Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
5-12 դասարանների թվայնացված դասագրքերը անվճար հասանելի են Android, iOS և վեբ տարբերակներով

5-12 դասարանների թվայնացված դասագրքերը անվճար հասանելի են Android, iOS և վեբ տարբերակներով


Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հեռահար ուսուցման անհրաժեշտությունը, «Mer Soft LLC» ընկերությունը տեղեկացնում է, որ այսուհետ Google PlayMarket-ում և AppStore-ում հասանելի է նաև անվճար «Armenian School Books» հավելվածը: 

Mer Soft LLC ընկերության bonee.net համակարգի, Dshh «Դասագրքերի շրաջանառու հիմնադրամի» համագործակցության շնորհիվ «Armenian School Books» նախագիծը հասանելի է բոլորին: Նշվում է նաև, որ Viva-MTS ընկերության բջջային ցանցի բոլոր օգտատերերի համար գրքերը հասանելի են առանց ինտերնետի վճարի։


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունան նախարարության կողմից երաշխավորված 5-12 դասարանների դասագրքերի թվայնացված տարբերակները հասանելի են ինչպես Անդրոիդ և iOS, այնպես էլ վեբ տարբերակով:

Կարդալ ավելին
Apple-ը վաճառքի է հանել 300$ արժողությամբ գիրք, որը պարունակում է միայն Apple-ի սարքերի լուսանկարները

Apple-ը վաճառքի է հանել 300$ արժողությամբ գիրք, որը պարունակում է միայն Apple-ի սարքերի լուսանկարները

Apple-ը վաճառքի է հանել սեփական սարքերի լուսանկարներով գիրք, որը վաճառվում է չափազանց բարձր գնով: Գիրքը հասանելի է երկու չափսերով: Առաջին տարբերակն (10.20" x 12.75") արժի  199$, իսկ երկրորդ (13" x 16.25") տարբերակը` 299$:
Գիրքը կոչվում է Designed by Apple in California և ներառում է 20 տարվա ընթացքում ստեղծված Apple-ի բոլոր արտադրանքների լուսանկարները: Գիրքը նվիրված է Apple-ի համահիմնադիր Ստիվ Ջոբսի հիշատակին:
Կարդալ ավելին
Էլեկտրոնային գրախանութ Հայաստանում՝ Upub.am

Էլեկտրոնային գրախանութ Հայաստանում՝ Upub.am



Լավ նորություն բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ հայերեն, ինչպես նաև ստեղծագործում կամ թարգմանում են: Հայաստանում ստեղծվել Upub.am էլեկտորնային գրախանութը, որի գլխավոր նպատակն է խթանել բարձրորակ անվճար և վճարովի էլեկտրոնային գրքերի տարածումը հասարակության շրջանում:



Յուփաբն առաջին հարթակն է, որի միջոցով հայ հեղինակները, թարգմանիչներն ու հրատարակիչները կարող են ինքնուրույն հրատարկել միջազգային պահանջներին համապատասխան էլեկտրոնային գրքեր, դառնալ հանրաճանաչ և ստանալ եկամուտներ: Միջազգային չափանիշներին համապաստասխան էլեկտրոնային գիրք հրատարակելու համար Upub.am-ը հրատարակել է «Էլեկտրոնային գրքերի պատրաստման ուղեցույց» ձեռնարկը, որը կայքի օգտատերերը կարող են ներբեռնել անվճար: Կայքն ընդունում է *.DOCX կամ *.DOC ձևաչափի ֆայլեր, ստուգում դրանց չափանշման որակը և հրատարակում՝ փոխարկելով *.PDF, *.EPUB և *.MOBI ձևաչափի ֆայլերի: Հակառակ դեպքում օգտատերերը կարող են ուղղակիորեն կայքում վերբեռնել *.PDF, *.EPUB և/կամ *.MOBI ձևաչափի ֆայլեր:



Յուփաբը կատարյալ միջոց է վեպեր, պատմվածքներ, չափածո ստեղծագործություններ, իրապատում գործեր, ակնարկներ, մենագրություններ, գիտական հետազոտություններ և այլ տիպի գործեր հրատարակելու համար:
Կայքում արգելվում է սկանավորված և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ գրքերի վերբեռնումը: Որևէ անձի հեղինակային իրավունքը խախտելու ողջ պատասխանատվությունն ընկնում է հրատարակողի ուսերին:

Յուփաբը հայ ընթերցողին հիանալի հնարավորություն է ընձեռնել կազմելու իր էլեկտրոնային գրադարանը: Այս պահին կայքում կարելի է գտնել թե’ դասական և թե’ ժամանակակից գրականության նմուշներ` թողարկված բոլոր հիմնական էլեկտրոնային ֆորմատներով: Էլեկտրոնային գրքերի մեծ մասը բավականին մատչելի է, իսկ շատերն էլ` անվճար:

