Ինչպես ակտիվացնել iTunes ռադիոն և լսել անվճար երգեր
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjZfR_nyEnPg8slCQk64XtVghyphenhyphenoqBrQEjdfRC2wA4Z3pRoUcCQ_sHKlOHpLmhVer5AuY4vcpsBPlw6YnGQD1qs5qTwSXIugbzpxbqOASiNGNmck5nUdb455WYSpgmzOCpBP8y88zsiRW4Y/s1600/itunesradio_hero.png)
iTunes Radio ծառայությունն ակտիվացնելու համար պետք է ունենաք ԱՄՆ-ի Apple ID: Միաժամանակ կարող եք գրանցվել և ունենալ տարբեր երկրների Apple հաշիվներ և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ մուտք գործել դրանցից որևէ մեկը: Նոր Apple ID գրանցվելու կամ մուտք գործած ID-ն փոխելու համար բացեք App Store հավելվածը և գլխավոր էջի ներքևում սեղմեք Ձեր Apple ID դաշտի վրա: Այնուհետև բացված ցանկում սեղմեք Sign Out և նորից սեղմեք Sign In: Բացված պատուհանում կարող եք գրել Ձեր մյուս Apple ID-ն և մուտք գործել, կամ էլ գրանցել նոր Apple ID:
Նշեմ, որ տարբեր Apple ID-ներ գրանցելու դեպքում պետք է գրեք տարբեր էլ. փոստերի հասցեներ և տարբեր երկրներ (կարող եք նշել նույն երկրները, սակայն այս դեպքում իմաստ չի լինի միևնույն երկրով մեկից ավել Apple ID ունենալ): Օրինակ ես ունեմ մի քանի Apple ID-ներ, որոնցում նշված են տարբեր երկրներ (Հայաստան, Ռուսաստան և ԱՄՆ): Եթե դժվարանում եք նոր Apple ID ստեղծել, ապա դիտեք ներքևի վիդեոն:

Տեղեկացնեմ նաև, որ App Store-ի լավագույն ծրագրերի ցանկն ու գլխավոր էջին հայտնված ծրագրերի ցանկը կախված են Apple ID-ի երկրից: Օրինակ Հայաստանի Apple ID-ի համար ցուցադրվում են Հայաստանում ամենաշատ ներբեռնված հավելվածները: Այսինքն մի քանի Apple ID ունենալու դեպքում կարող եք հեշտությամբ տեսնել տարբեր երկրների ամենաշատ ներբեռնված ծրագրերի ցանկերը:
Այսպիսով ԱՄՆ-ի Apple ID գրանցվելու և դրանով մուտք գործելու դեպքում եթե բացեք Music հավելվածը, ապա առաջին էջում կտեսնեք iTunes Radio ծառայությունը: