Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Google-ի նոր «.new» դոմեյներով հնարավոր է արագ ստեղծել օնլայն փաստաթղթեր

Google-ի նոր «.new» դոմեյներով հնարավոր է արագ ստեղծել օնլայն փաստաթղթեր


Google ընկերությունը ներկայացրեց «.new» նոր դոմեյնը, որը նախատեսված է արագ բացել Google Docs և Google Site կայքերը և միանգամից ստեղծել փաստաթղթեր կամ կայքեր: 

Տվյալ պահին առկա են 15 «.new» դոմեյներ՝
Կարդալ ավելին
Android և iOS համակարգերի համար նախատեսված Word, Excel, PowerPoint ծրագրերը դարձել են անվճար

Android և iOS համակարգերի համար նախատեսված Word, Excel, PowerPoint ծրագրերը դարձել են անվճար

Այսօր Microsoft ընկերությունը հայտնեց, որ iOS և Android համակարգերի համար նախատեսված իր օֆիսային փաթեթը (Word, Excel և PowerPoint ) այսուհետ հասանելի կլինի անվճար: iPhone-ի և iPad-ի համար նախատեսված թարմացումներն արդեն հնարավոր է ներբեռնել, իսկ Android-ից օգտվողները պետք է մի փոքր սպասեն:


Հիշեցնեմ, որ նախկինում iPad-ի համար նախատեսված Word, Excel և PowerPoint ծրագրերով անվճար հնարավոր էր միայն բացել և տեսնել ֆայլերը, իսկ դրանք խմբագրելու համար պետք էր բաժանորդագրվել Office 365 վճարովի փաթեթին: Ծրագրերի թարմացված տարբերակում հայտնվել է նաև Dropbox-ի հետ աշխատելու հնարավորություն, որը թույլ է տալիս ֆայլերը բացել, խմբագրել և պահպանել այդ ամպային ծառայության վրա:


Ներբեռնել iOS-ի համար՝ Word, Excel, PowerPoint
Կարդալ ավելին
Google ընկերությունը iOS համակարգի համար թողարկել է պրեզենտացիաներ պատրաստելու ծրագիր

Google ընկերությունը iOS համակարգի համար թողարկել է պրեզենտացիաներ պատրաստելու ծրագիր



Google ընկերությունը iOS համակարգի համար թողարկել է Slides անունով հավելված, որը թույլ է տալիս iPhone-ի և iPad-ի օգտատերերին անվճար աշխատել պրեզենտացիաների հետ: Slides հավելվածը թույլ է տալիս ստեղծել նոր պրեզենտացիաներ կամ խմբագրել նախկինում ստեղծվածները: Ընդ որում հավելվածն ունակ է լիովին աշխատել Microsoft PowerPoint ծրագրի ֆայլերի հետ: Այսինքն կարող եք դրանք բացել, խմբագրել և պահպանել:


Վերոնշված Slides հավելվածի թողարկման հետ մեկտեղ Google-ը թարմացրել է նաև iOS համակարգի համար նախատեսված Docs և Sheets հավելվածները, որոնք նախատեսված են տեքստային փաստաթղթերի և էլեկտրոնային ցուցակների հետ աշխատելու համար: Այդ հավելվածներով արդեն հնարավոր է բացել, խմբագրել և պահպանել Microsoft Word-ի և Excel-ի ֆայլեր: Այսպիսով Google-ը դժվար դրության մեջ է դնում Microsoft-ին, որը iOS համակարգի համար նույնպես ունի փաստաթղթերի հետ աշխատելու համապատասխան հավելվածները (Word, Excel, PowerPoint), սակայն դրանցով անվճար կարող եք միայն բացել ֆայլերը, իսկ խմբագրման համար պետք է բաժանորդագրվեք ու ամսական որոշակի գումար մուծեք Microsoft-ին:

