Չիպավորված կապիկը մտքի ուժով Պինգ-Պոնգ է խաղում (վիդեո)

Ամսաթիվ

Neuralink ընկերությունը թողարկել է վիդեո, որտեղ չիպավորված կապիկը մտքի ուժով կառավարում է համակարգչի կուրսորը և համակարգչային խաղ է խաղում: Հիշեցնեմ, որ  Neuralink -ի հիմնադիր Իլոն Մասկը ամիսներ առաջ խոստացել էր ցուցադրել իրենց ընկերության  կողմից կապիկի ուղեղի չիպավորման փորձարկումների այս վիդեոն:

Տեսանյութում նշվում է, որ այս փորձարկումից 6 շաբաթ առաջ կապիկի ուղեղի մեջ ներդրվել է նեյրոնային չիպ: Սկզբնական շրջանում կապիկին սովորեցրել են խաղալ ջոյստիկի միջոցով, իսկ որպես պարգև նա խողովակով բանանի սմուզի է ստանում: Հետո Neuralink-ի չիպից ինֆորմացիան կապիկի ուղեցից կարդալուց հետո կարողացել են այնպես անել, որպեսզի կապիկը շարունակի մտքի ուժով խաղալ առանց ջոյստիկի (2:16 րոպեից):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն