Microsoft-ը իջեցրեց Xbox One խաղային կոնսոլների գները, որոնք կվաճառվեն առանց Kinect համակարգի
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiSsg5OTYXVjHsibk41KvfAKPWG5CGTt-Iz4BexBem7UvUa-6Jslb_kc5MW3lqE6TqF6X5JjuQeY4r5Zvk9U0eqJSyhjc09XkDoPI7O19cZ3uKDZD__AcP20DMsyrzjS1-O81JicMhyeKA/s1600/Xbox+One_Console+and+Controller.jpg)
Microsoft ընկերությունը պատրաստվում է վաճառել Xbox One խաղային կոնսոլներ, որոնք չեն ներառելու Kinect համակարգեր: Այդ կոնսոլները կվաճառվեն ս.թ. հունիսի 9-ից սկսած և կարժենան 399$: Microsoft-ի այս քայլը շատ զարմանալի է, քանի որ նախկինում նշվել է, որ Kinect համակարգը միշտ կներառվի Xbox One խաղային կոնսոլների մեջ: Հավանաբար, նրանք այդ քայլին գնացել են ռեկորդային թվով վաճառված Sony PlayStation 4-ի հետ մրցակցելու համար: Հիշեցնեմ, որ ապրիլին դրությամբ վաճառված Sony կոնսոլների քանակը 2 միլիոնով գերազանցում է Microsoft Xbox One կոնսոլների թվին: Այսպիսով, Xbox One խաղային կոնսոլներից հեռացնելով Kinect համակարգը և դրանք էժանացնելով 100$-ով, Microsoft-ը կարողանալու է գնային առումով հավասարվել Sony-ի գներին: Նշվում է նաև, որ Kinect համակարգով հագեցած Xbox One կոնսոլները կշարունակվեն վաճառվել 499$-ով: Իսկ այս տարվա վերջում Xbox One-ի համար առանձին կվաճառվի նաև Kinect համակարգը:
Բացի գնային քաղաքականության փոփոխությունից, Microsoft-ը հայտնեց նաև Xbox Live Gold-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Xbox 360 և Xbox One խաղային կոնսոլների օգտատերերին այլևս պարտադիր չի լինի ձեռք բերել Xbox Live Gold բաժանորդագրություն, որպեսզի կարողանան օգտվել Netflix, Hulu, Skype, Internet Explorer և բազմաթիվ այլ ծրագրերից:
Կարող եք մասնակցել նաև այս շաբաթվա հարցմանը:
Կարող եք մասնակցել նաև այս շաբաթվա հարցմանը: