Epic Games Store-ում ավելացել են Itch.io խաղերի խանութը և 4 այլ ծրագրեր

Ամսաթիվ

Epic Games Store-ում ավելացել են Windows-ի 5 նոր ծրագրեր: Հիշեցնեմ, որ 2020թ. դեկտեմբերին այս լաունչերում արդեն ավելացել էր Spotify հավելվածը: Ապագայում նախատեսվում է ավելացնել ավելի շատ ծրագրեր (օրինակ Discord-ը) և լուրջ մրցակցության մեջ մտնել Windows Store-ի հետ: 


Նոր ավելացված ծրագրեր են՝ 

itch.io - խաղերի թվային խանութ է, որտեղ խաղեր մշակողները իրենք են որոշում խաղերի գներն ու տնօրինում եկամուտը: Այս խանութում հաճախ կարող եք գտնել անվճար թեթև խաղեր: 

Brave - բաց ծրագրային կոդով անվճար ինտերնետ դիտարկիչ է, որը հիմնված է Chromium պլատֆորմի վրա 

KenShape - երկչափ գրաֆիկան եռաչափ սարքելու գործիք 

Krita - գրաֆիկական խմբագրիչ է, որը թույլ է տալիս ստեղծել իլյուստրացիաներ, կոմիքսներ, անիմացիաներ և այլն: 

iHeartRadio — աուդիո սթրիմինգային ծառայություն

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն