Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ինչպես Gmail-ում միացնել ավտոմատ նամակներ գրող Smart Compose ֆունկցիան

Ինչպես Gmail-ում միացնել ավտոմատ նամակներ գրող Smart Compose ֆունկցիան


Google I/O 2018 միջոցառման ժամանակ Google-ը ներկայացրեց իր ծառայությունների մի քանի նորույթներ, որոնցից անմասն չմնաց Gmail փոստային ծառայությունը: Մասնավորապես ներկայացվեց Smart Compose ֆունկցիան, որը նեյրոնային ցանցի ուսուցման տեխնոլոգիայով օգնում է օգտատերերին նամակ գրել: 


Այսինքն Gmail-ը անալիզ է անում խոսակցությունը և գրելու ընթացքում ավտոմատ առաջարկում է բառեր և նախադասություններ: Այս ֆունկցիան դեռ գտնվում է փորձարկման փուլում և այն առանձին պետք է միացնել հետևյալ կերպ.

1.Եթե դեռ չեք օգտվում Gmail-ի նոր ինտերֆեյսից, ապա միացրեք այստեղ նկարագրված քայլերով:

2.Բացեք Gmail-ի կարգավորումների էջը և General բաժնում միացրեք Experimental Access ֆունկցիան: Բացված էջի ներքևում սեղմեք Save Changes կոճակը:


3. Նորից բացեք Gmail-ի կարգավորումները և միացրեք Smart Compose ֆունկցիան: Էջի ներքևում սեղմեք Save Changes կոճակը:


Կարդալ ավելին
Ինչ փոփոխություններ կան նոր Gmail-ում և ինչպես ակտիվացնել

Ինչ փոփոխություններ կան նոր Gmail-ում և ինչպես ակտիվացնել


Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Google-ը թողարկել է Gmail-ի նոր ինտերֆեյս և այն աստիճանաբար շուտով հասանելի կլնի բոլոր օգտատերերի համար: Այսպիսով օգտատերերի մեծ մասի մոտ արդեն հայտնվել է մի կոճակ, որի միջոցով հնարավոր է տեսնել այս նոր ինտերֆեյսը: Պետք է ընդամենը սեղմել վերևի աջ անկյունում գտնվող կարգավորումների կոճակի վրա և սեղմել Try the new Gmail կոճակը: Նշեմ, որ այդ կոճակի բացակայության դեպքում պետք է սպասեք, մինչև որ այն հասանելի դառնա ձեր պրոֆիլի համար:


Եթե Ձեր Gmail-ի հաշիվը կարգավորվում է աշխատանքի վայրի կամ ուսումնական հաստատության ադմինիստրատորի կողմից, ապա նա պետք է Google Admin-ում ակտիվացնի այս նոր ինտերֆեյսը:


Նոր Gmail-ում կատարված փոփոխությունները թույլ են տալիս ընտրել առաջարկվող կարճ պատասխաններից որևէ մեկը (բջջային տարբերակների վրա շուտվանից կար), միանգամից տեսնել նամակին կցված ֆայլերը, Snooze ֆունկցիայով հետաձգել նամակների ընթերցումը, իսկ Mark unread from here ֆունկցիայով կարող եք «չկարդացված» պիտակավորել միայն ճյուղավորված նամակների մի մասը:


Նոր Gmail-ում կարող եք նաև միանգամից օգտվել Google Calendar-ից, Keep-ից և ծառայություններից, որոնք կարող եք ավելացնել G Suite Marketplace-ից:


Նշեմ նաև, որ Gmail-ի բջջային տարբերակը նույնպես անմասն չի մնացել այս փոփոխություններից:
Կարդալ ավելին
Gmail-ի «undo send» ֆունկցիան դուրս է եկել 6 տարի տևած բետա փորձարկման կարգավիճակից

Gmail-ի «undo send» ֆունկցիան դուրս է եկել 6 տարի տևած բետա փորձարկման կարգավիճակից



Google ընկերությունը ունի մի շարք ֆունկցիաներ ու ծառայություններ, որոնք երկար ժամանակ գտնվում են բետա փորձարկման փուլում: Այդպիսի ֆունկցիաներից է Gmail-ի համար նախատեսված «Undo Send»-ը, որը թույլ է տալիս նամակը ուղարկելուց որոշակի ժամանակ անց չեղարկել այդ գործողությունը: Այս ֆունկցիան 6 տարի շարունակ գտնվում էր փորձարկման փուլում և հնարավոր էր միացնել Google Labs բաժնից:


Այժմ այս ֆունկցիան հնարավոր է միացնել Gmail-ի Settings բաժնի General ենթաբաժնում: Կարող եք նաև նշել այն ժամանակահատվածը (5-ից 30 վրկ), որը ընթացքում հնարավոր կլինի չեղարկել նամակ ուղարկելու գործընթացը:


Կարդալ ավելին
Google Inbox-ն արդեն հասանելի է iPad-ի վրա

Google Inbox-ն արդեն հասանելի է iPad-ի վրա


Ամիսներ առաջ Google-ը ներկայացրեց էլեկտրոնային փոստի հետ աշխատելու համար նախատեսված Inbox ծառայությունը, որը հասանելի է ինչպես բջջային, այնպես էլ վեբ տարբերակներով: Դեռևս Inbox ծառայության բջջային և վեբ տարբերակներից օգտվելը հրավերով է: Այս ծառայությունն ունի շատ հետաքրքիր ինֆերֆեյս, որտեղ էլեկտրոնային նամակները դասավորվում են ըստ մի շարք չափանիշների:



Վերջերս թողարկվեց նաև iPad-ի համար նախատեսված Inbox հավելվածը, որը կարող եք անվճար ներբեռնել App Store-ից: Եթե դեռ չունեք այս ծառայությունից օգտվելու հրավեր, ապա գրեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և առաջին 10 օգտատերերին ես ինքս կհրավիրեմ: Հետագայում յուրաքանչյուր օգտատեր կարող է նույնպես հրավիրել ևս 10 մասնակցի և այսպես շարունակ: Նոր օգտատերեր հրավիրելու քայլերը կարող եք տեսնել ներքևի նկարում:


Կարդալ ավելին
Անվտանգությանը վերաբերող նոր գործիք Google-ի կողմից

Անվտանգությանը վերաբերող նոր գործիք Google-ի կողմից


Google-ը ներկայացրեց օգտատերերի անվտանգությանը վերաբերող երկու նոր գործառույթներ, որոնք թույլ են տալիս կառավարել տարբեր սարքերի միջոցով օգտատիրոջ հաշվի մուտքը: Այսպիսով թողարկվել է Devices and Activity նոր էջը, որտեղ ցուցադրվում են բոլոր այն սարքերը, որոնք տվյալ պահին կապված են օգտատիրոջ Google-ի հաշվին: Այս էջի վրա մանրամասն ցուցադրվում են սարքի տեսակը, ինտերնետ դիտարկչի տարբերակը, ամսաթիվը, գտնվելու վայրը և այլն: 


Սա կարող է օգտակար լինել հատկապես այն դեպքում, երբ ցանկանում եք դուրս գալ Ձեր հեռավորության վրա գտնվող պլանշետի, համակարգչի կամ հեռախոսի վրա տեղադրված Google հաշվից:

Ներկայացված երկրորդ գործիքի միջոցով հնարավոր է քայլ առ քայլ կարգավորել օգտատիրոջ հաշվի անվտանգությանը վերաբերող կարգավորումները:




Կարդալ ավելին
Gmail-ում հայտնվել է հայերեն ինտերֆեյս

Gmail-ում հայտնվել է հայերեն ինտերֆեյս



Google ընկերությանը պատկանող Gmail փոստային ծառայությունում հայտնվել են 13 նոր լեզուների ինտերֆեյսներ, որոնց մեջ կա նաև հայերենը: Բացի հայերենից, Gmail-ում ավելացվել են նաև աֆրիկերեն, ադրբեջաներեն, չինարեն (Հոնգ Կոնգ),ֆրանսերեն (Կանադա), վրացերեն և մի քանի ոչ այդքան տարածված լեզուներ: Հիշեցնեմ, որ մինչ այժմ Gmail-ում կար 58 լեզու և դրանց գումարելով վերջերս ավելացված 13 լեզուները կստանանք 71 լեզու: Gmail-ի լեզուն փոխելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը:

1. Բացեք կարգավորումների էջը




2. Ընտրեք համապատասխան լեզուն


3.Սեղմեք ներքևում գտնվող Save Changes կոճակը



Կարդալ ավելին
Շաբաթվա հարցումը: Gmail, թե՞ Mail.ru

Շաբաթվա հարցումը: Gmail, թե՞ Mail.ru

Այս անգամ հարցումով կպարզենք, թե ներկայացված երկու էլեկտրոնային փոստային ծառայություններից որն են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց iPhone 5S սմարթֆոնը (iPhone 5S` 53.71%- 666 ձայն, Samsung Galaxy S5` 46.29% - 574 ձայն):

Կարդալ ավելին
iOS-ի համար նախատեսված Gmail հավելվածն այժմ թարմացվում է հետին ֆոնում

iOS-ի համար նախատեսված Gmail հավելվածն այժմ թարմացվում է հետին ֆոնում


Այսօր Google ընկերությունը թարմացրել է iOS համակարգի համար նախատեսված Gmail հավելվածը: Այս թարմացումը ներառված են մի քանի օգտակար ֆունկցիաներ: Վերջապես նամակները ավտոմատ թարմացվում են հետին ֆոնում (երբ հավելվածը ծալված է) և կարիք չկա ծրագիրը բացել ու ձեռքով թարմացնել այն: Այս ֆունկցիայի բնականոն աշխատանքի համար խորհուրդ է տրվում միացնել հավելվածի ծանուցումները (Notifications): 



Google-ը նաև փոփոխություն է արել համակարգ մուտք գործելու գործընթացում: Այժմ Gmail-ում մուտք կատարելուց հետո (log-in), Դուք ավտոմատ մուտք կգործեք նաև iOS-ի վրա տեղադրված Google-ի մյուս ծառայություններ:
Կարդալ ավելին
Gmail-ից այժմ հնարավոր է նամակներ ուղարկել Google+ ցանցի օգտատերերին

Gmail-ից այժմ հնարավոր է նամակներ ուղարկել Google+ ցանցի օգտատերերին


Google ընկերությունը շարունակում է Google+ ցանցին իր ծառայությունների ինտեգրման գործընթացը: Այժմ Gmail-ի օգտատերերը հնարավորություն են ստացել ուղարկել նամակներ Google+ ցանցի օգտատերերին նույնիսկ այն դեպքում, եթե նրանք չգիտեն այդ օգտատերերի էլեկտրոնային փոստերի հասցեները: Այս նոր ֆունկցիան մոտակա օրերի ընթացքում հասանելի կդառնա Gmail-ի բոլոր օգտատերերի համար: Ընդ որում, նրանք կկարողանան տեսնել միայն Google+ ցանցի օգտատիրոջ անունը, իսկ էլ. փոստի հասցեն այդպես էլ չի ցուցադրվի: Սակայն, եթե Google+ ցանցի օգտատերը պատասխանի նամակին, այդ դեպքում նրա էլ. փոստի հասցեն կերևա Gmail-ի օգտատիրոջ մոտ:



Եթե նամակ ուղարկողը չկա Google+ ցանցի օգտատիրոջ շրջանակների մեջ (ընկերների խումբ), ապա ստացած նամակները կտեղադրվեն «Սոցիալական ցանցեր» բաժնում: Ընդ որում նշվում է, որ այդպիսի նամակներ ուղարկողները կարող են նոր խոսակցություն սկսել միայն այն դեպքում, եթե նրանք ստանան նախորդ նամակի պատասխանը կամ կավելացվեն նամակ ստացողի ընկերների շրջանակում:



Իսկ եթե Google+ ցանցի օգտատերը չի ցանկանում անծանոթ մարդկանցից նամակներ ստանալ, նա կարող է Gmail-ի կարգավորումներում անջատել այս ֆունկցիան:

Կարդալ ավելին
Վերջապես Gmail փոստային ծառայությունը ցուցադրելու է նամակի մեջ գտնվող նկարները

Վերջապես Gmail փոստային ծառայությունը ցուցադրելու է նամակի մեջ գտնվող նկարները

Եթե օգտվում եք Gmail փոստային ծառայությունից, ապա նկատած կլինեք, որ նամակների մեջ գտնվող նկարներն ավտոմատ չեն ցուցադրվում և դրանք տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել Display images below (ցուցադրել տվյալ նամակի բոլոր նկարները) կամ Always display images from (հետագայում ցուցադրել տվյալ մարդու կողմից ուղարկված բոլոր նկարները): Այս ամենը արված է անվտանգության նպատակով, որպեսզի վիրուս պարունակող նկարներ չհայտնվեն Ձեր նամակների մեջ: Սակայն այս ֆունկցիան երբեմն դժվարություններ է առաջացնում Gmail-ով նկարներ ուղարկելու ու ստանալու գործընթացի ընթացքում: Օրինակ նամակ ստացողը կարող է չնկատել վերևում նշված Gmail-ի զգուշացումները և այդպես էլ չտեսնի մեր ուղարկված նկարները:

Վերջապես Gmail-ը որոշեց հանել այս ֆունկցիան և այսուհետ ցուցադրվելու են նամակների մեջ գտնվող բոլոր նկարները: Սա հնարավոր է դարձել Gmail-ի կողմից ներդրված հատուկ մեխանիզմի, որը ստուգում և տեղադրում է նկարները միջանկյալ պրոքսի սերվերի վևա:
Կարդալ ավելին