Ներկայացվեց Microsoft Surface Pro-ի գինն ու տեխնիկական պարամետրերը

Ամսաթիվ



Microsoft Surface-ի երկրորդ մոդելը՝ Surface Pro-ն, վաճառքի կհանվի 2013 թվականի հունվարից: Surface RT մոդելի հետ համեմատած այս մոդելում կան մի շարք փոփոխություններ: Մասնավորապես Surface RT-ում հնարավորություն չկա աշխատացնել սովորական ծրագրերը (այնտեղ միայն մետրո ծրագրեր են), իսկ Pro տարբերակում հնարավոր է տեղադրել ու աշխատացնել այն ծրագրերը, որոնք տեղադրվում են նաև անհատական համակարգիչների կամ նոթբուքների վրա: Այսպիսով 64 Gb հիշողությամբ Surface Pro պլանշետներ կարժենան $899, իսկ 128 Gb հիշողություն ունեցողները՝ $999: Համեմատության համար նշեմ, որ 32 GB հիշողությամբ Surface RT պլանշետն արժի $499: 

Ինչպես և Surface RT-ն, Surface Pro-ն նույնպես ունի 10.6 դյույմանոց էկրան, սակայն Pro-ի դեպքում էկրանի հարաբերությունը 1920x1080 է, իսկ RT-ինը՝ 1366x768: Surface Pro-ն զինված է Intel Core i5 պրոցեսորով և Intel HD Graphics 4000 վիդեո քարտով: Օպերատիվ հիշողությունը (RAM) կազմում է 4GB:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն