Mozilla-ն թողարկեց Firefox OS Simulator 1.0-ի վերջնական տարբերակը

Ամսաթիվ

Firefox OS օպերացիոն համակարգի թողարկմանն ընդառաջ Mozilla-ն ներկայացրեց Firefox OS Simulator 1.0-ի վերջնական տարբերակը, որն առաջին հերթին նախատեսված է այն նախագծողների համար, ովքեր ցանկանում են պատրաստել այս օպերացիոն համակարգի համար ծրագրեր: Firefox OS-ը հիմնված է Gecko տեխնոլոգիայի վրա և գրված է HTML 5-ով: Արդեն բջջային կապի մի քանի օպերատորներ պատրաստվում են թողարկել հենց այս համակարգով աշխատող մատչելի և էժան սարքավորումներ: Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չի, երբ ինտերնետ դիտարկչի հիմքի վրա ստեղծվում է օպերացիոն համակարգ: Նախկինում այդպիսի փորձ է արել նաև Google ընկերությունը՝ ստեղծելով ChromeOS համակարգը:


Firefox OS Simulator-ը կարող եք տեղադրել միայն Firefox դիտարկչի վրա: Դրա համար բացեք այս հղումը և ավելացրեք այն Firefox դիտարկչին: Այնուհետև սեղմեք Tools->Web Developer և ընտրեք Firefox OS Simulator:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն