Ֆեյսբուքի մեսենջերում այժմ հնարավոր է շփվել առանց Ֆեյսբուքի հաշիվ ունենալու

Ամսաթիվ


Android-ի համար նախատեսված Ֆեյսբուքի մեսենջերում այժմ հնարավոր է հաղորդագրություններ ուղարկել առանց Ֆեյսբուքի հաշիվ ունենալու: Այսինքն, եթե գրանցված չեք Ֆեյսբուքում և չեք էլ ցանկանում գրանցվել, ապա միևնույն է կարող եք օգտագործել այս ծրագիրը՝ գրելով միայն Ձեր հեռախոսահամարը և անունը: Այս ֆունկցիոնալությունը շուտով հասանելի կլինի նաև iOS համակարգի համար նախատեսված մեսենջերում: Այս քայլով Ֆեյսբուքը փորձում է մրցակցել և պայքարից դուրս թողնել Android և iOS համակարգերի վրա տեղադրվող GoogleVoice, Kik, WhatsApp և այլ նմանատիպ մեսենջերներին: Անդրոիդի համար նախատեսված Ֆեյսբուքի մեսենջերը կարող եք ներբեռնել այստեղից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն