Instagram-ում այժմ հնարավոր է տեղադրել կարճ վիդեոներ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjw6oG_RfpsiLh-Xmv1UCXXS7cvWaKOrbf2QC9fCx7AtGwV8gsUnTHEHtju15gsrI0302FCBdRtnDoWbOPA7W-Hl8nzA_unLcLuUFgosUE9k1zPcHuRN7pB6nzQ0sPoJ-golxoGzs5N-0M/s640/instagram+video+15s+Armblog.png)
Լուսանկարներ տարածելու համար նախատեսված Instagram ցանցում այժմ հնարավոր է տեղադրել կարճ վիդեոներ: Այդ մասին այսօր տեղեկացրեց Instagram-ի ղեկավար Կեվին Սիստրոմը: Թույլատրվում է ձայնագրել առավելագույնը 15 վայրկյան տևողությամբ վիդեո և տեղադրել սոց. ցանցում: Ձայնագրված վիդեոյի վրա հնարավոր է տեղադրել 13 վիդեոէֆեկտներից որևէ մեկը, որոնք փոխում են վիդեոյի գույնը, լուսավորությունը, պարզությունը և այլն: Օգտատերերին հնարավորություն է տրվում ընտրել տեսահոլովակի կադրերից մի հատված, որը լուսանկարի տեսքով տեսնելու են օգտատիրոջ բաժանորդներն իրենց նորությունների հոսքում: Ըստ Կեվին Սիստրոմի, տեսահոլովակները սոց. ցանց տեղադրվելու դեպքում մշակվում են հատուկ ալգորիթմով, ինչի շնորհիվ զգալի բարելավվում է վիդեոյի որակը:
Փաստորեն այս քայլով Ֆեյսբուքը փորձում է մրցել Twitter-ի կողմից ամիսներ առաջ ներկայացրած Vine ծառայության հետ: Սակայն Vine-ում չկան ֆիլտրեր և այնտեղ թույլատրվում է տեղադրել առավելագույնը 6 վայրկյան տևողությամբ վիդեոներ: Հիշեցնեմ, որ մինչ այժմ Android և iOS համակարգերի համար նախատեսված Instagram-ում հնարավոր էր տեղադրել միայն լուսանկարներ: Instagram-ը թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերին, իսկ 2012թ.-ին այն Ֆեյսբուքի ղեկավարությունը հայտարարեց, որ պատրաստ է ձեռք բերել այս ցանցը 1 միլիարդ դոլարով (իրականում գնեց երեք անգամ քիչ գումարով): Instagram-ի ամսական լսարանը կազմում է 130 միլիոն մարդ: Այդ ցանցում արդեն տեղադրվել են ավելի քան 16 միլիրադ լուսանկարներ: Եթե ցանկանում եք օգտվել Instagram-ի ծառայություններից Windows օպերացիոն համակարգում, ապա օգտվեք այս հնարքից: