հավելվածներ տեղադրել ոչ միայն App Store-ից, այլև ալտերնատիվ օնլայն հարթակներից, որոնց մոդերացիա կանցնեն Apple-ի կողմից: Փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտնելու մարտ ամսից (iOS 17.4-ից սկսած), ինչի մասին Apple-ը պաշտոնապես հաստատել է իր կայքում

Եվրամիության որոշման պատճառն այն է, որ Apple-ը միջնորդավճարներ է գանձում թե հավելվածներ գնելիս, թե դրանցում տրանզակցիաներ (հավելվածի մեջ գնումներ) կատարելիս: Apple-ը նաև տարեկան բաժանորդավճար է պահանջում App Store-ում հավելված տեղադրելու համար (թե՛ վճարովի, թե՛ անվճար): Այսպիսով Եվրամիությունը պահանջել է իր անդամ երկրների տարածքներում վերացնել մենաշնորհը և թույլ տալ ծրագրեր մշակողներին իրենց հավելվածները տեղադրել այլ հարթակներում և օգտատերերին թույլ տալ հավելվածներում տրանզակցիաներ կատարել ալտերնատիվ մեթոդներով:

Թվում է, թե Եվրամիության հետ խնդիրը կարգավորման փուլում է, սակայն Apple-ը մտածել է նոր միջնորդավճար, որը կոչվում է Core Technology Fee (իր թվային ծառայություններից օգտվելու դիմաց): Եվրամիության տարածքում հավելվածներ մշակողները պետք է տարվա մեջ 1 միլիոնից ավել ցանկացած հաջորդ ներբեռնման համար Apple-ին վճարեն 0.5 եվրո (անկախ նրանից հավելվածը App Store-ում է, թե ալտերնատիվ հարթակում): Այս միջնորդավճարը բնականաբար բուռն քննարկման առիթ է դարձել: Այս միջնորդավճարի դեմ է խոսել նաև Spotify-ի ղեկավարությունը


Ստացվում է, որ հայտնի անվճար հավելվածների հեղինակները ահռելի գումարներ են տալու Apple-ին զուտ ներբեռնումների համար: Բացի այդ, եթե նույնիսկ հավելվածն առաջարկում է գնումների ալտերնատիվ միջոց, սակայն տեղադրված է App Store-ում, միևնույն է պետք է Apple-ին վճարի հավելվածի վաճառքից 17%  միջնորդավճար: Apple-ը նաև նոև միջնորդավճարները հաշվելու հաշվիչ է տեղադրել իր կայքում, որտեղ օրինակ կարող ենք տեսնել, որ 2 միլիոն ներբեռնում ունեցող անվճար հավելվածի հեղինակը պետք է ամսական Apple-ին վճարի 45.290 ԱՄՆ դոլար:


Ինչ վերաբերվում է Epic Games-ին, ապա չի բացառվում, որ Եվրամիության տարածքում iOS-ի համար կհայտնվի Epic Games Store, որտեղից հնարավոր կլինի նաև ներբեռնել Fortnite խաղը: Հիշեցնեմ, որ Apple-ի և Epic Gamesի միջև վաղուց կոնֆլիկտ կա խաղի մեջ կատարված տրանզակցիաների միջնորդավճարների պատճառով, ինչի հետևանքով Epic Games-ը iOS-ում անհասանելի էր դարձրել Fortnite խաղը:

Apple-ի նոր փոփոխությունները կազդեն նաև ամպային խաղային ծառայությունների վրա. App Store-ում կթուլատրվի տեղադրել GeForce Now, Xbox Cloud և այլ նմանատիպ ծառայություններ: Այս փոփոխությունը վերաբերում է ոչ միայն Եվրամիության երկրներին:


Եվրամիության տարածքում Apple-ը նաև թույլ է տալու իր սարքերի NFC մոդուլներն օգտագործել ոչ միայն Apple Pay-ով վճարումներ կատարելու համար (օրինակ բանկային հավելվածները և թվային դրամապանակները):

Եվս մեկ փոփոխություն վերաբերում է ինտերնետ դիտարկիչներին: Apple-ը Եվրամիության տարածքում թուլատրելու է նմանատիպ հավելվածներին սեփական WebKit գրադարանի փոխարեն օգտագործել այլ գրադարաններ: Օրինակ Chrome-ը կարող է օգտագործել նույն Blink գրադարանները, ինչ այլ սարքերի վրա: Սակայն ևս մեկ անգամ նշեմ, որ սա վերաբերում է Եվրամիության անդամ երկրներին: Firefox-ից արդեն հասցրել են բողոքել այս առիթով, քանի որ այս դեպքում նրանք պետք է միաժամանակ երկու ծրագիր ունենան, որոնք տարբեր երկրներում աշխատում են տարբեր գրադարաններով:

Դիտարիչների մասով ևս մեկ փոփոխություն կա: Safari դիտարկիչն առաջին անգամ բացելու դեպքում Apple-ը առաջարկելու է ընտրել համակարգի լռելյայն դիտարկիչը (default browser): Նախկինում դիտարկչի ընտրությունը թաքնված էր միայն iOS-ի կարգավորումներում:

Կարդալ ավելին
Մինչև մայիսի 25-ը կարող եք անվճար ձեռք բերել Death Stranding և Metro: Last Light համակարգչային թոփ խաղերը

Մինչև մայիսի 25-ը կարող եք անվճար ձեռք բերել Death Stranding և Metro: Last Light համակարգչային թոփ խաղերը

Steam-ում և Epic Games-ում տվյալ պահին օգտատերերը հնարավորություն ունեն իրենց գրադարաններում անվճար ավելացնել համապատասխանաբար Metro: Last Light և Death Stranding խաղերը: Այս խաղերը ձեր գրադարանում կարող եք անվճար ավելացնել մինչև մայիսի 25-ը, իսկ ակցիայի ավարտից հետո կարող եք շարունակել անվճար խաղալ: Երկու խաղերն էլ բավականին հայտնի թոփ խաղեր են պոստապոկալիպտիկ աշխարհի մասին:

Metro: Last Light Complete Edition - Steam

Death Stranding - Epic Games Store

Կարդալ ավելին
Epic Games-ում անվճար են Nioh և Sheltered խաղերը

Epic Games-ում անվճար են Nioh և Sheltered խաղերը

Epic Games-ը շարունակում է հետաքրքիր ու գեղեցիկ խաղեր նվիրել օգտատերերին: Այս շաբաթվա ընթացքում կարող եք Epic Games-ից անվճար վերցնել Nioh և Sheltered խաղերը, որոնք Ձեր գրադարանում ավելացնելուց հետո կարող եք անվերջ խաղալ:

Կարդալ ավելին
Epic Games-ն անվճար նվիրում է Yoku's Island Express գեղեցիկ խաղը

Epic Games-ն անվճար նվիրում է Yoku's Island Express գեղեցիկ խաղը

Epic Games-ը շարունակում է հետաքրքիր ու գեղեցիկ խաղեր նվիրել օգտատերերին: Այս շաբաթվա ընթացքում կարող եք Epic Games-ից անվճար վերցնել Yoku's Island Express խաղը, որը Ձեր գրադարանում ավելացնելուց հետո կարող եք անվերջ խաղալ:

Կարդալ ավելին
Epic Games-ն անվճար նվիրում է The Spectrum Retreat գլուխկոտրուկ խաղը

Epic Games-ն անվճար նվիրում է The Spectrum Retreat գլուխկոտրուկ խաղը

Epic Games Store-ը շարունակում է անվճար խաղեր նվիրել խաղասերներին: Այս շաբաթ օգտատերերը կարող են անվճար իրենց գրադարաններում ավելացնել The Spectrum Retreat խաղը:

Կարդալ ավելին
Epic Games-ը անվճար նվիրում է Horizon Chase Turbo և Sonic Mania համակարգչային խաղերը

Epic Games-ը անվճար նվիրում է Horizon Chase Turbo և Sonic Mania համակարգչային խաղերը

Epic Games Store-ը շարունակում է անվճար խաղեր նվիրել խաղասերներին: Այս շաբաթ օգտատերերը կարող են անվճար իրենց գրադարաններում ավելացնել հայտնի Horizon Chase Turbo և Sonic Mania խաղերը:

Կարդալ ավելին
Epic Games-ն անվճար նվիրում է հայտնի Control համակարգչային խաղը

Epic Games-ն անվճար նվիրում է հայտնի Control համակարգչային խաղը

Epic Games-ը շարունակում է խաղեր նվիրել խաղասերներին: Այս շաբաթ Epic Games-ը նվիրում է հայտնի Control խաղը PC համակարգիչների համար, որը ձեր գրադարաններում ավելացնելուց հետո կարող եք անվերջ անվճար խաղալ: Այս շաբաթ Epic Games-ը նվիրում է նաև Genshin Impact խաղը:

Կարդալ ավելին
Epic Games-ն անվճար նվիրում է Among Us հայտնի խաղը

Epic Games-ն անվճար նվիրում է Among Us հայտնի խաղը

Epic Games-ը շարունակում է PC համակարգիչների համար անվճար նվիրել հայտնի խաղեր: Այսպիսով այս շաբաթ անվճար կարող եք Ձեր գրադարանում ավելացնել հայտնի Among Us խաղը, որը կարող եք ինտերնետով կամ լոկալ ցանցով միաժամանակ խաղալ 4-10 հոգով:

Կարդալ ավելին
Epic Games-ն անվճար նվիրում է NBA 2K21 համակարգչային խաղը

Epic Games-ն անվճար նվիրում է NBA 2K21 համակարգչային խաղը

Epic Games-ը շարունակում է համակարգչային խաղերի սիրահարներին ուրախացնել իր անակնկալներով: Այս շաբաթը Epic Games-ում կարող եք անվճար Ձեր գրադարաններում ավելացնել NBA 2K21 բասկետբոլային սիմուլյատորը և անվերջ խաղալ: Ակցիան գործում է մի շաբաթ:

Կարդալ ավելին
Epic Games Store-ում ավելացել են Itch.io խաղերի խանութը և 4 այլ ծրագրեր

Epic Games Store-ում ավելացել են Itch.io խաղերի խանութը և 4 այլ ծրագրեր


Epic Games Store-ում ավելացել են Windows-ի 5 նոր ծրագրեր: Հիշեցնեմ, որ 2020թ. դեկտեմբերին այս լաունչերում արդեն ավելացել էր Spotify հավելվածը: Ապագայում նախատեսվում է ավելացնել ավելի շատ ծրագրեր (օրինակ Discord-ը) և լուրջ մրցակցության մեջ մտնել Windows Store-ի հետ: 


Նոր ավելացված ծրագրեր են՝ 

itch.io - խաղերի թվային խանութ է, որտեղ խաղեր մշակողները իրենք են որոշում խաղերի գներն ու տնօրինում եկամուտը: Այս խանութում հաճախ կարող եք գտնել անվճար թեթև խաղեր: 

Brave - բաց ծրագրային կոդով անվճար ինտերնետ դիտարկիչ է, որը հիմնված է Chromium պլատֆորմի վրա 

KenShape - երկչափ գրաֆիկան եռաչափ սարքելու գործիք 

Krita - գրաֆիկական խմբագրիչ է, որը թույլ է տալիս ստեղծել իլյուստրացիաներ, կոմիքսներ, անիմացիաներ և այլն: 

iHeartRadio — աուդիո սթրիմինգային ծառայություն
Կարդալ ավելին