Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Թողարկվեց Facebook Messenger հավելվածը Windows Phone-ի համար

Թողարկվեց Facebook Messenger հավելվածը Windows Phone-ի համար


Facebook ընկերությունը վերջապես թողարկեց իր բջջային հավելվածը Windows Phone համակարգով աշխատող հեռախոսների համար: Այս հավելվածի միջոցով հնարավոր է ստանալ և ուղարկել նամակներ՝ առանց Ֆեսյբուք մտնելու: Կա նաև լուսանկարներ ու ստիկերներ ուղարկելու հնարավորություն: Օգտատերերը կարող են ստեղծել խմբակային չաթեր, փոխանցել իրենց աշխարհագրական դիրքերը, ստանալ ծանուցումներ ուղակվող նամակի հասնելու մասին: Անհրաժեշտության դեպքում հնավորություն կա անջատել այդ ծանուցումները: Facebook Messenger հավելվածը կարող եք ներբեռնել Windows Phone-ի օնլայն խանութից:
Կարդալ ավելին
iOS-ի համար նախատեսված Gmail հավելվածն այժմ թարմացվում է հետին ֆոնում

iOS-ի համար նախատեսված Gmail հավելվածն այժմ թարմացվում է հետին ֆոնում


Այսօր Google ընկերությունը թարմացրել է iOS համակարգի համար նախատեսված Gmail հավելվածը: Այս թարմացումը ներառված են մի քանի օգտակար ֆունկցիաներ: Վերջապես նամակները ավտոմատ թարմացվում են հետին ֆոնում (երբ հավելվածը ծալված է) և կարիք չկա ծրագիրը բացել ու ձեռքով թարմացնել այն: Այս ֆունկցիայի բնականոն աշխատանքի համար խորհուրդ է տրվում միացնել հավելվածի ծանուցումները (Notifications): 



Google-ը նաև փոփոխություն է արել համակարգ մուտք գործելու գործընթացում: Այժմ Gmail-ում մուտք կատարելուց հետո (log-in), Դուք ավտոմատ մուտք կգործեք նաև iOS-ի վրա տեղադրված Google-ի մյուս ծառայություններ:
Կարդալ ավելին
Windows Phone 8.1 համակարգը շուտով կունենա ձայնային օգնական

Windows Phone 8.1 համակարգը շուտով կունենա ձայնային օգնական


Windows Phone 8.1-ի սպասվելիք թարմացումն իր մեջ կներառի նաև Cortana օգնականին, որը հանդիսանում է Siri-ի և Google Now-ի նման ծառայություն: Դեռևս անցած տարվա սեպտեմբերին արդեն խոսակցություններ էին գնում այս ձայնային օգնականի մասին: Cortana համակարգը պետք է Windows Phone 8.1-ում փոխարինի Bing-ի որոնման ֆունկցիային: Այս ծառայությունն իր անունը ստացել է Halo խաղի կերպարից: Այս համակարգն ունենալու է շրջանաձև պիկտոգրամի տեսք, որը հանձնարարություններ անելու ընթացքում լուսավորվելու է:



Apple-ի Siri համակարգի նման, Cortana-ն օգտատիրոջը հնարավորություն կտա ինքնուրույն ընտրել այն անունը, որով Cortana-ն դիմելու է իրեն: Cortana համակարգի առավելություններից մեկն այն է, որ այն ունակ է Notebook համակարգում պահպանել տարբեր տվյալներ (գտնվելու վայրի մասին տվյալներ, սովորություններ, տարբեր տեսակի կոնտակտային տվյալներ, հիշեցումներ և այլն): Բոլոր անհրաժեշտ ինֆորմացիան Cortana համակարգը վերցնում է Bing և Foursquare ծառայություններից:
Կարդալ ավելին
Լուսանկարիչն ինքն իրեն լուսանկարել է  24 տարի շարունակ

Լուսանկարիչն ինքն իրեն լուսանկարել է 24 տարի շարունակ


Բոստոնի քոլեջի դասախոս և լուսանկարիչ Կառլ Բադենը համացանցում տեղադրել է մի վիդեո, որը ցույց է տալիս հեղինակի ծերացումը 24 տարվա ընթացքում: Հեղինակն ինքն իրեն ամեն օր սկսել է լուսանկարել 1987 թվականից: Վերջին լուսանկարը կատարվել է 2011 թվականին, երբ Կառլն արդեն դարձել էր 61 տարեկան: Այս ժամանակահատվածում ստեղծվել են 9534 լուսանկարներ, սակայն ըստ հեղինակի խոսքերի, նա այդ ընթացքում բաց է թողել մի քանի ամիսներ և չի լուսանկարվել: Հրապարակված 2 րոպեանոց տեսահոլովակում տեղադրված են մոտ 2500 լուսանկարներ, իսկ այս նախագծի բոլոր լուսանկարները տեղադրված են հեղինակի բլոգում:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արամ Սողոյանը
Կարդալ ավելին
Ռոստելեկոմը կրկնապատկում է Ինտերնետի արագությունը գիշերային ժամերին

Ռոստելեկոմը կրկնապատկում է Ինտերնետի արագությունը գիշերային ժամերին


Ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին և ցանկություններին՝ Ռոստելեկոմը կրկնապատկում է Ինտերնետի արագությունը գիշերային ժամերին՝ էլ ավելի հասանելի դարձնելով գերարագ ինտերնետը գարնանային ամիսներին: Մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Անլիմ, Անլիմ ժամկետային, Անլիմ ժամկետային + և Անլիմ գործընկեր սակագնային փաթեթների 10 Մբ/վ, 14 Մբ/վ և 17 Մբ/վ արագությամբ առաջարկների համար գիշերային ժամերին (01:00 - 09:00) ինտերնետի արագությունը կկրկնապատկվի՝ դառնալով համապատասխանաբար 20 Մբ/վ, 28 Մբ/վ և 34 Մբ/վ: 


22 Մբ/վ և 33 Մբ/վ Ինտերնետի արագությամբ Տրիո կոնստրուկտոր, Տրիո կոնստրուկտոր ժամկետային, Տրիո կոնստրուկտոր ժամկետային + սակագնային փաթեթների բոլոր բաժանորդները նույնպես ակցիայի շրջանակներում կստանան կրկնակի արագություն գիշերային ժամերին՝ համապատասխանաբար 44 Մբ/վ և 66 Մբ/վ:
Կարդալ ավելին
Ինչպես փոխել 200-ից ավել լայք ունեցող Ֆեյսբուքի էջի անունը

Ինչպես փոխել 200-ից ավել լայք ունեցող Ֆեյսբուքի էջի անունը

Թարմացված
Ֆեյսբուքն այժմ թույլ է տալիս փոխել էջերի անունները: Պետք է պարզապես բացեք էջի About բաժինը և սեղմեք name դաշտի կողքը գտնվող Edit կոճակը:


------------------
Ինչպես գիտեք, Ֆեյսբուք սոցիալական ցանցը թույլ է տալիս փոխել էջի անունը միայն այն դեպքում, եթե այն ունի 200-ից քիչ լայքեր: Նախկինում Ֆեյսբուքում կար մի ֆունկցիա, որը թույլ էր տալիս հարցում ուղարկել Ֆեյսբուքի ադմինիստարցիային և փոխել էջի անունը, սակայն այս ֆունկցիան նույնպես ժամանակի ընթացքում անհետացավ: Պարզվում է, որ այն ամբողջությամբ չի անհետացել, այլ հասանելի է միայն որոշ երկրների համար: Այսինքն 200+ լայք ունեցող էջի անունը փոխելու համար անհրաժեշտ է Ֆեյսբուքին համոզել, որ մենք գտնվում ենք ԱՄՆ-ում: Երևի արդեն կռահեցիք, որ դա կարող ենք անել IP հասցեն փոխելով: Ինտերնետում կան բազմաթիվ կայքեր ու գործիքներ դա անելու համար, սակայն ես խորհուրդ կտամ օգտվել Google Chrome-ի համար նախատեսված Hola հավելվածից: Այս հավելվածից օգտվելը չափազանց պարզ է: Անհրաժեշտ է բացել համապատասխան կայքը, սեղմել հավելվածի վրա և ցուցակից ընտրել այն երկիրը, որտեղից ուզում ենք այցելել տվյալ կայք: 

1.Տեղադրեք այս հավելվածը Google Chrome-ի վրա:


2.Բացեք Ֆեյսբուք կայքը:

3.Սեղմեք Hola հավելվածի նշանի վրա և ընտրեք ԱՄՆ:


4.Գրեք Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և մուտք գործեք Ձեր պրոֆիլ:

5.Բացեք Ձեր էջի կարգավորումները


5.Սեղմեք Name տողի վրա և Ձեր էջի անվան կողքին կտեսնեք Request Change կոճակը: Սեղմեք դրա վրա: Եթե հայտի էջը չբացվի, ապա թարմացրեք այն (F5 կամ Refresh)



6.Լրացրեք բոլոր պահանջվող դաշտերը և ուղարկեք հայտը: Աշխատեք ներկայացնել հնարավորինս ճիշտ տվյալներ: 

7.Նորից այցելեք Ֆեյսբուք կայքը և Hola հավելվածի կարգավորումներում դրեք Ձեր երկիրը (այս քայլը պարտադիր չի, բայց ցանկալի է անել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար):

8.Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ապա որոշ ժամանակ անց Ֆեյսբուքի կողմից կստանաք նամակ, որի մեջ գրված կլինի հայտի ընդունման կամ մերժման մասին ինֆորմացիա:

Վերջում նշեմ, որ այս հավելվածը կարող եք օգտագործել նաև բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է խաբել տվյալ կայքին և այցելել այլ երկրի IP-ով:
Կարդալ ավելին
Nokia-ն ներկայացրեց Android-ով աշխատող Nokia X, Nokia X+ և Nokia XL սմարթֆոնները

Nokia-ն ներկայացրեց Android-ով աշխատող Nokia X, Nokia X+ և Nokia XL սմարթֆոնները


Noka ընկերությունը վերջին տարիներին հրաժարվել էր սեփական օպերացիոն համակարգից և սմարթֆոններում օգտագործում էր Windows Phone օպերացիոն համակարգ: Սակայն Android օպերացիոն համակարգի նկատելի աճը ստիպեց Nokia ընկերությանը նույնպես ստեղծել այդ համակարգով աշխատող սարքեր: MWC ցուցահանդեսի ժամանակ Nokia-ն միանգամից ներկայացրեց Android-ով աշխատող 3 սմարթֆոն: Նշեմ, որ  Nokia-ն ստեղծել է Android  4.1.2 տարբերակի վրա հիմնված իր մոդիֆիկացիան՝ Windows Phone-ի ինտերֆեյսով և հավելվածների առանձին խանութով: 

Nokia X

Nokia X սմարթֆոնն ունի 4 դյույմանոց IPS էկրան՝ 800х480 թողունակությամբ, 1Գհց հաճախականությամբ աշխատող 2 միջուկանի Qualcomm Snapdragon S4 պրոցեսոր, 512 Մբ օպերատիվ և 5 Գբ ներքին հիշողություն: Կա նաև մինչև 32 Գբ microSD քարտ տեղադրելու հնարավորություն: Nokia X սմարֆոնն ունի 2 SIM քարտի հնարավորություն, ինչպես նաև Wi-Fi և Bluetooth 3.0 մոդուլներ: Nokia X-ի հետին պանելի վրա տեղադրված է 3 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առաջնային պանելի վրա տեսախցիկ չկա:

Nokia X+

Այս մոդելն ամբողջովին կրկնում է Nokia X սմարթֆոնի պարամետրերը՝ բացառությամբ այն բանի, որ Nokia X+ սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 768 Մբ է և կոմպլեկտի մեջ մտնում է նաև 4 Գբ ծավալով microSD հիշողության քարտ:

Nokia XL

Nokia XL սմարթֆոնը վերևում ներկայացված մոդելներից ավելի մեծ է և ունի 5 դյույմանոց IPS  էկրան՝ 800х480 թողութնակությամբ: Սմարթֆոնի վրա տեղադրված է 1Գհց հաճախականությամբ աշխատող  2 միջուկանի Snapdragon S4 պրոցեսոր, 768 Մբ օպերատիվ և 4 Գբ ներքին հիշողություն: Կա նաև մինչև 32 Գբ microSD քարտ տեղադրելու հնարավորություն: Nokia XԼ սմարֆոնն ունի 2 SIM քարտի հնարավորություն, ինչպես նաև Wi-Fi և Bluetooth 3.0 մոդուլներ: Nokia XԼ-ի հետին պանելի վրա տեղադրված է 5 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առաջնային պանելի վրա՝ 2 մեգապիկսելանոց: Սմարթֆոնն ունակ է ձայնագրել 720p վիդեոներ:


Nokia X, Nokia X+ և Nokia XL սմարթֆոնները վաճառքի կհանվեն մի քանի ամսից և կարժենան համապատասխանաբար €89, €99 և €109 եվրո:

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Ժոր Մարգարյանը
Կարդալ ավելին
Օսկար մրցանակաբաշխության ժամանակ նկարված սելֆին ռեթվիթների քանակով դարձավ Թվիթերի ռեկորդակիր

Օսկար մրցանակաբաշխության ժամանակ նկարված սելֆին ռեթվիթների քանակով դարձավ Թվիթերի ռեկորդակիր



ԱՄՆ-ում տեղի ունեցած Օսկար մրցանակաբաշխության վարող Էլեն Դեջեներեսի թվիթը գրանցեց հերթական ռեկորդը: Նախորդ ռեկորդը պատկանում էր Բարակ Օբամային, ով ԱՄՆ նախագահ վերընտրվելուց հետո 2012թ. նոյեմբերի 7-ին կատարեց հետևյալ թվիթը և այն տարածվեց (retweet)  781,398 անգամ՝


Իսկ ահա Էլեն Դեջեներեսի թվիթը, որն իր մեջ ներառում է հայտնի աստղերի մասնակցությամբ սելֆի լուսանկար, մի քանի ժամում արդեն տարածվել է 2,189,150 անգամ: Ի դեպ, սելֆին նկարվել է Samsung հեռախոսով:

Կարդալ ավելին