Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Armblog.net-ը 3 տարեկան է

Հարգելի այցելուներ, այսօր Armblog.net-ը դարձավ 3 տարեկան: Դժվար է հավատալ, որ արդեն 3 տարի այս նախագիծը համացանցում է և շատերի համար դարձել է հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն ստանալու աղբյուրներից մեկը: Բլոգը 3 տարեկան չէր դառնա, եթե չլինեիք դուք՝ ձեր խորհուրդներով ու գնահատականներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բլոգի այցելուներին ու խոստանալ, որ այստեղ կշարունակվեն տեղադրվել ինֆորմացիոն տեխնոլոգիաների և այլ ոլորտների վերաբերյալ գրառումներ:
Կարդալ ավելին
ՏՏ ընկերությունները գաղտնի ծառայություններին տրամադրում են օգտատերերի մասին տվյալներ

Ինչպես կարգավորել Ֆեյսբուքը, որպեսզի Ձեր անունը չօգտագործվի գովազդների մեջ

Ինչպես գիտեք Ֆեյսբուքում կա գովազդների մի տեսակ, որտեղ ցուցադրվում է գովազդվող էջը կամ ապրանքանիշը և դրա կողքին ցուցադրվում է Ձեր անունը: Օրինակ, եթե ես լայքել եմ Google-ի Ֆեյսբուքյան էջը, ապա Google-ը կարող եք գովազդ տեղադրել Ֆեյսբուքում և իմ ընկերների հոսքում կերևա այդ գովազդը և կնշվի, որ ես լայքել եմ այդ էջը: Այսինքն ընկերությունները օգտագործում են Ֆեյսբուքի օգտատերերին՝ իրենց գովազդները այդ մարդկանց ընկերներին հասանելի դարձնելու համար:
Կա մի պարզ հնարք, որի միջոցով կարող եք անջատել այս ֆունկցիան: Ֆեյսբուքում կան գաղտնիության մի շարք կարգավորումներ, որոնց մեջ կա նաև ձեր հավանած էջերի մասին տվյալների հասանելիության կարգավորում:
1.Մտեք ձեր լայքերի էջը կամ սեղմեք այստեղ:
1.Մտեք ձեր լայքերի էջը կամ սեղմեք այստեղ:
2.Սեղմեք վերևում գտնվող մատիտի վրա և ընտրեք նախավերջին տարբերակը (Edit Privacy of Your Likes):
3.Interest և Other բաժինների համար ընտրեք Only Me կարգավորումը: Եթե ցանկանում եք, կարող եք նաև մյուսների համար նույնպես ընտրել այդ տարբերակը:
Կարդալ ավելին
Windows 8.1-ում տեղ գտած նոր ֆունկցիաների մասին պատմող առաջին պաշտոնական տեսանյութը

Ս.թ. հունիսի 26-ին արդեն հասանելի կլինի Microsoft Windows 8.1-ը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ և ավելացել են նոր ֆունկցիաներ: Օպերացիոն համակարգի հեղինակները խոստացել են, որ այս տարբերակում կվերադարձնեն Start կոճակը, որը այդքան էլ նման չի լինելու նախորդ տարբերակների Start կոճակին:
Կարդալ ավելին
Ինչպես հեշտ համեմատել խաղերի նվազագույն պարամետրերը համակարգչի պարամետրերի հետ

1. Java-ն տեղադրելուց հետո բացեք այս կայքը:
2. Համապատասխան դաշտում գրեք խաղի անունը:
3. Սեղմեք Can You Run It կոճակը:
4. Սեղմեք Begin Detection կոճակը:
5. Java ծրագրին տվեք աշխատելու թույլատվություն և սպասեք:


Համակարգչի պարամետրերը ստուգելուց հետո ծրագիրը կցուցադրի բացասական կամ դրական պատասխան:
Կարդալ ավելին
Օրվա կադրը
Ուղարկեց Պարսամյան Ռազմիկը
Ֆլեշով պատրաստված չափազանց գեղեցիկ խաղ

Թարմացված
Այս խաղն այժմ չի աշխատում: Կարող եք տեսնել խաղի ձայնագրված տեսահոլովակը:
------------------
Հաճախ մարդիկ Ֆլեշով այնքան գեղեցիկ և տպավորիչ խաղեր ու անիմացիաներ են պատրաստում, որ թվում է, թե այս տեխնոլոգիան սահմաններ չի ճանաչում: Այս անգամ կանդրադառնանք Ֆլեշով պատրաստված հերթական խաղին, որը նաև ուսոցողական բնույթի է և իրենից ներկայացնում է սոցիալական գովազդ: Խաղը ավելի տպավորիչ դարձնելու համար կապեք այն Ֆեյսբուքի պրոֆիլի հետ:
Samsung-ը ներկայացրեց Galaxy S4-ի ավելի փոքր տարբերակը՝ Galaxy S4 mini սմարթֆոնը:

Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy S4 սմարթֆոնի ավելի փոքր տարբերակը՝ Samsung Galaxy S4 mini սմարթֆոնը: Այն ունի 4.3 դյույմ անկյունագծով էկրան (960х540 դիսփլեյի թողունակությամբ), 1.7Ghz երկու միջուկով պրոցեսոր, 1.5GB օպերատիվ հիշողոթյուն(RAM), 8 մեգապիկսելանոց հետևի և 1.9 մեգապիկսելանոց առջևի տեսախցիկներ:
Կարդալ ավելին
Subscribe to:
Posts (Atom)
Pages
BlogList
Powered by Blogger.





