Forbes-ը թողարկել է միլիարդատերերի ամենամյա ցուցակը, որտեղ կան նաև Քիմ Քարդաշյանը, Նուբար Աֆեյանը և Սամվել Կարապետյանը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjlRHO2-fDhOaOG8oGJETLFUWM6HAOLAfI6LgrdoWiRatUc2UNrFLRdY7W-iWjpWZrgzt_KI4xWqXZkB7QIe324bLbfiiaNx7BQmvEXZfLUZbd8A4cEqLfG51Hc6GZXynHXi-HjG3IsOn-E/w640-h426/https___images.forbes.com_billionaires2021-listheader-2_billionaires2021-desktop-landerheader-v2.png)
Forbes հանդեսը թողարկել է միլիարդատերերի ամենամյա ցուցակը: Նոր ցուցակում միլիարդատերերի թիվը հասել է 2755-ի, ինչը 660-ով շատ է նախորդից: Ընդ որում 493 հոգի ցուցակի մեջ են հայտնվել առաջին անգամ: Ցուցակի բոլոր մարդկանց ընդհանուր կարողությունը 13.1 տրիլիոն է, ինչը 8 տրիլիոնով շատ է նախորդից: Ցուցակի թոփերում հիմնականում ՏՏ ոլորտով զբաղվող մարդիկ են: Ցուցակի մեջ 724 հոգին ԱՄՆ-ից են, իսկ 698-ը Չինաստանից: Հայերից նույնպես մի շարք մարդիկ կան ցուցակում: Մասնավորապես Քիմ Քարդաշյանը արդեն պաշտոնապես համարվում է միլիարդատեր և զբաղեցնում է ցուցակի 2674-րդ հորիզոնականը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgMykYUsq6DEPq9_NwKCfE9653wmrtI_uq27nblwCw7pKj_ZYllWrGM422hXZPAlyhQoxqgMlILEQQhZ1clWKIjtUIPW01siWR9orJcyVy0_IGjLy46csBs6GaLBkEtf2kHGdTR_aWVFQvN/w640-h262/2021-04-07_21-34-53.png)
Միլիարդատերերի ցուցակում կան նաև Սամվել Կարապետյանը (925), Ռուբեն Վարդանյանը (2674), Նուբար Աֆեյանը (1664) և հայկական ազգանուն ունեցող մի քանի գործարարներ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjZtI8gZx5xZ44s4h2zWQ1-XcaA_abNUq1UUopobrIna_ZYMUPKcRQ6c5SaavS61lDgXPOUk2ZECdsKyHleVA0WQIVS9UGlHbtXBCHYEftrN8G7GryTlDyQIJsDyKm825hFtD2WKXAaqHD2/w640-h232/2021-04-07_21-36-00.png)
Ցուցակի առաջին հորիզնականում 4-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը մի տարում 117-ից դարձել է 177 միլիարդ: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել SpaceX-ի հիմնադիր և Տեսլայի ղեկավար Իլոն Մասկը, ով մի տարում ֆանտաստիկ ցատկ է կատարել 31-րդ հորիզոնականից: Նրա կարողությունը 24.6-ից դարձել է 151 միլիարդ: Եռյակը եզրափակում է Louis Vuitton-ի նախագահ Բեռնար Առնոն:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEheAOpjN0ZqUnBFY5CPmMpxAn992Ip_G0-xmx4ZRIJgRupaQWaIWCMAcqDUvRBj3UKb_OSO92ivWkf5euHApBlVa6D3eLgtwpo4QhdkqO0y8U8OWQ2wB6-p9Yn1J5ds9DOPY9HJWCbSvW0Y/w640-h380/2021-04-07_21-38-15.png)
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն ու Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները: Հետաքրքիր է, որ հայտնի բիզնեսմեն Բաֆֆետը 20 տարվա մեջ առաջին անգամ հնգյակում չի հայտնվել: Նա այժմ 6-րդ հորիզոնականում է (67,5-ից դարձել է 96 միլիարդ):
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEimO1b65T2jBB89uBHCGTp00haHm-JqIGAflDcyjLbiyxCwILGqIN89chvma68oLv5QPzn_SHqjN1Hzu-j3gdBazaq5ODuEesubiLSUvVQkwWilpHhOYixLC-u8JUKwpBkrfoT2QCB2nmjK/w640-h354/2021-04-07_21-37-24.png)
Վերջում նշեմ, որ Forbes-ի ամենամյա ցուցակից բացի համացանցում առկա է նաև «իրական ժամանակում» ցուցակ: