ggTaxi: Երևանում հնարավոր է տաքսի պատվիրել սմարթֆոնի կոճակի մեկ հպումով

Ամսաթիվ

Այսօր մեր քաղաքում հատկապես պիկ ժամերին գնալով ավելանում է տաքսի պատվիրողների թիվը, ու տաքսի գտնելը խնդիր է դառնում: Երեկոյան կանգնում ենք կանգառներում ու փորձում վստահելի տաքսի «բռնացնել»:

Ինովացիոն ggTaxi համակարգը միտված է լուծել այս հարցը: Դուք այլևս կարիք չունեք հիշելու տաքսի ծառայությունների հեռախոսահամարները, զանգահարել նրանց ու սպասել արձագանքի: gglaboratories ընկերությունը առաջարկում է ներբեռնել Ձեր սմարթֆոնում նորարարական ggTaxi հավելվածը, որը թույլ է տալիս կոճակի մի քանի պարզունակ հպումով պատվիրել տաքսի ցանկացած պահի ու Երևան քաղաքի ցանկացած վայրում (ծառայությունը դեռևս աշխատում է միայն Երևանի տարածքում): Սմարթֆոնով տաքսի պատվիրելիս Ձեզ կսպասարկի Ձեզ ամենամոտ գտնվող մեքենան:



Հավելվածը հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին: Բացի մոբայլ հավելվածից, գործում են նաև կայքով մեքենա պատվիրելու և ավանդական զանգի տարբերակները: Կարևոր է այն, որ ցանցում գտնվող մեքենաներն ու վարորդները ընտրվելու են ընկերության կողմից և համապատասխանելու են սպասարկման հստակ կանոնների:



ggTaxi հավելվածը ստեղծել է երիտասարդ ծրագարավորողների մի խումբ, ուսումնեսիրելով միջազգային փորձը, և հանրությանը ներկայացրել է տեղեկատվական ոլորտում հայկական հեղինակային արտադրանք: Հավելվածը անընդհատ թարմացվելու է. այն ունի հետադարձ կապի հնարավորություն, և Ձեր յուրաքանչյուր կարծիք ու մեկնաբանություն կարող է արտացոլվել նոր, թարմացված տարբերակում: Շուտով Դուք կկարողանաք գնահատել վարորդի սպասարկման որակը: Ավելի ուշ հնարավոր կլինի նաև ընտրել Ձեր նախընտած վարորդին:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն