Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Youtube-ում հայտնվել են ռուսերեն ենթատեքստեր

Youtube-ում հայտնվել են ռուսերեն ենթատեքստեր



Երևի գիեք, որ Youtube-ը հնարավորություն ունի վերլուծել մարդկանց խոսակցությունները, այնուհետև ձայնը փոխակերպել տեքստի և այն ցուցադրել տեսահոլովակի ներքևում: Վերջերս այս ֆունկցիան համալրվել է նաև ռուսերեն լեզվով: Այսինքն ռուսական տեսահոլովակներ նայելուց կարող ենք տեսնել նաև տեսահոլովակում եղած խոսակցությունների տեքստերը:


Որոշ դեպքերում կարող են հանդիպել սխալներ, բայց վիդեոների հեղինակները հնարավորություն ունեն շտկել ծրագրի կողմից վերլուցված տեքստերը կամ ամբողջությամբ տեղադրել իրենց տարբերակները: 
Կարդալ ավելին
Nokia Lumia 620 սմարթֆոնը կարժենա $250

Nokia Lumia 620 սմարթֆոնը կարժենա $250


Նոկիա ընկերությունը ներկայացրեց Nokia Lumia 620 սմարթֆոնը, որը աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով: Այն ունի 3.8 դյույմանոց անկյունագիծ՝ 800x480 թույլտատվությամբ, 515Մբ օպերատիվ հիշողություն և 8 Գբ ներքին հիշողություն, որը հնարավոր է մեծացնել ի շնորհիվ հիշողության քարտի (մինչև 64Գբ): Սմարթֆոնը վաճառքի կհանվի 2013թ. հունվարին և կարժենա ընդամենը $250: Հիշեցնեմ, որ վերջերս ներկայացվել էին համեմատաբար ավելի հզոր ու թանկ Lumia 920 և Lumia 820 մոդելները:
Կարդալ ավելին
Ռեմիքսներ «Թումո»-ի ուսանողների կողմից

Ռեմիքսներ «Թումո»-ի ուսանողների կողմից



«Թումո»-ի ուսանողներին հանձնարարվել է հայկական դասականների  գրած երգերը ներկայացնել ժամանակակից երաժշտության մոտիվներով: Եվ ահա ներկայացնում եմ այդ նախագծի շրջանակներում ստեղծված մի քան ռեմիքսներ, որոնք ըստ իս բավականին հաջող են ստացվել: Մեկնաբանություններում կարող եք նաև գրել, թե որ ռեմիքսը դուք հավանեցիք:



Կարդալ ավելին
Ինչքան ժամանակ մնաց Ամանորին

Ինչքան ժամանակ մնաց Ամանորին


Այսուհետ կարող եք իրական ժամանակում հետևել, թե ինչքան ժամանակ մնաց Ամանորին: Օնլայն հաշվիչը կարող եք տեսնել այցելելով հետևյալ կայքերից որևէ մեկը՝ 


http://2013.armblog.net
http://amanor.armblog.net
Կարդալ ավելին
Մխիթարյանը Եվրոպայում հավաքել է առավելագույն միավորներ: Շարունակեք քվեարկել

Մխիթարյանը Եվրոպայում հավաքել է առավելագույն միավորներ: Շարունակեք քվեարկել



Հարգելի այցելուներ, հավանաբար հիշում եք, որ ս.թ. հոկտեմբերին մի գրառում տեղադրեցի, որում ասվում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի Շախտյորի խաղացող Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կայքում (IFFHS), որտեղ որոշվելու է 2012 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ֆուտբոլիստները բաժանված էին ըստ մայրցամաքների և մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը որոշվելու էր յուրաքանչյուր մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստները: Եվ ահա ուրախությամբ հայտնում եմ, որ երկրորդ փուլն ավարտվել է և Մխիթարյանը գլխավորում է Եպրոպա մայրցամաքի լավագույների ցուցակը՝ հավաքելով 53884 միավոր:

                            Henrikh Mkhitaryan -53884
                            Edin Džeko - 32727
                            Lorik Cana - 15961
                            Francesco Totti - 14269
                            Cristiano Ronaldo - 10048
                            Branislav Ivanović - 5186
                            Yevhen O. Konoplyanka - 4999
                            Miroslav Klose - 4179

Եվրոպա մայրցամաքից հենց այս 8 ֆուտբոլիստները կմիանան մյուս մայրցամաքների առաջատարների ցանկին և կպայքարեն լավագույնի տիտղոսի համար: Երրորդ փուլը կավարտվի 2013 հունվարի 3-ին, այնպես որ բացեք ներքևի հղումը և քվեարկեք Հենրիխի օգտին:

Կարդալ ավելին
Gmail-ով այժմ հնարավոր է ուղարկել մինչև 10 Gb ծավալ ունեցող ֆայլեր

Gmail-ով այժմ հնարավոր է ուղարկել մինչև 10 Gb ծավալ ունեցող ֆայլեր




Այս տարվա ապրիլից գործարկված Google Drive ծառայությունից արդեն օգտվում են մեծ թվով օգատերեր: Հիշեցնեմ, որ Google Drive-ը իրենից ներկայացնում է ամպային սերվեր, որի վրա հնարավոր է տեղադրել Ձեր ֆայլերը և դրանք հասանելի դարձնել ցանկացած վայրում ու միջավայրում (նմանատիպ ծառայություններ են Dropbox-ը, Sky Drive-ը, Yandex Disk-ը և այլն): Այժմ Gmail-ով հնարավոր է նամակներին կցել ֆայլեր նաև Google Drive-ից, որոնց ծավալը կարող է լինել մինչև 10Gb: Նախկինում Gmail-ով ուղարկվող ֆայլի ծավալը կարող էր լինել առավելագույնը 25 M/b: 


Փաստորեն այս նորամուծությունը թույլ է տալիս ոչ միայն կցել անմիջապես Google Drive-ից ֆայլերի հասցեներ, այլ նաև հետագայում հեշտությամբ թարմացնել կցված ֆայլը: Եթե Google Drive-ում տվյալ ֆայլի հասանելիությունը սահմանափակ է, ապա կարող եք փոխել այն անմիջապես ֆայլը նշելու ընթացքում:


Կարդալ ավելին
SMS-ը 20 տարեկան է

SMS-ը 20 տարեկան է



Տեքստային կար հաղորդագրությունների ծառայությունը (SMS) արդեն 20 տարեկան է:  1992 թվականի դեկտեմբերին Նեյլ Փապուորսը ուղարկել է առաջին SMS-ը, որը կազմված էր ընդամենը երկու բառից՝ Merry Christmas: Հաղորդագրությունը ուղարկվել է անհատական համակարգչից, քանի որ այն ժամանակ բջջային հեռախոսների վրա չկար SMS ուղարկելու ֆունկցիաներ: SMS-ը 160 սիմվոլի սահմանափակումով ազդեցություն է ունեցել նաև անգլերեն լեզվի վրա: Առաջացել են մի շարք հապավումներ (OMG, LOL, IMHO, BFF), որոնք արդեն գրանցվել են Օքսֆորդի բառարանում: Չնայած այժմ գոյություն ունեն հաղորդակցության ավելի հեշտ ու բազմազան մեթոդներ, բայց SMS-ը շարունակում է գոյատևել և ոմանց համար մնում է հաղորդակցության նախընտրելի մեթոդներից մեկը:

Տես նաև՝
Հայերեն SMS-ների հավաքածու
Կարդալ ավելին
Ներկայացվեց Microsoft Surface Pro-ի գինն ու տեխնիկական պարամետրերը

