Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ինչ ֆունկցիաներ են առաջարկում Garmin Vivoactive 5 և Venu 3 սմարթ ժամացույցները և ինչով են տարբերվում

Ինչ ֆունկցիաներ են առաջարկում Garmin Vivoactive 5 և Venu 3 սմարթ ժամացույցները և ինչով են տարբերվում

Garmin ընկերությունը վերջերս վաճառքի հանեց Vivoactive 5 և Venu 3 սմարթ ժամացույցները, որոնք որոշ ֆունկցիաներով նման են, սակայն գներով զգալի տարբերվում են: Եկեք տեսնենք, թե ինչ ֆունկցիաներ ունեն այս ժամացույցները և ինչով են տարբերվում: Նախևառաջ նշեմ, որ Venu 3 շարքն ունի նաև Venu 3s մոդել, որն ավելի փոքր է չափսերով և ունի գույների ավելի մեծ ընտրություն:

Դիզայն և արտաքին պարամետրեր
Երկու ժամացույցներն էլ ունեն Amoled էկրան, որը պաշտպանված են Corning Gorilla Glass ապակիով: Երկու մոդելների էկրաններն էլ ունեն always-on ռեժիմ: Vivoactive 5-ը հասանելի է 4 գույներով, իսկ Venu 3-ը հասանելի է միայն սև և սպիտակ տարբերակներով: 

Vivoactive 5-ը չափսերով (42.2 x 42.2 x 11.1 մմ) ավելի փոքր է Venu 3-ից (45.4 x 45.4 x 12.2 մմ): Vivoactive 5-ը նաև քաշով մի փոքր ավելի թեթև է: Նշեմ, որ Venu 3-ն ունի ավելի մեծ էկրան (1.4 դյույմ ընդդեմ 1.2 դյույմի) և պիկսելների ավելի մեծ թողունակություն (454x454 ընդդեմ 390x390-ի): Venu 3-ի շրջանակը չժանգոտվող պողպատից է, իսկ Vivoactive 5-ինը՝ ալյումինից:


Մարտկոց
Garmin ժամացույցները շուկայում առկա մնացած սմարթ ժամացույցներից զգալի տարբերվում են մարտկոցի լիցքաթափման տևողությամբ: Vivoactive 5 սմարթ ժամացույցի մարտկոցը լիցքաթափվում է 11 օրում (խնայող ռեժիմում՝ 21 օրում), իսկ Venu 3-ինը՝ 14 օրում (խնայող ռեժիմում՝ 26 օրում): Սրանք բավականին մեծ թվեր են նման կարգի սմարթ ժամացույցներիի համար: Համեմատության համար նշեմ, որ Apple-ի սմարթ ժամացույցների մարկտոցը լիցքաթափվում է 36 ժամում:

Ներքին հիշողություն
Venu 3 սմարթ ժամացույցի ներքին հիշողությունը 8 ԳԲ է, իսկ  Vivoactive 5-ինը՝ 4 ԳԲ: Ժամացույցները թույլ են տալիս ներբեռնել երաժշտություն անմիջապես սարքի հիշողության մեջ և լսել առանց սմարթֆոնի առկայության:

Բարձրախոս և միկրոֆոն
Venu 3 ժամացույցներն ունեն ներկառուցված բարձրախոս և միկրոֆոն, ինչը թույլ է տալիս ժամացույցով պատասխանել զանգերին կամ օգտվել սմարթֆոնի ձայնային օգնականից: Բարձրախոսով հնարավոր է նաև լսել երաժշտություն: Vivoactive 5-ի դեպքում երաժշտություն հնարավոր է լսել Bluetooth ականջակալները ժամացույցին միացնելով: Venu 3-ի բարձրախոսով հնարավոր է նաև ստանալ ձայնային հուշումներ վազելու և քայլելու ընթացքում: 


Ծանուցումներ և այլ սմարթ հնարավորություններ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցներով կարող եք տեսնել բջջային սարքի ծանուցումները, ինչպես նաև ղեկավարել սմարթֆոնում նվագարկվող երաժշտությունը: Նշեմ, որ ժամացույցները ցուցադրում են ծանուցումներում առկա ֆոտո պատկերները: Ժամացույցները նաև առաջարկում են «Առավոտյան տեղեկատվություն» գործառույթ, որտեղ ցուցադրվում են օրացույցում առկա իրադարձություննեը, եղանակը, քունը և առողջությանը վերաբերող որոշ տվյալներ:

Քնի մարզիչ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների «Քնի մարզիչ» գործառույթի շնորհիվ կստանաք քնի գնահատական և տեղեկություն այն մասին, թե որքան քուն է Ձեզ անհրաժեշտ ու ինչպես կարող եք այն բարելավել։  Նույնիսկ կարող եք հետևել քնի տարբեր փուլերին, այդ թվում ցերեկային քնին, և տեսնել մի շարք կարևոր ու հիմնական ցուցանիշներ, ինչպիսին է HRV կարգավիճակը՝ Ձեր առողջության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար։ Նշեմ, որ Apple Watch-ում առկա քնին հետևելու գործառույթն ավելի սահմանափակ է վերոնշյալ ժամացույցների հետ համեմատած: 


Ցերեկային քուն
Նոր ժամացույցներում ներդրված է նաև ցերեկային քնի հայտնաբերման և մոնիթորինգի գործառույթ, ինչը նոր հնարավորություն է Garmin ժամացույնցներում և բավականին օգտակար է առօրյայում: Այս գործառույթը թույլ է տալիս ավտոմատ հայտնաբերել ցերեկային քունը, գրանցել վերջինիս ազդեցությունը օրգանիզմի վրա:

JET LAG խորհրդատու
Venu 3 ժամացույցների JET LAG խորհրդատուի միջոցով կարող եք ճանապարհորդելու ընթացքում հետևել Ձեր քնին՝ օգտվելով անհատականացված խորհուրդներից, ինչը կօգնի նվազագույնի հասցնել ժամային գոտու փոփոխության հետևանքները։ Vivoactive 5 ժամացույցներում այս խորհրդատուն չկա:

Body Battery մարմնի էներգիայի մոնիտորինգ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք հետևել Ձեր մարմնի էներգիայի սպառմանը ամբողջ օրվա ընթացքում, և կարող եք գտնել ակտիվության ու հանգստի լավագույն ժամանակահատվածը: Այդ թվում, կարող եք մանրամասն պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են քունը, ցերեկային քունը, ամենօրյա գործունեությունը և բարձր սթրեսը հատկապես ազդում Ձեր էներգիայի վրա:
Ներդրված սպորտային հավելվածներ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք հետևել Ձեր յուրաքանչյուր շարժին և ակտիվությանը ավելի քան 30 սպորտային ծրագրերով՝ ներառյալ քայլը, վազքը, հեծանվազքը, լողը՝ լողավազանում, մարզանքներ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար և այլն։ Venu 3 ժամացույցի տարբերությունը Vivoactive 5-ից այստեղ այն է, որ մարզումների ժամանակ էկրանի վրա ցուցադրվում են սպորտային անիմացիաներ:


Մարզումների արդյունավետությունը և վերականգնման ժամանակը
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք ավելի լավ հասկանալ, թե ինչպես է յուրաքանչյուր մարզում ազդում Ձեր մարմնի վրա և ինչքան ժամանակ է անհրաժեշտ վերականգնման համար, որպեսզի կարողանաք կատարել ցանկացած ֆիթնես մարտահրավեր։


Ֆիթնես տարիք
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք իմանալ Ձեր մարզավիճակի տարիքը՝ իսկական տարիքի հետ համեմատ։

Կանանց առողջության հետևում
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցներով կանայք կարող են հետևել իրենց մինստրուալ ցիկլին կամ հղիությանը: Հնարավորություն կա ախտանիշները նշելով ստանալ վարժությունների և սննդակարգի մի շարք խորհուրդներ՝ ուղղված վիճակի կարգավորմանը։


Սրտի աշխատանք
Երկու ժամացույցներն էլ չափում են սրտի աշխատանքը, սակայն Venu 3 ժամացույցն ունի ավելի կատարելագործված և ավելի ճշգրիտ Garmin Elevate 5 սենսորներ: Vivoactive 5-ում օգտագործում են Elevate 4 սենսորները: Եթե սրտի աշխատանքի ցուցանիշը Ձեր համար այդքան էլ կարևոր չի, ապա այստեղ զգալի տարբերություն պետք է որ չզգաք: Նշեմ, որ ի տարբերություն Apple-ի ժամացույցներից, Garmin-ը տալիս է վայրկյանական ճշգրիտ թարմացումներ սրտի աշխատանքի համար:

PULSE OX սենսոր
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք հետևել արյան մեջ թթածնի հագեցվածությանը՝ քնած կամ արթուն ժամանակ։


Անվտանգության հնարավորություններ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցներն ավտոմատ զգում են, երբ Դուք վտանգի մեջ եք, և ավտոմատ կերպով Ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում են Ձեր վստահված կոնտակներին:

Բարոմետրիկ բարձրաչափ և գիրոսկոպ
Venu 3 ժամացույցներում առկա է բարձրաչափ (ալիտմետր), որն օրինակ չափում է, թե քանի աստիճան եք բարձրանում օրվա ընթացքում: Vivoactive 5-ում այս սենսորը չկա: Vivoactive 5-ում չկա նաև գիրոսկոպ, ինչն առկա է Venu 3-ում:

Գին
Հայաստանում Garmin-ի պաշտոնական խանութում Vivoactive 5-ը վաճառվում է 139000 դրամով, իսկ Venu 3-ը՝ 235000 դրամով: Նշեմ, որ Հայաստանի պաշտոնական խանութի գները գրեթե չեն տարբերվում այս ժամացույցների եվրոպական գներից:
Կարդալ ավելին
Garmin-ը ներկայացրեց Fenix 7 և Epix Gen 2 սմարթ ժամացույցները

Garmin-ը ներկայացրեց Fenix 7 և Epix Gen 2 սմարթ ժամացույցները

10 տարիների ընթացքում, ինչ Գարմինը սկսեց Fenix շարքի արտադրությունը, Fenix-ը իր դիզայնի և ֆունկցիոնալ հատկությունների շնորհիվ կարողացավ իր ուրույն տեղը գրավել բոլոր սմարթ ժամացույցների կողքին՝ լինելով լավագույն թոփ սանդղակում ամբողջ աշխարհում։ Եվ այժմ Գարմինը, հոբելյանական 10-րդ տարում, ներկայացնում է Fenix-ի նոր 7-րդ սերիան։

Fenix 7 սերիան առանձնանում է․

     Ինտերֆեյսով
     Մարտկոցի աշխատանքով
     Պրեմիում նյութերի օգտագործմամբ
     Բարելավված ֆունկցիոնալությամբ
Ինտերֆեյսը բավականին ծանոթ կլինի Fenix 6-ի օգտատերերին․ 5 կոճակով կառավարման հնարավորություն, միաժամանակ հավելյալ թաչսքրին հնարավորություն, ինչը ակտիվության ընթացում փակվում է՝ պատահական հպումներից  խուսափելու համար։ Թաչսքրին համակարգը կարող եք անջատել երբ կամենաք, կախված ձեր գործունեությունից։ 


Ինչ վերաբերում է մարտկոցի աշխատանքին, ապա պետք է նշել, որ այս տեսանկյունից մեծ աշխատանք է կատարվել, որտեղ տպավորիչը այն է, որ  Garmin-ին հաջողվել է հետևողականորեն պահել քաշը՝ միաժամանակ զգալիորեն մեծացնելով մարտկոցի կյանքը և բարելավել էկրանի պարամետրերը: Հատկանշական է հավելել, որ Գարմինը առաջին անգամ Fenix-ում օգտագործեց Fenix 7 Sapphire Solar տեխնոլոգիան, որը արևից էներգիա է ստանում օրվա ընթացքում՝ ժամացույցի մարտկոցը լիցքավորելու համար: Իհարկե պետք է ժամացույցը ժամանակ առ ժամանակ դնել լիցքավորման, սակայն արևային ապակին զգալիորեն երկարացնում է մարտկոցի աշխատանքը: Միաժամանակ, Գարմինը նոր սերիայում հրաժարվել է Amoled էկրանի օգտագործումից՝ մարտկոցի աշխատանքը խնայելու համար։ 