Կարդալ ավելին
Թողարկվեց Office Online ծրագրային փաթեթը Google Chrome-ի համար

Թողարկվեց Office Online ծրագրային փաթեթը Google Chrome-ի համար



Microsoft ընկերությունը Chrome Web Store-ում տեղադրել է Office Online փաթեթը, որը հնարավոր է տեղադրել Google Chrome-ի վրա և մի քլիքով բացել Office-ի օնլայն տարբերակը: Ֆունկցիոնալ առումով Google Chrome-ի վրա տեղադրվող այս ծրագիրն իրենից ներկայացնում է հասարակ հղում դեպի Office Online-ի համապատասխան ծրագրի կայք: Տվյալ պահին հասանելի են Word Online, Excel Online, OneNote Online և PowerPoint Online ծրագրերը: Փաթեթն ամբողջական դարձնելու համար կարող եք տեղադրել նաև OnDrive ամպային ու Outlook.com փոստային ծառայությունների հավելվածները:


Բացի Chrome Web Store-ում Office Online փաթեթի տեղադրումից, Microsoft-ը կատարել է մի շարք թարմացումներ այդ ծրագրերում: Օրինակ OneNote Online ծրագրում ավելացել է տպելու հնարավորություն, իսկ PowerPoint Onlin-ում հայտնվել է թարմացված տեքստային խմբագրիչ:


Հիշեցնեմ, որ Chrome Web Store-ից կարող եք ներբեռնել և Google Chrome-ի վրա տեղադրել նաև Armblog.net-ի ծրագիրը:

Կարդալ ավելին
Թողարկվեց iPad սարքերի համար նախատեսված Microsoft Office ծրագրային փաթեթը

Թողարկվեց iPad սարքերի համար նախատեսված Microsoft Office ծրագրային փաթեթը


Microsoft ընկերությունը վերջապես թողարկեց  iPad պլանշետների համար նախատեսված երկար սպասված Office ծրագրային փաթեթը: Office-ի փաթեթը իրենից ներկայացնում է երեք առանձին հավելվածներ՝ Word, Excel, Powerpoint: Հիշեցնեմ, որ ավելի վաղ թողարկվել էր նաև OneNote հավելվածը: Այսպիսով iPad սարքերի վրա արդեն հասանելի են Office փաթեթի 4 ծրագրեր: Նոր թողարկված ծրագրերը անվճար են, սակայն դրանք թույլ են տալիս միայն նայել փաստաթղթերը: Իսկ եղած փաստաթղթերը խմբագրելու կամ նոր փաստաթղթեր ստեղծելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել Office 365 փաթեթին (9.99$ ամսական կամ 99.99$ տարեկան): 
iPad պլանշետի համար նախատեսված Office փաթեթի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր փաստաթղթերը սինխրոնիզացվում են OneDrive ծառայության միջոցով և հասանելի են դառնում մնացած այլ սարքերի վրա:



Կարդալ ավելին
Ինչպե՞ս բացել Word-ի, Excel-ի և PowerPoint-ի ֆայլերը Google Chrome դիտարկչի միջոցով

Ինչպե՞ս բացել Word-ի, Excel-ի և PowerPoint-ի ֆայլերը Google Chrome դիտարկչի միջոցով



Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ համակարգչում որևէ ծրագրի բացակայության պատճառով հնարավոր չէր բացել տարբեր ֆորմատների ֆայլը: Օրինակ այժմ իրեն հարգող ցանկացած ինտերնետ դիտարկիչ բացում է PDF ֆայլեր և համակարգչում PDF ֆայլեր կարդացող ծրագրի տեղադրման անհրաժեշտություն այլևս չկա: Ինչ վերաբերում է Word-ի, Excel-ի և PowerPoint-ի ֆայլերին, ապա ինտերնետում այժմ կան մի շարք օնլայն ծառայություններ, որոնց միջոցով դա հնարավոր է անել (օր. Google Drive կամ SkyDrive): 


Google Chrome դիտարկիչի միջոցով նույնպես հնարավոր է բացել տարատեսակ ֆորմատների ֆայլեր: Վերջերս այս դիտարկչի համար թողարկվել է նոր հավելված, որի միջոցով հնարավոր է բացել DOC, DOCX, XLS, XLSX, PPT և PPTX ֆայլերը: Հավելվածը կոչվում է Chrome Office Viewer և հասանելի է միայն Google Chrome-ի վերջին բետա տարբերակի համար:


Հավելվածը տեղադրելուց հետո անհրաժեշտ է վերևում նշված ֆորմատմերի ֆայլերը քաշել և տեղադրել Chrome-ի պատուհանի վրա:

Կարդալ ավելին