Կարդալ ավելին
Լույս է տեսել «Forgive me for not forgetting me» գիրքը

Լույս է տեսել «Forgive me for not forgetting me» գիրքը


Վերջերս Գրողների միության հրատարակչությունում լույս է տեսել երիտասարդ գրող Աստղիկ Օհանյանի "Forgive me for not forgetting me" (Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար) գիրքը: Գրքում նկարագրված է երիտասարդ երաժշտագետ Էլիզաբեթի և տաղանդավոր երիտասարդ նկարիչ Ալեքսի սիրո գողտրիկ պատմությունը: Երիտասարդները հանդիպում են, գտնում իրար, ճանաչում և սիրում: Թվում է, որ ողջ աշխարհն է ծաղկել նրանց սիրո առաջ, և զույգին սպասվում է անամպ ու երջանիկ կյանք և սեր` “մինչև լուսին և հետ”: Բայց դաժան իրականությունն իր անողորմ հարվածն է հասցնում երիտասարդներին. նրանց վիճակված չէ երկար ժամանակ վայելել իրենց սիրո քաղցր վայրկյաններն անգամ: Սերը, որ թվում էր ամենակարող, անզոր է մահվան անգութ սրի առջև: Կտրվում է մի երիտասարդ ու տաղանդաշատ երիտասարդի կյանքի թելը, և սև մշուշով է պատվում նրա սիրած էակի կյանքը: Հինգ երկար տարիներ աղջիկը փորձում է վերագտնել իրեն, փորձում է համակերպվել կատարվածի հետ. բայց ամենազոր սերը նրան չի լքում, նա շարունակում է սիրել և անմար պահել իր սիրած տղայի հիշատակը:



Կարծում եմ, որ գիրքը կհետաքրքրի հատկապես երիտասարդ սերնդին, պատանիներին, որոնք նոր են ոտք դնում կյանք: Չէ որ այն իրենց նման պատանի և երազանքներով լի մարդկանց մասին է: Քանի որ գիրքը գրված է անգլերեն լեզվով, ապա համոզված եմ, որ այն օգտակար կլինի նաև անգլերեն լեզուն սովորողների համար:

Աստղիկ Օհանյանը ընդամենը 21 տարեկան է: Ավարտել է Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը: Ներկայումս սովորում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում: Երիտասարդ և խոստումնալից գրողն իր առաջին գիրքն է հանձնել ընթերցողի դատին, գիրք, որը խորհելու և մարդկային արժեքները վերագնահատելու առիթ է տալիս: Գիրքը կարող եք գնել Նոյան Տապան և Գրքերի աշխարհ գրախանութներից:

Շնորհավորում եմ Աստղիկին` հրաշալի ստեղծագործության լույս տեսնելու կապակցությամբ: Հուսով եմ, որ տաղանդավոր աղջիկը դեռ բազմաթիվ նոր և հետաքրքիր գրքերով կուրախացնի մեզ:
Կարդալ ավելին
13 հայերեն ռեֆերատներ փիլիսոփայություն առարկայից

13 հայերեն ռեֆերատներ փիլիսոփայություն առարկայից


  • Պյութագորաս
  • Զրույց
  • Գիտակցություն
  • Շոպենհաուեր
  • Քամյու
  • Կարլ Յասպերս
  • Գոյություն
  • Ճանաչողություն
  • Սարտր
  • Նոր դարաշրջան
  • Պլատոնի բարոյագիտությունը
  • Կրոն և Փիլիսոփայություն
  • Աշխարհահայացք
Կարդալ ավելին
Րաֆֆի - "Խաչագողի հիշատակարանը"

Րաֆֆի - "Խաչագողի հիշատակարանը"


Կարդալ ավելին
Հայերեն Աստվածաշունչ PDF ֆորմատով

Հայերեն Աստվածաշունչ PDF ֆորմատով


Վերջերս բլոգում տեղադրել էի իմ կողմից պատրաստած հայերեն Աստվածաշունչը, որը նախատեսված էր հին բջջային հեռախոսների համար: Սենսորային էկրանով հեռախոսների վրա այն չի աշխատում, քանի որ ծրագիրը ղեկավարելու համար անհրաժեշտ են հատուկ կոճակներ: Այդ  Աստվածաշունչը աշխատում է այնպիսի հեռախոսների վրա, ինչպիսիք են օրինակ Nokia 6233, 6300, 6500, 6700, 6234, 8800 և այլն: Մնացած հեռախոսների ու համակարգչի համար կարող եք ներբեռնել PDF ֆորմատով ֆայլը և այն բացել ցանկացած PDF Reader ծրագրով:
Կարդալ ավելին
Ագաթա Քրիստի - Գրքերի ժողովածու (367 գիրք)

Ագաթա Քրիստի - Գրքերի ժողովածու (367 գիրք)




Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը:

Կարդալ ավելին
Հայերեն Աստվածաշունչ հին բջջային հեռախոսների համար

Հայերեն Աստվածաշունչ հին բջջային հեռախոսների համար



Հին մոդելների հեռախոսների համար հայերեն Աստվածաշունչը կարող է երազանք թվալ, սակայն այսօրվանից այն արդեն իրականություն է: Հաշվի առնելով, որ հին մոդելի համարյա բոլոր հեռախոսները բացում են   flash ֆայլեր (swf), որոշեցի ActionScript-ով ստեղծել «Նոր Կտակարան» ծրագիրը:

Սենսորային էկրանով հեռախոսների վրա չեք կարող օգտվել այս ծրագրից, քանի որ դրանց վրա չկան ծրագիրը ղեկավարելու համար նախատեսված ֆիզիկական կոճակները:


Կառավարող կոճակներ՝
* / #  -  նախորդ/հաջորդ գիրքը
ձախ սլաք/ աջ սլաքներ -  նախորդ/հաջորդ գլուխը
վերև/ներքև սլաքներ - թերթել տվյալ գլուխը


Հ.Գ.
Ծրագրում օգտագործել եմ այս Աստվածաշունչը:

PDF ֆորմատով Աստվածաշունչ կարող եք ներբեռնել այստեղից:


Անդրոիդ համակարգի վրա կարող եք տեղադրել այս Աստվածաշունչը:


iOS համակարգի վրա կարող եք տեղադրել այս Աստվածաշունչը:

Կարդալ ավելին