Fenix 7-ը հագեցած է ժամանակակից նորագույն տեխնոլոգիայի օգտագործմամբ, ներկառուցված նոր ֆունկցիոնալ ծրագրերով։ Թարմացված և կարևոր փոփոխությունների շարքում պետք է նշել․

 •սենսորային տվիչների փոփոխությունը, GPS-ի ճշգրտությունը, ինչի շնորհիվ ստացվող տվյալները ավելի ճիշտ են և հուսալի՝ համեմատած Fenix 6-ի։ 
•Fenix 7X մոդելում առկա է հավելյալ լուսադիոդային լապտեր, որն ունի նաև հատուկ ռեժիմ վազորդների համար, ինչի արդյունքում այն սինխրոնանում է վազքի արագության հետ՝ ձեզ տեսանելի դարձնելու համար։ 


Բայց սա ամենը չէ․ Գարմինում տեղի ունեցած ամենամեծ զարգացումը և, հավանաբար, ամենամեծ անակնկալը Epix-ի երկրորդ սերնդի ժամանումն է: Նոր ժամացույցն ունի Fenix 7 ողջ ներուժը, հագեցած է շատ ավելի վառ AMOLED էկրանով։ Այս մոդելը կգնահատեն այն գնորդները, ովքեր սպորտային ֆունկցիոնալից բացի ցանկանում են առօրյա կրմանաը հարմար գեղեցիկ ժամացույց։  


Ժամացույցների այս նոր տեսականին շուտով հասանելի կլինի նաև Հայաստանում։
Կարդալ ավելին
Որոնք են Smart Watch-երի առավելությունները

Որոնք են Smart Watch-երի առավելությունները


Մարդիկ, ովքեր չունեն խելացի ժամացույց, ցանկանում են իմանալ թե ո՞րն է իրականում այս հայտնի սարքավորման առավելությունները: Որոշ առանձնահատկություններ կարող են օգնել ձեզ ավելի համարձակորեն գնել խելացի ժամացույցներ: Մենք առանձնացրել ենք հիմնական առավելությունները: Դե սկսեցինք! 

Նրանք միայն ժամանակ ցույց տալու համար չեն 
Սովորական ժամացույցով դուք միշտ կարող եք պարզել ճշգրիտ ժամանակը: Սակայն բացի այդ, սովորական ժամացույցները կարող են հանդիսանալ լրացնող մասնիկ ձեր տեսքին, չէ՞ որ լավ ժամացույցը միշտ հիանալի տեսք ունի դաստակի վրա: Բայց հեռախոսների գալուստով այս աքսեսուարը դարձավ ավելի ու ավելի քիչ տարածված և օգտագործվում է ավելի շատ որպես աքսեսուար, քան ժամը նայելու սարք: 
 
Այդ իսկ պատճառով, ժամացույցների շուկային անհրաժեշտ էր վերագործարկում, և այսպես հայտնվեցին smart watch-երը, որը կարող էր ոչ միայն ցույց տալ ժամանակը, այլև կատարել այլ գործողություններ: Հենց խելացի ժամացույցներն էլ բերեցին այս աքսեսուարների հայտնիությունը: 

Նավիգատոր ձեր ձեռքի վրա
Անծանոթ տեղանքներում կողմնորոշվելու համար միշտ չէ, որ հարմար է քարտեզին նայել և շեղվել գեղատեսիլ վայրեր նայելու հնարավորությունից: Չէ՞ որ անծանոթ տեղերում մենք ցանկանում ենք նայել շուրջը, այլ ոչ թե քարտեզին: Այդ իսկ պատճառով խելացի ժամացույցները կօգնեն ձեզ կողմնորշվել և վայելել ձեր հանգիստը: 

