Ֆեյսբուքը վերջապես ներկայացրեց #Հեշթեգերի ֆունկցիան
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgmzU-eR6BDzvLk8Er8rpd-J9H4MJulfarqAccfGMpnLGUIL6bdjm9liLeeMAo8qY9k6uqDrPMhPZeBxSOdarHUIZuDtTneZYsBUIwEpjgpH_s0fGiWceH_Eg-Qidpr3nqzDAlvkXK6Wr0/s640/999678_10151809578404705_257860194_n%5B1%5D.jpg)
Ֆեյսբուք սոցիալական կայքը վերջապես ներկայացրեց խոստացված հեշթեգերի ֆունկցիան: Դրանք նախատեսված են տվյալները դասակարգելու և հեշտ որոնելու համար: Մինչ այժմ հեշթեգերի հնարավորություն կար Twitter, Google+, Flickr, Tumblr և Instagram ցանցերում: Հեշթեգ ստեղծելու համար բավական է բառի սկզբում դնել վանդականիշ: Ըստ Ֆեյսբուքի ղեկավարների, մինչ այժմ շատերն արդեն այս ցանցում սովորության համաձայն կամ հենց այնպես օգտագործում էին չաշխատող հեշթեգեր և նրանք որոշել են հեշթֆերը դարձնել աշխատող և ֆունկցիոնալ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgstnloO0QfnzFiXjak6uIRXZLVbuC80NtakwG-_iNhcMuZdbodshIJ9Dbic6CIGbRsrEYXxbD8LdoUSZmAtRTC_EpwHCD7hz_vXK3M9t0k5dZe3yQS6uxLiUxiD7ECgl6keonSRug1904/s640/NBAFinals061113+copy.png)
Այսուհետ հնարավորություն կտրվի սեղմել հեշթեգի վրա և տեսնել այդ հեշթեգով նշված մնացած բոլոր գրառումները: Հնարավորություն կտրվի նաև փնտրել հեշթեգերը Ֆեյսբուքի որոնման դաշտում ու գտնել դրան համապատասխան գրառումներ: Հեշթեգերի ֆունկցիան շուտով կակտիվանա բոլոր օգտատերերի մոտ: