Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Idram, Webmoney և այլ ​դրամանականերիի միջև գումարի փոխանակման  paynext կայքը նորից աշխատում է

Idram, Webmoney և այլ ​դրամանականերիի միջև գումարի փոխանակման paynext կայքը նորից աշխատում է


Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել է հայկական paynext.ru կայքին, որը թույլ է տալիս գումար փոխանակել Idram, Webmoney, Яндекс.деньги, QiWi, Payeer և այլ վիրտուալ դրամապանակների միջև: 


Կայքից օգտվելը չափազանց հեշտ է: Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես օրինակ Webmoney-ից գումար փոխանցենք Idram դրամապանակի վրա:

Կարդալ ավելին
Էլեկտրոնային վճարային համակարգերի գումարի փոխանակման հայկական նոր կայք

Էլեկտրոնային վճարային համակարգերի գումարի փոխանակման հայկական նոր կայք


Գործարկվել է նոր հայկական կայք, որի միջոցով կարող եք կատարել էլեկտրոնային փողերի փոխանակում: Տվյալ պահին համակարգի միջոցով կարող եք Webmoney-ի գումարը փոխանակել Idram-ի, կամ հակառակը: Փոխանակման գործընթացը բավականին պարզ է: Պետք է ընտրել գումարի չափսը, գրեք անհրաժեշտ տվյալները (Idram Id, Webmoney ID) և վերջ: Կայքի ներքևում տեղադրված է նաև Webmoney-ի սերտիֆիկատի բանեռը, ինչից կարելի է համոզված լինել, որ այս կայքում խաբեություն չկա: Չի բացառվում, որ մոտ ապագայում նախագծի մեջ կհայտնվեն նոր վճարային համակարգեր:
Կարդալ ավելին
Idram, Webmoney, QIWI, Яндекс.деньги և այլ վճարային համակարգերի միջև գումարի փոխանակման նոր հայկական կայք

Idram, Webmoney, QIWI, Яндекс.деньги և այլ վճարային համակարգերի միջև գումարի փոխանակման նոր հայկական կայք



Բլոգում մի քանի անգամ անդրադարձել եմ ռուսական Webmoney վճարային համարագից դեպի հայկական Idram համակարգ (կամ հակառակ ուղղությամբ) գումար փոխանցելու տարբեր կայքերի ու մեթոդների, սակայն դրանք ժամանակի ընթացքում սկսել են չաշխատել կամ ընդհանրապես անհետացել են: Այժմ համացանցում հայտնվել է բոլորովին նոր հայկական կայք, որը թույլ է տալիս կատարել վերը նշված գործողությունները մի քանի պարզ քայլով: Ընդամենը անհրաժեշտ է նշել վճարային համակարգերի Id համարներն ու գումարի չափը: Այնուհետև կայքը կպահանջի փոխանցել իր հաշվեհամարի վրա նշված գումարը: Այսինքն մի համակարգից դեպի մյուս համակարգ գումար փոխանցելու համար պետք է այդ գումարը փոխանցեք կայքի հաշվեհամարին, որից հետո այդ կայքը կփոխանցի Ձեր հաշվեհամարին:

Կարդալ ավելին
Ինչպես վերածել Webmoney համակարգի գումարները ՀՀ դրամի և կանխիկացնել

Ինչպես վերածել Webmoney համակարգի գումարները ՀՀ դրամի և կանխիկացնել

Թարմացված
Այս մեթոդն այլևս չի աշխատում: Կարող եք օգտվել հետևյալ գրառման մեջ գրված մեթոդից:

Շարունակում ենք ինտերնետով գումար վաստակելու թեման, և այս անգամ տեսնենք, թե ինչպես ռուսական  WebMoney  համակարգի գումարները վերածել ՀՀ դրամի և կանխիկացնել: Նախ ասեմ, որ WebMoney համակարգի վրա գումարներ կուտակելու բազմաթիվ ու տարբեր եղանակներ կան, որոնց կանդրադառնամ հետագա գրառումներում: Համակարգը թույլ է տալիս միանգամից ունենալ երեք տարբեր հաշիվներ (եվրո, դոլար և ռուբլի) և աշխատում է բազմաթիվ կայքերի հետ: WebMoney համակարգի գումարները ՀՀ դրամի վերածելու համար պետք է անել հետևյալ քայլերը՝

1.Գրանցվեք Idram կայքում:


2.Անպայման կատարեք այստեղ նշվող քայլերը ու անցեք նույնականացման գործընթացը:

3.Uchange կայքում  լրացրեք տվյալները ու սեղմեք Change

Եթե մուտքագրել եք ճիշտ տվյալներ, ապա մի քանի րոպե հետո գումարը կվերածվի ՀՀ դրամի և կփոխանցվի ձեր Idram-ի հաշվեհամարին: Idram-ի հաշվեհամարի վրա գտնվող գումարը կարող եք կամ կանխիկացնել, փոխանցել բանկի հաշվեհամարի կամ քարտի վրա: Կարող եք նաև կատարել կոմունալ վճարումներ: Կրկին նշեմ, որ Idram համակարգից լիարժեք օգտվելու համար պետք է անպայման անցնեք նույնականացում, որը բաղկացած է մի քանի փուլից:
Կարդալ ավելին