Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Fifa 14, թե՞ Pro Evolution Soccer 2014

Fifa 14, թե՞ Pro Evolution Soccer 2014


Այս անգամ հարցումով կպարզենք, թե ներկայացված ֆուտբոլային խաղերից որն են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց Playstation 4 խաղային կոնսոլը (Playstation 4` 67.16%- 360 ձայն, Xbox One` 32.84% - 176 ձայն):

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էրիկը
Կարդալ ավելին
Need For Speed խաղը դառնում է 20 տարեկան (Վիդեո)

Need For Speed խաղը դառնում է 20 տարեկան (Վիդեո)




Need For Speed խաղերի սերաին դառնում է 20 տարեկան, սակայն հոբելյանական խաղ չի լինի այս տարի: Need For Speed խաղի առաջին տարբերակը թողարկվել է 1994թ. օգոստոսի 31-ին 3DO խաղային կոնսոլների վրա, իսկ մեկ տարի անց թողարկվեց խաղի DOS տարբերակը: 20 տարվա ընթացքում թողարկվել են Need For Speed խաղի 22  տարբերակներ՝ չհաշված բջջային սարքերի համար թողարկված խաղերը: Հետաքրքիր է, որ այս տարի չի թողարկվի Need For Speed խաղի հերթական տարբերակը: Փոխարենը, խաղի հեղինակները խոստանում են այն թողարկել հաջորդ տարի: Հիշեցնեմ, որ Need For Speed խաղի վերջին տարբերակը տվյալ պահին  հանդիսանում է Need For Speed: Rivals-ը:



Հոբելյանական տարվա առթիվ խաղի հեղինակ EA Sports ընկերությունը թողարկել է մի տեսահոլովակ, որտեղ ներառված են այս խաղի բոլոր նախորդ տարբերակները: Տեսահլոկովակում ներառվել են նաև վերջերս կինոէկրաններին հայտնված Need For Speed ֆիլմից դրվագներ:

Կարդալ ավելին
Ֆեյսբուքի բջջային հավելվածով արդեն հնարավոր է ստատուսներ գրել օֆլայն ռեժիմում

Ֆեյսբուքի բջջային հավելվածով արդեն հնարավոր է ստատուսներ գրել օֆլայն ռեժիմում



Այսօր Ֆեյսբուքը թողարկեց iOS համակարգերի համար նախատեսված հավելվածի նոր տարբերակը, որը ներառում է մի շատ օգտակար ֆունկցիա: Դրա միջոցով հնարավոր է դառնում օֆլայն ռեժիմում գրել գրառումներ և ինտերնետ կապի առկայության դեպքում այն անմիջապես կհայտնվի Ֆեյսբուքում: Օֆլայն գրառում գրելու համար ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջվում: Պետք է ընդամենը սեղմել ստատուսի դաշտի վրա և գրել: Սա հատկապես օգտակար է այն դեպքում, երբ ինտերնետ կապը թույլ է, կամ պարբերաբար անջատվում է: Նման դեպքերում ստատուսներ գրելուց այլևս կարիք չի լինի անհանգստանալ, թե տվյալ վարկյանին արդյոք ունեք ինտերնետ, թե ոչ: 
Կարդալ ավելին
ԱՄՆ-ում սկսվել է Google Glass «խելացի» ակնոցների վաճառքը

ԱՄՆ-ում սկսվել է Google Glass «խելացի» ակնոցների վաճառքը



Մոտ մեկ ամիս առաջ Google ընկերությունը մեկ օրյա ակցիա էր անցկացրել, որի ժամանակ ԱՄՆ-ի ցանկացած բնակիչ կարող էր ձեռք բերել Google Glass ակնոց: Այժմ Google-ը որոշել է կրկնել այդ ակցիան, սակայն այս անգամ արդեն առանց ժամանակային սահմանափակումների: Google Glass ակնոցները վաճառվում են 1500 ԱՄՆ դոլարով և դեռևս գտնվում են փորձարկման փուլում: Մասսայական վաճառք կսկսվի միայն ակնոցների վերջնական  տարբերակի դեպքում: Հավանականություն կա նաև, որ ակնոցի վերջնական գինը շատ չնչին կտարբերվի նախնական գնից:


 Ի դեպ, ըստ վերջերս կատարված հաշվարկների, Google Glass սարքի ինքնարժեքը գնահատվում է ընդամենը 152 ԱՄՆ դոլար, որից 22$-ը պահանջվում է պատրաստելու համար: Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ այդ ակնոցների վրա աշխատում են բազմաթիվ ինժեներներ և ծրագրեր մշակողներ, որոնց աշխատանքի գինը ներառված չի այս հաշվարկի մեջ: Բնականաբար Google-ը համաձայն չի այդ հաշվարկների հետ և պնդում է, որ ակնոցներն իրականում ավելի թանկ արժեն:

Կարդալ ավելին
Microsoft-ը իջեցրեց Xbox One խաղային կոնսոլների գները, որոնք կվաճառվեն առանց Kinect  համակարգի

Microsoft-ը իջեցրեց Xbox One խաղային կոնսոլների գները, որոնք կվաճառվեն առանց Kinect համակարգի



Microsoft ընկերությունը պատրաստվում է վաճառել Xbox One խաղային կոնսոլներ, որոնք չեն ներառելու Kinect համակարգեր: Այդ կոնսոլները կվաճառվեն ս.թ. հունիսի 9-ից սկսած և կարժենան 399$: Microsoft-ի այս քայլը շատ զարմանալի է, քանի որ նախկինում նշվել է, որ Kinect համակարգը միշտ կներառվի Xbox One խաղային կոնսոլների մեջ: Հավանաբար, նրանք այդ քայլին գնացել են ռեկորդային թվով վաճառված Sony PlayStation 4-ի հետ մրցակցելու համար: Հիշեցնեմ, որ ապրիլին դրությամբ վաճառված Sony կոնսոլների քանակը 2 միլիոնով գերազանցում է Microsoft Xbox One կոնսոլների թվին: Այսպիսով, Xbox One խաղային կոնսոլներից հեռացնելով  Kinect համակարգը և դրանք էժանացնելով 100$-ով, Microsoft-ը կարողանալու է գնային առումով հավասարվել Sony-ի գներին: Նշվում է նաև, որ Kinect համակարգով հագեցած Xbox One կոնսոլները կշարունակվեն վաճառվել  499$-ով: Իսկ այս տարվա վերջում Xbox One-ի համար առանձին կվաճառվի նաև Kinect համակարգը: 



Բացի գնային քաղաքականության փոփոխությունից, Microsoft-ը հայտնեց նաև Xbox Live Gold-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Xbox 360 և Xbox One խաղային կոնսոլների օգտատերերին այլևս պարտադիր չի լինի ձեռք բերել Xbox Live Gold բաժանորդագրություն, որպեսզի կարողանան օգտվել Netflix, Hulu, Skype, Internet Explorer և բազմաթիվ այլ ծրագրերից:

Կարող եք մասնակցել նաև այս շաբաթվա հարցմանը:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գոռ Սաֆարյանը
Կարդալ ավելին
Twitter-ը պաշտոնապես ներկայացրեց «Mute» ֆունկցիան

Twitter-ը պաշտոնապես ներկայացրեց «Mute» ֆունկցիան



Twitter-ը պաշտոնապես ներկայացրեց «Mute» ֆունկցիան Android, iPhone և վեբ տարբերակների համար, որն աստիճանաբար հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար: Այն թույլ է տալիս առանց «Unfollow» անելու  (Չհետևել) անջատել այն մարդկանց գրառումները, որոնց հետևում եք: Մարդկանց «Mute» անելու դեպքում նրանց գրառումները այլևս չեն երևա օգտատերերի գրառումների հոսքի վրա: Հետագայում հնարավորություն կա «UnMute» անել և նորից տեսնել այդ մարդկանց գրառումները: «Mute» ֆունկցիան հասանելի է գրառման կամ թվիթի «more» բաժնում կամ օգտատիրոջ էջի կարգավորումներում: Նշեմ, որ թեպետ Թվիթերում նմանատիպ ֆունկցիա նախկինում չկար, բայց կողմնակի հավելվածներում այն առկա էր: Օրինակ Tweetbot-ում կա ոչ միայն «Mute» ֆունկցիա, այլ նաև հնարավոր է անջատել կոնկրետ #հեշթեգեր կամ բառեր պարունակող թվիթներ:


