Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Տաթև Արևիկյանը
Կարդալ ավելին
2013 թվականի ոսկե գնդակը ստացավ Քրիստիանո Ռոնալդուն: Ու՞մ օգտին են քվեարկել հայերը

2013 թվականի ոսկե գնդակը ստացավ Քրիստիանո Ռոնալդուն: Ու՞մ օգտին են քվեարկել հայերը


Քիչ առաջ հայտնի դարձավ 2013 թվականի ոսկե գնդակի հաղթողը: Այս տարի այդ մրցանակի համար պայքարում էին Քրիստիանո Ռոնալդուն, Ֆրանկ Ռիբերին և Լեո Մեսսին: Հաղթող ճանաչվեց Մադրիդի Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Ք. Ռոնալդուն: Հայաստանի կողմից քվեարկել են մարզական լրագրող Սուրեն Բաղդասարյանը, Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին և Հայաստանի հավաքականի նախկին մարզից Վարդան Մինասյանը: Ահա նրանց քվեարկության արդյունքները՝

Սուրեն Բաղդասարյան
Ռիբերի - 5 միավոր
Մեսսի - 3 միավոր
Ռոնալդու - 1 միավոր

Ռոման Բերեզովսկի
Մեսսի - 5 միավոր
Ռոնալդու - 3 միավոր
Ռիբերի - 1 միավոր

Վարդան Մինասյան
Ռոնալդու - 5 միավոր
Ռիբերի - 3 միավոր
Անդրեա Պիռլո - 1 միավոր

Քվեարկության ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ
Կարդալ ավելին
iPad Air պլանշետի նոր գովազդը

iPad Air պլանշետի նոր գովազդը


Կարդալ ավելին
Հայտնի "Քաղցած խաղեր" ֆիլմի ֆլեշ խաղը

Հայտնի "Քաղցած խաղեր" ֆիլմի ֆլեշ խաղը



Եթե տեսել եք այս ֆիլմը, ապա կարծում եմ խաղի իմաստն արդեն կռահում եք: Հարկավոր է խաղի ընթացքում ողջ մնալ և սպանել մնացած բոլոր մասնակիցներին: Խաղը սկսելու համար սպասեք մինչև մեկնարկային 10 վայրկյանները լրանան: Այնուհետև վազելով վերցրեք անհրաժեշտ պարագաններն ու սպանեք մյուս խաղացողներին: Խաղացողին կարող եք կառավարել համակարգչի սլաքներով, իսկ մնացած գործողությունների համար օգտվեք ստեղնաշարի A,S,D կոճակներից:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Կամո Մելքոնյանը
Կարդալ ավելին
Ինչպես Google Chrome դիտարկչում ստիպողաբար մեծացնել խաղերը, վիդեոները և նկարները

Ինչպես Google Chrome դիտարկչում ստիպողաբար մեծացնել խաղերը, վիդեոները և նկարները



Youtube և մի շարք այլ հայտնի կայքեր թույլ են տալիս մեծացնել վիդեոները և տեսնել դրանք ամբողջ էկրանով: Սակայն կան բազմաթիվ կայքեր, որոնք չունեն այդպիսի հնարավորություն և ստիպված ենք լինում այնտեղ գտնվող վիդեոները կամ լուսանկարները տեսնել փոքր չափսերով: Ֆլեշ խաղերի կայքերը նույնպես հիմնականում չունեն ամբողջ էկրանով տեսնելու հնարավորություն (օրինակ Ֆեյսբուքի կամ Newgrounds.com կայքի խաղերը): Այս բացթողումը կարելի է լրացնել Google Chrome-ի համար նախատեսված FullScreen Anything հավելվածով: Այն տեղադրելուց հետո ցանկացած էջում սեղմեք դրա նշանի վրա և ընտրեք այն էլեմենտը, որը ցանկանում եք մեծացնել: Կարող եք նաև ցանկացած ժամանակ սեղմել Ctrl+Space կոճակները: Նորից հետո վերադառնալու համար պետք է ևս մեկ անգամ սեղմել նույն կոճակները: Բնականաբար հավելվածը աշխատում է նաև Youtube և նմանատիպ այլ հայտնի կայքերում: Նկատի ունեցեք, որ ֆլեշ խաղերը մեծացնելու դեպքում էկրանի կողքերում կարող են հայտնվել նաև այնպիսի օբյեկտներ, որոնք նախատեսված չեն երևալու համար: Հավելվածը ջնջելու մասին կարդացեք այստեղ:



Կարդալ ավելին
Բացահայտում - Նապոլեոն Բոնապարտ

Բացահայտում - Նապոլեոն Բոնապարտ


Կարդալ ավելին
Apple-ի iOS 7 համակարգում արդեն հնարավոր է տեղադրել հայերեն ստեղնաշար

Apple-ի iOS 7 համակարգում արդեն հնարավոր է տեղադրել հայերեն ստեղնաշար



Վերջերս գրեթե բոլոր հայկական լրատվական կայքերը մի նյութ հրապարակեցին, որտեղ նշվում էր, որ App Store-ում հայտնվել է iOS 7-ի համար հայերեն ստեղնաշար: Ընդ որում, այդ հավելվածը վճարովի է և իրականում այն չի, ինչին օգտատերերը սպասում էին: Այն իրենից ներկայացնում է հերթական ծրագիրը, որտեղ տեղադրված է հայերեն ստեղնաշար: Այսինքն հայերեն գրելու համար պետք է բացել այդ ծրագիրը, գրել հայերեն տեքստը և պատճենահանել: Այնուհետև պետք է փակել այդ ծրագիրը, որից հետո բացել այն ծրագիրը, որտեղ ցանկանում եք գրել հայերեն (օր. Ֆեյսբուքի հավելվածը) և տեղադրել պատճենված տեքստը: Եկեք ընդունենք, որ սա չափազանց հոգնեցնող ու երկար գործընթաց է: Նմանատիպ ծրագրեր նախկինում նույնպես կային App Store-ում և նույնիսկ հասանելի էին անվճար տարբերակով:


Բլոգի նախորդ գրառումներից մեկում արդեն անդրադարձել էի մի հնարքի, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես տեղադրել հայերեն ստեղնաշարն անմիջապես iOS-ի ստեղնաշարների վահանակի վրա: Այդ դեպքում լեզուն փոխելու համար պետք է ցանկացած ծրագրի մեջ բացել ստեղնաշարը և սեղմել դրա վրա գտնվող գլոբուսի նշանը:


Սակայն մինչ այժմ այս հնարքն աշխատում էր միայն iOS 7-ից ցածր տարբերակների վրա, քանի որ iOS 7 համակարգն անհնար էր ջարդել և տեղադրել երրորդական ծրագրեր: Եթե հետևում եք Armblog-ի գրառումներին, ապա նկատած կլինեք, որ վերջերս հակերները կարողացան ջարդել նաև iOS 7 համակարգը: Այսպիսով Jailbreak-ի շնորհիվ հնարավոր է iOS 7 համակարգում նույնպես կատարել փոփոխություններ ու անվճար տեղադրել վճարովի խաղեր ու ծրագրեր:

1.Jailbreak արեք Ձեր iOS 7 համակարգը (վիդեո):
2.Կատարեք այստեղ նշված քայլերը (այդ գրառման մեջ նշված Jailbreak-ի հատվածը բաց թողեք):


Վերջում նշեմ, որ ես ինքս տեղադրել եմ այս ստեղնաշարը և 100%-ով աշխատող ու անվճար հնարք է: Եթե դժվարություններ կամ հարցեր առաջանան, գրեք մեկնաբանություններում:
Կարդալ ավելին
2013թ. օգտատերերը App Store-ի վրա ծախսել են 10 միլիարդ դոլար

2013թ. օգտատերերը App Store-ի վրա ծախսել են 10 միլիարդ դոլար



Apple-ի պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 2013 թվականի ընթացքում օգտատերերը App Store-ից հավելվածներ գնելու համար ծախսել են ավելի քան 10 միլիարդ դոլար: Ընդ որում նշվում է, որ 1 միլիարդը ծախսվել է միայն դեկտեմբեր ամսին: Այսպիսով 2013 թվականի դեկտեմբեր ամիսը App Store-ի պատմության մեջ դարձավ օգտատերերի կողմից ամենաշատ գնումներ կատարված ամիսը: Տվյալ պահին App Store-ում կան ավելի քան 1 միլիոն հավելվածներ, որոնք հասանելի են iPod, iPad և iPhone սարքերի համար: Նշվում է նաև, որ App Store-ում 2013 թվականի ամենահայտնի հավելվածների ցուցակը գլխավորում են Candy Crush Saga, Puzzles & Dragons, Minecraft, QuizUp և Clumsy Ninja խաղերը:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գուրգեն Չատինյանը

Կարդալ ավելին