Գտնել սմարթֆոն կամ բանալիներ
Մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ կորցրել է իր բանալիները կամ սմարթֆոնը հենց բնակարանում: Իսկ կորցրած իրերը գտնելը շատ դժվար է: Բայց խելացի ժամացույցները կարող են լուծել այս խնդիրը: Դրա համար գաջեթներից շատերն ունեն համապատասխան գործառույթ:Այն իրականացնելու համար պարզապես անհրաժեշտ է սարքը միացնել ժամացույցին: 

Ֆիտնես գործառույթներ 
Խելացի ժամացույցը կարող է իր վրա վերցնել ֆիտնես թրեքերի հիմնական գործառույթները: Ավելին, նման գործիքը առաջարկում է շատ ավելի ֆիթնես գործառույթներ, քան սովորական թրեքերը, այնպես որ, եթե մտածում եք սովորական ֆիթնես թևնոց գնելու մասին, ապա խելացի ժամացույցները կարող են փոխարինվել դրանց:Նրանք նույն կերպ կհաշվեն կալորիաներն ու քայլերը, կչափեն զարկերակի ուժգնությունը, կհետևեն քնի տևողությանը և որակին: Բացի այդ, smart watch-երում այս գործառույթներն ավելի ամբողջական են `շատ դեպքերում կառավարելու համար կարիք չկա սարքը սմարթֆոնի հավելվածի հետ համաժամեցնել:
    
Որոշ խելացի ժամացույցներ ամբողջովին անջրանցիկ են, այնպես որ կարող եք լողալ, ցնցուղ ընդունել: Այսինքն օգտագործել այն առանց հանելու: 

Հաղորդագրություններ և զանգեր 
Դուք այլևս կարիք չունեք ամեն անգամ սմարթֆոնը գրպանից հանել: Խելացի ժամացույցները նրա համար են, որ զանգերին և հաղորդագրություններին պատասխանելը էլ ավելի հեշտ լինի: Դրա շնորհիվ ձեր ձեռքերը ազատ կլինեն սպորտի ժամանակ, այն իրավիճակներում, երբ սարսափելի անհարմար կամ նույնիսկ անհնար է ձեզ հետ ուրիշ բան կրելը: 

Որոշ գաջեթներ ունեն նաև ձայնային աջակցություն և անհրաժեշտ այլ հնարավորություններ: Դա պարզեցնում է մեր առօրյան: Այո, մինչդեռ խելացի ժամացույցները չեն կարող ամբողջությամբ փոխարինել սմարթֆոնին, բայց դրանք ունակ են ժամանակավորապես ստանձնել նրա գործառույթները: 

Սոցիալական ցանցերից ծանուցումնեը դիտելու հնարավորություն
Ձեր խելացի ժամացույցի միջոցով սոցիալական մեդիայի բոլոր ծանուցումները կերևա ձեր դաստակին: Որոշ իրավիճակներում դա կարող է շատ հարմար լինել, քանի որ այժմ ձեր սոցիալական ցանցերի պրոֆիլում կարևոր իրադարձություն բաց չեք թողնի: Որոշ գաջեթներ թույլ են տալիս նաև բացել ծրագրեր և կատարել դրանցում անհրաժեշտ գործողություններ: 

Որոշ իրավիճակներում նման գործառույթը կարող է օգնել: Բայց մի մոռացեք, որ ժամացույցների մեծ մասն օգտագործում է սմարթֆոնը որպես միացման գործիք: Կան նաև ամբողջովին ինքնուրույն աշխատող սարքեր, սակայն դրանք բավականին թանկ են: 

Smart watch-ը անփոխարինելի սարք է այն մարդկանց համար, ովքեր վարում են ակտիվ ապրելակերպ, սպորտով են զբաղվում կամ անընդհատ ճանապարհորդում: Այս սարքերի օգնությամբ դուք կարող եք հեռացնել սմարթֆոնից որոշ բեռ, օրինակ ՝ սարքի լիցքը վատնելու փոխարեն օգտագործել խելացի ժամացույց: 

Ճիշտ է, դուք պետք է ուշադիր մոտենաք այս գործիքի ընտրության հարցին, քանի որ լավագույնը միշտ չէ, որ օպտիմալ կլինի որոշակի օգտագործողի համար: Ընտրեք, թե որ օպերացիոն համակարգն է ձեզ ավելի հարմար, որոշեք գործառույթների և տեխնիկական պահանջների ցանկը և այլն: Հաշվի առնելով այս բոլոր պահանջները, դուք կգտնեք ձեր խելացի ժամացույցը:

Գրառման հեղինակ՝ Լիլիա Մանուկյան
Կարդալ ավելին
Garmin: Մեկ տարի մեկ լիցքավորումով

Garmin: Մեկ տարի մեկ լիցքավորումով


2019 թ․-ին «Գարմին» ընկերությունը առաջին անգամ օգտագործեց «Solar» տեխնոլոգիան (մարտկոցի արևային լիցքավորում) ժամացույցների մեջ, դրանով իսկ ավելի արդյունավետ դարձրեց սմարթ ժամացույցների կիրառումը ակտիվ կյանքում։ Առաջինը Fenix 6X մոդելն էր, որն արդեն իսկ տպավորիչ 21 օր մեկ լիցքավորումից աշխատելու հնարավորությունը դարձրեց 24 օր, ինչը մեծ արձագանք գտավ շուկայում։ 


2020 թ․-ին ընկերությունը թողարկեց մի քանի մոդելների թարմացված տարբերակները՝ կիրառելով «Solar» տեխնոլոգիան։ Այս կոնտեքստում Գարմինի Instinct solar մոդելը ստացավ հնարավորություն մեկ լիցքավորումով աշխատել գրեթե անվերջ: Սա անշուշտ կգնահատեն արշավներով, որսորդությամբ, էքստրեմալ տուրիզմով զբաղվողները, ում համար հաճախակի լիցքավորումը անհասանելի է։ 


2021 թ.-ին Գարմինը թողարկեց Enduro ժամացույցը, որն արտաքնապես նման է առաջատար Fenix 6X մոդելին, սակայն ունենալով պայծառ, գունավոր էկրան, մեկ լիցքավորումով կարող է աշխատել մինչև մեկ տարի։ 


«Գարմին» ընկերության ժամացույցները շուկայում առկա մնացած բոլոր բրենդների ժամացույցներից տարբերվում է իր լայն տեսականիով (ոճային, սպորտային, արշավային), գրավիչ տեսքով, բարձր որակով, ճշգրիտ չափումներով, ինչպես նաև իր բազմաֆունկցիոնալությամբ։ Հատկանշական է, որ շատ գնորդներ ընտրում են Garmin ժամացույցներն, իրենց ապրելակերպը բարելավելու համար։ 

Հետաքրքիր առանձնահատկություններից են՝ 
  • քնի մոնիթորինգը, պուլսի, սթրեսի, ինչպես նաև արյան մեջ թթվածի հագեցվածության չափումը,մարմնի էներգիայի բախշման հաշվարկը, և նմանատիպ այլ ֆունկցիաներ՝ ուղղված կյանքի որակի բարելավմանը։ 
  • Արշավի սիրահարների համար հասանելի են GPS նավիգացիոն համակարգ, բարձրաչափ,կողմնացույց, հետագծի կառուցում և այլն։ 
  • Սպորտի սիրահարների համար մարզումների բազմաթիվ ծրագրեր՝ անձնական տվյալների հավաքագրմամբ և վերլուծությամբ: Նույնիսկ անձնական մարզիչ, որը կկազմի Ձեր մարզումների պլանը և չի բարկանա Ձեզ վրա։ 
Այս ամենի հետևում կանգնած են գիտնականներ, բժիշկներ, սպորտսմեններ և իհարկե ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, որի շնորհիվ էլ ապահովվում է բարձր որակ և ճշգրիտ աշխատանք։ Ի դեպ, Garmin-ը արդեն 10 տարի է ինչ ներկայացված է Հայաստանում, Երևան, Լեո 38 հասցեում։ Ավելի մանրամասն տվյալների համար այցելեք www.Garmin.am:
Կարդալ ավելին