Գրքեր կարդալու համար նախատեսված Nook Simple Touch սարքերը էժանացել են

Ամսաթիվ




Հայաստանում երևի քչերին է հայտնի Barnes & Noble ընկերության Nook սարքերը, որոնք նախատեսված են էլեկտրոնային գրքեր կարդալու համար: Ամերիկայում և այլ երկրներում դրանք չափազանց հայտնի են և հանդիսանում են Amazon ընկերության կողմից արտադրվող Kindle սարքերի լուրջ մրցակիցներ: Այժմ Nook սարքերի բազային մոդելը հնարավոր է գնել ընդամենը $79-ով (+$5 մարտկոցը լիցքավորող սարքի համար): Սարքի այս նոր գինը բավականին մոտ է Amazon Kindle-ի բազային մոդելի գնին ($69), սակայն ի տարբերություն Kindle-ի, Nook-ը ունի սենսորային էկրան և բացակայում են մենյուի գովազդները: Սենսորային էկրանով Amazon Kindle-ները ավելի թանկ են: Երկու սարքերն էլ ունեն 6 դյույմանոց անկյունագծով էկրան և աշխատում են Wi-Fi կապով:


Այս մոդելի միակ թերությունը կարելի է համարել այն փաստը, որ էկրանը չի լուսավորվում և նախատեսված չի մթության մեջ ընթերցելու համար: Nook սարքի մեջ հնարավոր է նաև տեղադրել գրքեր անմիջապես համակարգչից, որոնք պետք է լինեն ePUB ֆորմատի: Մի խոսքով, էլեկտրոնային գրքեր կարդալու համար Barnes & Noble Nook և Amazon Kindle սարքերը իդեալական ու էժան տարբերակներ են:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
2 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

2 մեկնաբ.:

  1. Narek Jaghinyan...isk es qo asac Aakash-n vortexic karam gnem?...u es planshet@ originala?

    ReplyDelete
    Replies
    1. Original hndkakan plansheta, es el arnelu..hmi hetaqrqrvum em iranc siteum, imacel em vor Hayastan berum en, hmi grel em te sa arnelna te menak bronya anel@, hla chen patasxanel,
      http://ubislate.com/device-specification/index.html

      Delete