Ինչպես կարգավորել Ֆեյսբուքը, որպեսզի Ձեր անունը չօգտագործվի գովազդների մեջ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiUF_6iPYcyzbLUEdo8lFaGODlBl6dkgXv5Yjey1n8LSBcH6og9UO54DRZ2Lzep4v7r8kjQTwBh99RZpQhBx_nJsTAL-CC1m5U8rideSHb7zvsOnNFLYnY0h4xkj33c5cQxR8ggYZdT5eo/s1600/targeting-ads-facebook%5B1%5D.jpg)
Ինչպես գիտեք Ֆեյսբուքում կա գովազդների մի տեսակ, որտեղ ցուցադրվում է գովազդվող էջը կամ ապրանքանիշը և դրա կողքին ցուցադրվում է Ձեր անունը: Օրինակ, եթե ես լայքել եմ Google-ի Ֆեյսբուքյան էջը, ապա Google-ը կարող եք գովազդ տեղադրել Ֆեյսբուքում և իմ ընկերների հոսքում կերևա այդ գովազդը և կնշվի, որ ես լայքել եմ այդ էջը: Այսինքն ընկերությունները օգտագործում են Ֆեյսբուքի օգտատերերին՝ իրենց գովազդները այդ մարդկանց ընկերներին հասանելի դարձնելու համար:
Կա մի պարզ հնարք, որի միջոցով կարող եք անջատել այս ֆունկցիան: Ֆեյսբուքում կան գաղտնիության մի շարք կարգավորումներ, որոնց մեջ կա նաև ձեր հավանած էջերի մասին տվյալների հասանելիության կարգավորում:
1.Մտեք ձեր լայքերի էջը կամ սեղմեք այստեղ:
1.Մտեք ձեր լայքերի էջը կամ սեղմեք այստեղ:
2.Սեղմեք վերևում գտնվող մատիտի վրա և ընտրեք նախավերջին տարբերակը (Edit Privacy of Your Likes):
3.Interest և Other բաժինների համար ընտրեք Only Me կարգավորումը: Եթե ցանկանում եք, կարող եք նաև մյուսների համար նույնպես ընտրել այդ տարբերակը: