Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Հետաքրքիր սինեմագրաֆներ

Հետաքրքիր սինեմագրաֆներ



Սինեմագրաֆը իրենից ներկայացնում է GIF անիմացիա, սակայն այս դեպքում շարժվում է նկարի միայն մի հատվածը:










Կարդալ ավելին
Ինչպես վերածել Webmoney համակարգի գումարները ՀՀ դրամի և կանխիկացնել

Ինչպես վերածել Webmoney համակարգի գումարները ՀՀ դրամի և կանխիկացնել

Թարմացված
Այս մեթոդն այլևս չի աշխատում: Կարող եք օգտվել հետևյալ գրառման մեջ գրված մեթոդից:

Շարունակում ենք ինտերնետով գումար վաստակելու թեման, և այս անգամ տեսնենք, թե ինչպես ռուսական  WebMoney  համակարգի գումարները վերածել ՀՀ դրամի և կանխիկացնել: Նախ ասեմ, որ WebMoney համակարգի վրա գումարներ կուտակելու բազմաթիվ ու տարբեր եղանակներ կան, որոնց կանդրադառնամ հետագա գրառումներում: Համակարգը թույլ է տալիս միանգամից ունենալ երեք տարբեր հաշիվներ (եվրո, դոլար և ռուբլի) և աշխատում է բազմաթիվ կայքերի հետ: WebMoney համակարգի գումարները ՀՀ դրամի վերածելու համար պետք է անել հետևյալ քայլերը՝

1.Գրանցվեք Idram կայքում:


2.Անպայման կատարեք այստեղ նշվող քայլերը ու անցեք նույնականացման գործընթացը:

3.Uchange կայքում  լրացրեք տվյալները ու սեղմեք Change

Եթե մուտքագրել եք ճիշտ տվյալներ, ապա մի քանի րոպե հետո գումարը կվերածվի ՀՀ դրամի և կփոխանցվի ձեր Idram-ի հաշվեհամարին: Idram-ի հաշվեհամարի վրա գտնվող գումարը կարող եք կամ կանխիկացնել, փոխանցել բանկի հաշվեհամարի կամ քարտի վրա: Կարող եք նաև կատարել կոմունալ վճարումներ: Կրկին նշեմ, որ Idram համակարգից լիարժեք օգտվելու համար պետք է անպայման անցնեք նույնականացում, որը բաղկացած է մի քանի փուլից:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Կարդալ ավելին
Ինչ կարելի է անել, եթե չեք կարողանում ակտիվացնել Ֆեյսբուքի Timeline-ը

Ինչ կարելի է անել, եթե չեք կարողանում ակտիվացնել Ֆեյսբուքի Timeline-ը



Վերջերս ստանում եմ բազմաթիվ նամակներ Ֆեյսբուքի օգտատերերից, ովքեր ցանկանում են ակտիվացնել Ֆեյսբուքի թայմլայնը, սակայն նրանց մոտ դա չի ստացվում: Ինչպես գիտեք, թայմլայնը ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ և սեղմել Get Timeline կոճակը: Սակայն որոշ օգտագործողների մոտ այդ կոճակը չի հայնվում: Ֆեյսբուքը պաշտոնապես չի ներկայացրել որևէ վարկած, թե ինչն է պատճառը, դրա համար փորձենք ինքներս գտնել այն: 

1.Որոշ օգտատերերի մոտ կոճակը հայտնվում է այն դեպքում, երբ նրանք գրում են իրենց հեռախոսի համարը և ստացած կոդը գրում Ֆեսյբուքում: Այդ կերպ Ֆեյսբուքը ստուգում է օգտագործողի պրոֆիլը և համոզվում, որ այն կեղծ չի: Հեռախոսահամարը գրելու և նույնականացում անցնելու համար սեղմեք այստեղ:

2.Որոշ օգտատերերի մոտ կոճակը հայտնվում է այն դեպքում, երբ նրանք ունենում են մի քանի ընկերներ և որոշակի ակտիվություն Ֆեյսբուքում:

3.Որոշ օգտատերերի մոտ Timeline-ը ակտիվանում է, երբ նրանք օգտագործում են Ֆեյսբուքի այնպիսի ծրագրեր, որոնց աշխատանքի համար անհրաժեշտ է ակտիվացնել Timeline-ը: Կարող եք փորձել սա:

4.Որոշ օգտատերերի մոտ Timeline-ը ակտիվանում է, երբ օգտվում են այնպիսի կայքերից, որոնք պահանջում են ակտիվացնել Facebook-ի Timeline-ը: Կարող եք փորձել myfbcovers կամ timelinemoviemaker կայքերը:

Եթե այս մեթոդներից հետո այնուամենայնիվ ձեր թայմլայն չի ակտիվանում, ապա կարող եք փորձել հետևյալ մեթոդը:
Կարդալ ավելին
Resident Evil: Operation Raccoon City

Resident Evil: Operation Raccoon City


Թողարվեց Resident Evil խաղի հերթական տարբերակը, որը ունի Operation Raccoon City անվանումը:

Resident Evil: Operation Raccoon CityResident Evil: Operation Raccoon City


Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը:

Կարդալ ավելին
Գեղեցիկ անիմացիա: Պատկերեք երաժշտություն

Գեղեցիկ անիմացիա: Պատկերեք երաժշտություն


Շատ գեղեցիկ պատրաստված ֆլեշ անիմացիա է, որի միջոցով կարող եք մկնիկով ստանալ երաժշտությանը համահունչ պատկերներ: Սա նաև շատ լավ հանգստացնում է նյարդային համակարգը: Խորհուրդ եմ տալիս փորձել:

Կարդալ ավելին
Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս 6 ամիս անվճար օգտագործել վճարովի հակավիրուսներ

Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս 6 ամիս անվճար օգտագործել վճարովի հակավիրուսներ



Այժմ Ֆեյսբուք սոցիալական կայքը հնարավորություն է տալիս իր օգտատերերին անվճար ներբեռնել ու օգտագործել հակավիրուսային ծրագրեր: Միակ սահմանափակումը կայանում է նրանում, որ մի պրոֆիլով կարող եք ներբեռնել ցուցակում եղած անտիվիրուսներից միայն մեկը: Այսպիսով, եթե ցանկանում եք 6 ամիս անվճար օգտագործել լիցենզիոն հակավիրուսներ, ապա անհրահեշտ է սեղմել ներքևի հղումը  և ընտրել ցուցակում առկա  հակավիրուսներից որևէ մեկը:

Կարդալ ավելին
Ստանում ենք գեղեցիկ պատկերներ՝ օգտագործելով ձեռքերի ստվերները

Ստանում ենք գեղեցիկ պատկերներ՝ օգտագործելով ձեռքերի ստվերները


Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գրիգոր Ղազարյան
Կարդալ ավելին
Ինչպես տեղադրել և փորձարկել Android OS 4.0 համակարգը վիրտուալ միջավայրում

Ինչպես տեղադրել և փորձարկել Android OS 4.0 համակարգը վիրտուալ միջավայրում



Նախորդ նյութերում արդեն սովորել ենք, թե ինչպես մի օպերացիոն համակարգում բացել մեկ այլ օպերացիոն համակարգ: Այսինքն տեղադրում ենք օպերացիոն համակարգերը վիրտուալ միջավայրում: Այժմ տեսնենք, թե ինչպես տեղադրել և փորձարկել Android OS համակարգը և աշխատացնել այն Windows օպերացիոն համակարգում: Սա կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ չունեք Անդրոիդ համակարգով աշխատող պլանշետ կամ հեռախոս, սակայն ցանկանում եք ցանոթանալ այդ համակարգի հետ:

1. Եթե համակարգչի մեջ չունեք VirtualBox ծրագիրը, ապա ներբեռնեք և տեղադրեք այն:

2. Ներբեռնք այս  ֆայլը:

3. Extrat արեք արխիվը և թղթապանակից աշխատացրեք Android-v4.vbox  ֆայլը


3. Արդյունքում կբացվի VirtualBox ծրագիրը: Ձախ կողմում ընտրեք Android համակարգը և սեղմեք Start:


4. Ընտրեք Android startup from /dev/sda և արդյունքում կբացվի Android ՕS համակարգը:

Կարդալ ավելին