Կարդալ ավելին
Չափազանց հուզիչ ու ճշմարիտ տեսահոլովակ տեխնոլոգիաների և մեր կյանքի մասին

Չափազանց հուզիչ ու ճշմարիտ տեսահոլովակ տեխնոլոգիաների և մեր կյանքի մասին



Գնալով մենք ավելի շատ են կախվածության մեջ ընկնում ժամանակակից տեխնոլոգիաներից և չենք նկատում մեր շրջապատում գտնվող մարդկանց ու իրադարձությունները: Մենք ժամերով նստում են համակարգչի կամ բջջային սարքի առջև և զրկվում են իրական մարդկանց հետ հաղորդակցվելու հնարավորությունից: Միգուցե կանգառում կանգնած բջջային հեռախոսին նայելու ժամանակ բաց թողնես մի այնպիսի պահ, որը կարող է ճակատագրական լինել քո ամբողջ կյանքի համար: Այս տեսանյութում խոսվում է, թե տեխնոլոգիաներն ինչ բացասական ազդեցություն կարող են ունենալ մեր կյանքի վրա: Դիտեք և գրեք Ձեր կարծիքները: Ճի՞շտ է արդյոք այդքան շատ ժամանակ հատկացնել տեխնոլոգիաներին: 
Կարդալ ավելին
Թողարկվեց Yevista.am կայքի հավելվածը Android և iOS համակարգերի համար

Թողարկվեց Yevista.am կայքի հավելվածը Android և iOS համակարգերի համար


Հայաստանում ինտերնետային օգտակար ծառայությունները գնալով շատանում ու զարգանում են և սա շատ ուրախալի փաստ է: Այդ օգտակար ինտերնետ ծառայությունների թվին կարելի է դասել նաև Yevista.am կայքը, որն իրենից ներկայացնում է Երևանում գտնվող սրճարանների, ռեստորանների, խանութների, հիվանդանոցների, ժամանցի վայրերի, ծառայությունների և հասարակական այլ վայրերի ռեյտինգավորման ծառայություն: Նշեմ, որ կայքում առկա վայրերը գնահատվում են այցելուների կողմից: Յուրաքանչյուր գրանցված մասնակից կարող է կարդալ արդեն առկա կարծիքները, ինչպես նաև թողնել սեփական կարծիքները Երևանյան վայրերի մասին։ Յուրաքանչյուր գրանցված մասնակից կարող է նաև ավելացնել նոր վայրեր: Փաստորեն, Երևանյան վայրերի վերաբերյալ դրական կամ բացասական կարծիքը, լավ կամ վատ ռեյտինգը ձևավորվում է միայն գրանցված այցելուների մասնակցության արդյունքում և yevista.am կայքը որևէ կերպ չի վերահսկում այդ գործընթացը ու պատասխանատու չէ տվյալ վայրի լավ կամ վատ ռեյտինգի համար։



Կայքի օգտատերերը կարող են ունենալ կոչումներ, որոնք ձևավորվում են օգտատիրոջ ակտիվության հաշվին: Միավորների և կոչումների նպատակն է հնարավորություն տալ կայքի այցելուներին հեշտությամբ տարբերակել իրական կարծիքները գովազդից և սպամից: Օրինակ, եթե նույն վայրի վերաբերյալ կարծիք են գրել Լիդեր (առնվազն 3000 միավոր) և Հյուր (0-200 միավոր), ապա հավանականությունը, որ Լիդերը գովազդով կամ սպամով է զբաղված շատ փոքր է, ինչը դժվար է ասել Հյուրի վերաբերյալ:  Ահա, թե ինչպես են ձևավորվում միավորներն ու կոչումները՝



Android և iOS համակարգերի համար նախատեսված Yevista հավելվածով հնարավոր է տեսնել մոտակայքում գտնվող վայրերը, ավելացնել նոր վայրեր, նշել Ձեր գտնվելու վայրը (Check In), գրել կարծիքներ, տեսնել կայքում գրանցված օգտատերերի կոչումները:





Կարդալ ավելին