Ներկայացվեց Microsoft Surface Pro-ի գինն ու տեխնիկական պարամետրերը




Microsoft Surface-ի երկրորդ մոդելը՝ Surface Pro-ն, վաճառքի կհանվի 2013 թվականի հունվարից: Surface RT մոդելի հետ համեմատած այս մոդելում կան մի շարք փոփոխություններ: Մասնավորապես Surface RT-ում հնարավորություն չկա աշխատացնել սովորական ծրագրերը (այնտեղ միայն մետրո ծրագրեր են), իսկ Pro տարբերակում հնարավոր է տեղադրել ու աշխատացնել այն ծրագրերը, որոնք տեղադրվում են նաև անհատական համակարգիչների կամ նոթբուքների վրա: Այսպիսով 64 Gb հիշողությամբ Surface Pro պլանշետներ կարժենան $899, իսկ 128 Gb հիշողություն ունեցողները՝ $999: Համեմատության համար նշեմ, որ 32 GB հիշողությամբ Surface RT պլանշետն արժի $499: 

Ինչպես և Surface RT-ն, Surface Pro-ն նույնպես ունի 10.6 դյույմանոց էկրան, սակայն Pro-ի դեպքում էկրանի հարաբերությունը 1920x1080 է, իսկ RT-ինը՝ 1366x768: Surface Pro-ն զինված է Intel Core i5 պրոցեսորով և Intel HD Graphics 4000 վիդեո քարտով: Օպերատիվ հիշողությունը (RAM) կազմում է 4GB:
Կարդալ ավելին
Ucom-ը տրամադրելու մինչև 100 Մբիթ/վ արագությամբ ինտերնետ Ամանորի կապակցությամբ

Ucom-ը տրամադրելու մինչև 100 Մբիթ/վ արագությամբ ինտերնետ Ամանորի կապակցությամբ


Դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 13-ը Յուքոմ ընկերությունը մատուցում է անակնկալ ֆիզիկական անձ հանդիսացող իր բոլոր բաժանորդներին` բարձրացնելով ինտերնետի արագությունը: Մինչև հունվարի 13-ը U!Net Starter, U!Net Basic և U!Net Ultra փաթեթների արագությունը կլինի 50Մբ/վ, իսկ Triple Play Classic, Triple Play Rock, Triple Play Jazz փաթեթներում ներառված ինտերնետային արագությունները կդառնան 100Մբ/վ: Սակագնային փաթեթների գները չեն փոփոխվել:
Կարդալ ավելին
Ինչպես անվճար ներբեռնել և օգտագործել Window 8-ի վճարովի ծրագրերը

Ինչպես անվճար ներբեռնել և օգտագործել Window 8-ի վճարովի ծրագրերը



Եթե օգտվում եք Windows 8-ի Store-ից, ապա նկատած կլինեք, որ այնտեղ կան վճարովի և անվճար ծրագրեր: Վճարովիները իրենց հերթին բաժանվում են 2 մասի: Որոշները ներբեռնելու համար անհրաժեշտ է գումար մուծել միանգամից, իսկ որոշները թույլ են տալիս ներբեռնել ու որոշակի ժամկետում փորձարկել ծրագրերը: Օրինակ ներքևի նկարից երևում է, որ այս խաղը վճարովի է, սակայն հնարավոր է ներբեռնել այն ու որոշակի ժամկետով օգտագործել (Try): Նմանատիպ ծրագրերը կոչվում են Trial ծրագրեր:


Հենց Trial ծրագրերին կանդրադառնանք ու կտեսնենք, թե ինչպես է հնարավոր դրանց սպառման ժամկետները վերացնել:

1.Ներբեռնեք այս ծրագիրը:
2.Install արեք 32 կամ 64 բիթանոցը (կախված է այն բանից, թե որ տարբերակն է Ձեր մոտ տեղադրված)
2.Բացեք TokensExtractor ծրագիրը: Կտեսնեք Ձեր մոտ տեղադրված բոլոր մետրո ծրագրերը:
3.Ցուցակում գտեք անհրաժեշտ ծրագիրը և սեղմեք crack: Ծրագրերը հեշտ գտնելու համար կարող եք օգտագործել Search կոճակը:


Այս գործողություններից հետո Trial ծրագրի ժամկետը երբեք չի սպառվի և կարող եք այն անվերջ օգտագործել: Կրկին տեղեկացնեմ, որ այս մեթոդը հնարավոր է միայն կիրառել Trial ծրագրերի վրա (Store-ում buy կոճակի կողքը պետք է լինի Try կոճակ:)

Կարդալ ավելին