Google Maps-ի բջջային տարբերակում հայտնվել է քարտեզները օֆլայն ռեժիմի համար պահպանելու ֆունկցիա
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhTSluzbrcvnvOXBY6ifaJKdR73l2gcPUBZ1baWiZsGuNWUdRmiJA_LPyo7HH-0XOwPNByCmQmXJ1Muw4iPCqxQbO9703CyjzbtVN-YBbYT6sGrNXSBNKo-2BOb704M10ZdEmbHgOkI9FM/s1600/Street+View%5B1%5D.png)
Google ընկերությունը թողարկեց iOS և Android համակարգերի համար նախատեսված Google Maps ծառայության նոր տարբերակը: Այժմ օգտատերերը կարող են պահպանել ուսումնասիրվող տարածքները՝ հետագայում դրանք օֆլայն ռեժիմով նայելու համար: Կա նաև պահպանվող տարածքին անվանում և բացատրություն գրելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ նախկինում Google Maps-ում կար քարտեզները օֆլայն ռեժիմի համար պահպանելու ֆունկցիան, սակայն այն կանչելու համար պետք էր որոնման դաշտում գրել "ОК Maps" արտահայտությունը, ինչի մասին շատերը չգիտեին:
Քարտեզի որոշակի հատվածը բջջային սարքի մեջ պահպանելու համար պետք է սեղմել այդ հատվածի վրա, այնուհետև սեղմել ներքևում հայտնված վահանակի վրա և բացված պատուհանում ընտրել Save map to use offline պարամետրը: Հետագայում օֆլայն քարտեզների ցուցակը տեսնելու համար պետք է մուտք գործեք Google-ի Ձեր հաշիվը և սեղմեք պրոֆիլի նկարի վրա:
Քարտեզների նոր տարբերակում ավելացել է նաև վայրերը պահպանելու ֆունկցիան: Այսուհետ, եթե ցանկանում եք պահպանել և հետագայում հեշտությամբ գտնել որևէ վայր, բավական է սեղմել դրա վրա և այնուհետև սեղմել աստղի վրա:
Ընդ որում, պահպանված վայրերի ցանկը կարող եք տեսնել նաև այլ սարքերի վրա: Հաղորդվում է նաև, որ այս նոր տարբերակում հնարավորություն կա բջջային սարքերի վրա տեսնել պանորամաներ (Street View)
Ընդ որում, պահպանված վայրերի ցանկը կարող եք տեսնել նաև այլ սարքերի վրա: Հաղորդվում է նաև, որ այս նոր տարբերակում հնարավորություն կա բջջային սարքերի վրա տեսնել պանորամաներ (Street View)