«Яндекс» հավելվածի «խելացի տեսախցիկով» կարող եք որոնել առարկաներ, թարգմանել տեքստեր

Ամսաթիվ

Android և iOS համակարգերի «Яндекс» հավելվածում հայտնվել է «խելացի տեսախցիկ», որը ֆունկցիոնալ առումով նման է Google Lens-ին: Այն կարողանում է իրական ժամանակում ճանաչել և որոնել առարկաներ, թարգմանել տեքստեր և սկանավորել փաստաթղթեր: 




«Խելացի տեսախցիկով» հնարավոր է օրինակ նկարել ինչ-որ առարկա և տեսնել, թե որտեղից է հնարավոր այն գնել: Կարելի է նաև այս տեսախցիկով իմանալ բույսերի և շների տեսակները:

Android և iOS համակարգերի «Яндекс» հավելվածում «խելացի տեսախցիկը» բացելու համար պետք է սեղմեք որոնման դաշտի ձախ մասում գտնվող նշանի վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն