Անդրոիդի համար թողարկվել է Photoshop հավելվածը, որը ներառում է նաև անվճար AI գործիքներով



Adobe ընկերությունը Photoshop ծրագրի բետա տարբերակում ավելացրել է Generative Fill գործիքը, որը հնարավորություն է խմբագրել լուսանկարները տեքստային նկարագրությունով (օրինակ լուսանկարի վրա ավելացնել կամ ջնջել տարբեր էլեմենտներ): Adobe -ը նշում է, որ այս նեյրոցանցը սովորել է լուսանկարներ գեներացնել միայն լիցենզավորված լուսանկարների հիման վրա և չի խախտում որևէ հեղինակային իրավունք:
Generative Fill-ը հնարավորություն է տալիս նաև ընդլայնել լուսանկարը և լրացնել բացակայող հատվածները:

Հիշեցնեմ, որ Adobe-ը շաբաթներ առաջ ներկայացրեց Firefly գեներատիվ նեյրոցանցը, որը ներդրվելու է նաև Google Bard ծառայության մեջ: Նշեմ նաև, որ Photoshop ծրագրի համար նախկինում արդեն ստեղծվել էին տեքստային նկարագրությունով լուսանկարները խմբագրելու պլագիններ, սակայն դրանք պաշտոնական չէին:
Կարդալ ավելին

Adobe ընկերությունը ցուցադրեց մի շարք նոր գործառույթներ, որոնք հայտնվելու են Photoshop ծրագրի PC, iPad և վեբ (բետա) տարբերակներում:

Adobe-ը կատարելագործել է 2020թ.-ին Photoshop-ում հայտնված օբյեկտները նշելու գործիքը (Object Selection tool), որի միջոցով կարող եք մկնիկը պահել լուսանկարում եղած օբյեկտի վրա և ծրագիրն ավտոմատ ճանաչում է օբյեկտն ու նշում այն: Գործիքի թարմացված տարբերակն արդեն ճանաչում է ավելի շատ օբյեկտներ (օր. երկինք, շինությոններ, բույսեր, լեռներ և այլն):

Նույն գործիքը թույլ է տալիս նաև արագ կատարել ևս մեկ կարևոր գործողություն մեկ քայլով: Օրինակ կարող եք մի քլիքով նշել օբյեկտը և SHIFT+DELETE կոճակները սեղմելով այդ օբյեկտը ջնջել լուսանկարից: Բնականաբար ջնջված օբյեկտի հատվածը դատարկ չի մնում և արհեստական բանականությամբ այն լրացվում է ֆոնին համապատասխան:


Photoshop-ում ավելացել են նաև նեյրոնային ֆիլտրերը, որոնք աշխատում են մեքենայական ուսուցմամբ: Օրինակ լուսանկարի վերականգման (Photo Restoration) ֆիլտրը թույլ է տալիս վերականգնել հին վնասված լուսանկարները:

Photoshop-ում բետա տարբերակում հայտնվել է նաև Share for Review գործիքը, որը թույլ է տալիս տարածել ընթացիկ դիզայնը ընկերների հետ, ովքեր կարող են մեկնաբանություններ և առաջարկություններ գրել:

Մեկնաբանություններն ու դիզայնի թարմացումները ցուցադրվում են իրական ժամանակում: Տարածվող հղումը կարելի է բացել ցանկացած դիտարկչով առանց որևէ համակարգ կամ օգտահաշիվ մուտք գործելու:

Photoshop-ի iPad հավելվածում հայտնվել է նկարի ֆոնը մի քլիքով ջնջելու հնարավորություն: iPad-ում նաև հայտնվել է Content-Aware Fill գործիքը, որով հնարավոր է լուսանկարից ջնջել անցանկալի օբյեկտները:


Photoshop-ում հայտնված բոլոր նորույթներին կարող եք ծանոթանալ պաշտոնական բլոգում:
Կարդալ ավելինAdobe ընկերությունը թողարկել է Creative Cloud Express վեբ, բջջային և համակարգչային ծրագրերը, որոնք նախատեսված են գովազդային, բաներային և նմանատիպ այլ կոնտենտներ արագ պատրաստելու համար: Այս գործիքը փոխարինելու է գալիս նախկին Adobe Spark գործիքին:
Գործիքն իր մեջ ներառում է բազմաթիվ շաբլոններ, տառատեսակներ և Adobe Stock-ի 1 միլիոն լիցենզավորված նկարներ: Գործիքն օգտագործում է նաև ֆիրմային Sensei արհեստական բանականությունը, որը ներդրված է նաև Photoshop և Premiere ծրագրերում: Ստեղծված կոնտենտը կարելի է պահպանել նաև GIF, վիդեո կամ PDF տարբերակներով:
Creative Cloud Express ծառայությունն անվճար է, սական առկա է նաև պրեմիում փաթեթ (9.99 դոլար), որը հասանելի է դարձնում տառատեսակների և լուսանկարների ամբողջական գրադարանը (20 000 տառատեսակ և 175 միլիոն լուսանկարներ):
Adobe Creative Cloud Express ծառայությունը հասանելի է հետևյալ տարբերակներով՝
Կարդալ ավելին








