Google-ը թողարկեց Docs և Sheets հավելվածները Android և iOS համակարգերի համար

Ամսաթիվ


Google ընկերությունը թողարկեց Android և iOS համակարգերի համար նախատեսված օֆիսային փաթեթը: Տվյալ պահին օգտատերերին հասանելի են տեսքտային ֆայլեր դիտելու և ստեղծելու համար նախատեսված Docs հավելվածը և աղյուսակներ ստեղծելու ու դիտելու համար նախատեսված Sheets հավելվախը: Պրեզենտացիաների հետ աշխատելու համար նախատեսված Slides հավելվածը կթողարկվի մոտ ապագայում:


Երևի արդեն կռահեցիք, որ վերևում թողարկված բոլոր հավելվածները իրենցից ներկայացնում են Google Drive ծառայության առանձին կոմպոնենտները: Սակայն, ի տարբերություն Google Drive-ի, այս հավելվածները նախևառաջ թույլատրում են փաստաթղթերը խմբագրել օֆլայն ռեժիմում:



Google-ը հավանաբար որոշել է այս քայլին գնալ այս բնագավառում Microsoft-ի հաջողությունից հետո: Հիշեցնեմ, որ վերջերս Microsoft-ը թողարկեց օֆիսային փաթեթը iPad սարքերի համար, որը ներբեռնվել է ավելի քան 12 միլիոն անգամ և գրեթե բոլոր երկրներում գտնվում է ամենաշատ iPad սարքերի համար ներբեռնված հավելվածների առաջատարների ցուցակում: Սակայն, Microsoft-ի օֆիսային փաթեթի հավելվածները անվճար թույլատրում են միայն տեսնել փաստաթղթերը, իսկ դրանք խմբագրելու համար պահանջվում է վճարովի բաժանորդագրություն: Փաստորեն Google-ը այս առումով առավելություն ունի Microsoft-ի համեմատ, քանի որ իր հավելվածները տրամադրում է ամբողջովին անվճար:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն