Առաջին սոցիալական զարթուցիչը հայազգի նախագծողի կողմից
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh_XTDai_vd2D1egHU7KqEpOVcep1WNiNly3dYTyNBZ88Ea0ZcX6Is12pzVZZcTcPRFEYS1qW6AucwUZDaP0mMzG9pYLNOaZwLqBGYBdC1-SdMVVvJbb6NJ0d1v3KJcm_Xx9YH3p8dHovpm/s640/377270_412734412114436_179085682_n.png)
Բուդիստ բառը շատերի մոտ կարող է ասոցացվել Ամանորի խոզի բդի կամ կրոնի հետ, սակայն հազարավոր մարդիկ Բուդիստ ասելով հասկանում են առաջին սոցիալական զարթուցիչը: Այն նախագծվել և ստեղծվել է հայազգի Հրաչիկ Աջամյանի կողմից, ով ծնվել է Սպիտակ քաղաքում: Նախագիծը այժմ լայն տարածում ունի Ռուսաստանում և ռուսախոս այլ երկրներում, իսկ մոտ ապագայում նախատեսվում է այն հասանելի դարձնել ամբողջ աշխարհի համար: Անգլերեն տարբերակը կոչվելու է Wakie և մեկնարկելու է մոտ ապագայում: Նախագծի էությունը շատ պարզ է. գրանցվում եք կայքում և նշում այն ժամը, երբ ցանկանում եք արթնանալ: Այնուհետև Ձեր նշած ժամին զանգ է գալիս Ձեր հեռախոսի վրա և պատահական օգտատեր արթնացնում է Ձեզ: Եթե այնուամենայնիվ կայքում գրանցված օգտատերերից ոչ մեկ տվյալ պահին չի ցանկանում արթացնել, ապա Ձեզ զանգահարում է ռոբոտը և մաղթում բարի օր :)
Նախագիծն ամբողջովին անվճար է և ապահովում է հեռախոսահամարի գաղտնիություն: Այսինքն Ձեզ զանգահարողը չի իմանալու Ձեր հեռախոսահամարը, քանի որ զանգահարելու գործընթացը կատարվում է ավտոմատ համակարգով: Փաստորեն նախագծում կան երկու տիպի մարդիկ՝ քնկոտներ և արթնացնողներ:
Դուք նույնպես կարող եք դառնալ արթնացնող և անվճար զանգահարել աշխարհի այլ ծայրում գտնվող մարդկանց:
Նախագծում հնարավորություն կա նաև լսել, գնահատել և մեկնաբանել լավագույն խոսակցությունները: Կարող եք նաև տեղադրել կայքի պաշտոնական հավելվածը սմարթֆոնների վրա:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjmROtZIbkqmcBjG3nLZadf1nzXBDQXgVtntXYCLaLbnLb8ktwaiXgaEC69fz_uFWrYOKdwCXc7idtPvj-MKSc0OzWAJP381jI9-XxXBp1Dm1J6DnRF_wXE3_scVo1fbPR-9Wfm1ARxHOqG/s1600/2_8.jpg)
Դուք նույնպես կարող եք դառնալ արթնացնող և անվճար զանգահարել աշխարհի այլ ծայրում գտնվող մարդկանց:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgBOGw0jAE79D6K3cBuq7uhwsqYx5-wwCDw6EoU__irJuEIT59LNgYfA1O8g-EaRCovNnQX2rYCc_ot2nmRElt5iJh1Zat5OMTBUBSV4YhA8dN8vNuBvP6Sz3rYm59WhdaS3rwV6moqRlVu/s640/budist.ru.jpg)
havesaaaa :D bayc kamachem mekin artnacnem kam indz artnacnen :D
ReplyDeleteBa vor gracvum enq heto dzev ka jnjvel noric?
ReplyDeleteisk es vonc karam urishin artnacnem kaseq?
ReplyDeleteес сра масин арден ми кани амиса инчгитем у огтвум ем ))
ReplyDeleteOv kara indz asa vor grancva artnacnox im heraxosi poxerov em zangelu?
ReplyDelete