Teleport` Նոր հնարավորություններ սոցիալական բեռնափոխադրումների ոլորտում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEihBRXV49FYBij9iSpD8MWL3Ndu7AlOQMRdH3UUoxZ8qpQtkfoktunDgIWwWwduWiRPqhd8nDsyxBpnaw_IwXvXoHIKOjNX2zpPZPdhRGecWizhG21zk-arIcfyndbKBPFMdryLYm1dSDry/w640-h360/img2.png)
Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում որևէ իր կամ ծանրոց ուղարկել այլ երկիր, սակայն երկիրը լքել չես ցանկանում կամ չես կարող, իսկ փոստի միջոցով երկարատև է, անգամ՝ անապահով: Դե՜, վերջին 1 տարվա ընթացքում էլ վերոնշյալ պատճառներին ավելացան նաև համավարակով պայմանավորված սահմանափակումները, ինչն ավելի բարդացրեց իրավիճակը։ Ճիշտ ժամանակին ինովացիոն Teleport համակարգը եկավ լուծելու այս խնդիրը։
Ի՞նչ արեց Teleport-ը՝ մեր գործը հեշտացնելու համար:
Teleport-ը դարձավ սոցիալական բեռնափոխադրումների առցանց հարթակ, որը հնարավորություն տվեց ուղարկել փաթեթներ շատ արագ եղանակով: Այս հարթակի միջոցով հնարավոր եղավ կապել ուղարկողներին և ճանապարհորդներին ամբողջ աշխարհում:
Ինչպե՞ս է Teleport-ը աշխատում:
Նախևառաջ այն նոր հնարավորություններ է ընձեռում ուղարկողներին և ճանապարհորդներին: Որպես ուղարկող՝ Դուք կարող եք փաթեթի առաքման հայտ լրացնել՝ նշելով առաքման հասցեն, փաթեթի չափը, առաքման համար նախատեսած վճարը և առաքման ցանկալի ժամանակահատվածը: Հայտը լրացնելուց հետո համակարգը կկապի Ձեզ այն բոլոր ճանապարհորդների հետ, որոնք համապատասխանում են Ձեր նշած տվյալներին: Ճանապարհորդին գտնելուց հետո կարող եք պայամանավորվել նրա հետ փաթեթի հանձնման օր և ժամ, ինչպես նաև առաքման համար փոխադարձ համաձայնեցված գումար: Որպես ճանապարհորդ՝ Դուք կարող եք ներկայացնել Ձեր ճամփորդության տվյալները (մեկնելու և ժամանելու վայր, ժամ, հասանելի ուղեբեռ….), և համակարգը կկապի Ձեզ այդ տվյալներին համապատասխանող ուղարկողների հետ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhMPUlpqm0FigXpqaH7bdT0Tu6Dn7uXMXLE_D6N8MqktgDf55bh_ZN9-gKtT6-OpppcVq3xgmF6LLeEhuKwiwf_XdD30TIoJAfHRXuWXpXbByd331zgZBcP6dSqaE9RqL2wjW4QrDKEn2ge/w640-h360/img1.png)
Իսկ ի՞նչ նոր հնարավորություններ է տալիս Teleport-ը հայկական շուկայում: Պատկերացրեք, որ դուք կարող եք կապվել Հայաստանում ցանկացած գյուղ կամ քաղաք մեկնողի հետ և փոխանցել ծանրոց: Teleport-ը անասելի հեշտ է դարձնում առաքման գործընթացը՝ թույլ տալով ամենաարագ եղանակով կազմակերպել առաքումը: Սա շահավետ է թե՛ ուղարկողների համար, որոնք ժամանակ են խնայում, և թե՛ փոխադրողների համար, որոնք լրացուցիչ գումար են վաստակում ճանապարհին:
Համաշխարհային տեսանկյունից այս հարթակի միջոցով հնարավոր է ուղարկել ցանկացած փաթեթ քաղաքից քաղաք, երկրից երկիր և դեպի աշխարհի ցանկացած կետ, որտեղ հնարավոր է ճամփորդել: Ուղարկվող փաթեթների հետ կապված միակ սահմանափակումը այն է, որ տվյալ իրը պետք է թույլատրելի լինի ժամանվող երկրում, և տվյալ փաթեթի տեղափոխումը պետք է թույլատրելի լինի ընտրված տեղափոխման եղանակով (գնացք, օդանավ, մեքենա...):
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjIlsKy2V1FQGBGuBSksFyAcsjrPuuUDyToc-O7qMttWoKSFc8rDzbespNYVPu2UfJeXOY207Wyh5Zh9GjF551AQcN5bCdKy8eI2cO1QBNp-tQC0hGxpX05i3PGZHhchBHvAi4x-e6LOl8K/w640-h360/img3.png)
Ուղարկողներին Teleport-ը հնարավորություն է տալիս ուղարկել փաթեթներ գոյություն ունեցող ամենաարագ եղանակով, իսկ ճանապարհորդներին վաստակել լրացուցիչ գումար ճամփորդելիս:
Համակարգում գրանցումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ ներբեռնելով բջջային հավելվածը iOS կամ Android համակարգերից։ Գրանցումից հետո տվյալները անցնում են որոշակի նույնականացում, և հաստատվում համակարգի կողմից։ Համակարգում գրանցվելն ամբողջությամբ անվճար է և՛ փաթեթ ուղարկողների, և՛ ճանապարհորդների համար։
Ավելին իմանալու համար` պարզապես այցելե՛ք https://teleportapp.io