Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
WWDC2016: Apple-ը ներկայացրեց iOS 10-ը

WWDC2016: Apple-ը ներկայացրեց iOS 10-ը



Երեկ WWDC 2016 համաժողովի ժամանակ Apple-ը ներկայացրեց մի շարք նորություններ: Եկեք համառոտ տեսնենք, թե ինչ փոփոխություններ կան iOS 10 համակարգում:

Արգելափակման էկրան
  • 3D Touch ֆունկցիայի միջոցով հնարավոր է տեսնել ծանուցումների մասին ավելի մանրամասն տվյալներ
  • Մատը աջից ձախ տեղաշարժելու դեպքում բացվում է տեսախցիկը, իսկ ձախից աջ՝ Widget-ները
  • Control Center-ի վրա տեղադրվել են լրացուցիչ վահանակներ և կոճակներ
  • Raise to Wake ֆունկցիան ավտոմատ միացնում է iPhone-ի էկրանը, երբ այն վերցնում եք կամ շարժում


Siri
  • Ծրագրավորողներին հնարավորություն է տրվել իրենց ծրագրերում ներդնել Siri ձայնային օգնականին
  • Siri-ն ավելի է կատարելագործվել և ունակ է կատարել ավելի շատ ֆունկցիաներ


Apple Photos
  • Լուսանկարների հավելվածն արդեն կարող է ճանաչել օբյեկտներ լուսանկարների վրա: Դա թույլ է տալիս դասավորել և որոնել լուսանկարները որոշակի պահանջներին համապատասխան: Օրինակ կարող եք գտնել բոլոր այն լուսանկարները, որտեղ կան լեռնեռ, կատուներ, ինչ-որ մարդիկ և այլն
  • Ծրագիրը կարող է նաև ընտրված լուսանկարներով ստեղծել սլայդշոուներ



Apple Maps
  • iOS 10-ի քարտեզներն ավելի խելացի են դարձել: Համակարգը կարող է հուշել և առաջարկել ճանապարհներ, որոնք տվյալ պահին Ձեզ օգտակար կլինեն
  • Ծրագրավորողներին հնարավորություն է տրվել իրենց ծրագրերում ներառել Apple Maps-ի ֆունկցիաները




Apple Music
  • Զգալի փոխվել է ծրագրի ինտերֆեյսը
  • Ավելացել է երգի բառերը ցուցադրող էկրան
  • Բարելավվել է առաջարկվող երգերի ֆունկցիան



Apple News
  • Զգալի փոխվել է ծրագրի ինտերֆեյսը
  • Օգտատերերը կարող են բաժանորդագրվել վճարովի թերթերին

Apple Home
  • Ավելացել է «Խելացի տուն»-ը կառավարելու համար հատուկ հավելված
  • Սմարթֆոնի միջոցով հնարավոր կլինի միացնել/անջատել բնակարանի լույսը, նայել դռան դիտանցքի վիդեոն, կառավարել կենցաղային տեխնիկան և այլն




iMessage
  • Էմոջիները մեծացել են 3 անգամ
  • Հնարավոր է ավտոմատ փոխել տեքստերը համապատասխան էմոջիներով
  • Ավելացել է տեքստի չափսերն ու տեսքը փոխելու հնարավորություն
  • URL հասցեների դեպքում ցուցադրվում է դրանց նախնական դիտումը և որոշակի գործողություններ
  • iMessage-ը դառնում է բաց և հասանելի ծրագրավորողների համար



Phone
  • Phone հավելվածը ստացել է VOIP հավելվածների հետ աշխատելու հնարավորություն (օր. WhatsApp)



Այլ փոփոխություններ
  • Օգտատերերին հնարավորություն է ընձեռնվել ջնջել iOS-ի ստանդարտ հավելվածները՝ ծավալ ազատելու նպատակով: Այդ հավելվածները տեղադրվել են App Store-ում և հնարավոր է առանձին-առանձին ներբեռնել կամ թարմացնել
  • iPad-ի վրա Safari-ն հնարավոր է կիսել երկու մասի


iOS 10-ի վերջնական տարբերակը օգտատերերի համար հասանելի կլինի ս.թ. սեպտեմբերին, իսկ ծրագրավորողների համար այժմ հասանելի է  iOS 10 beta 1 տարբերակը: Օգտատերերի համար բետա տարբերակը հասանելի կլինի հուլիսին:
Կարդալ ավելին
Microsoft-ն իր պատմության մեջ կատարում է ամենաթանկ գործարքը և գնում է LinkedIn-ը

Microsoft-ն իր պատմության մեջ կատարում է ամենաթանկ գործարքը և գնում է LinkedIn-ը



Microsoft ընկերությունը համաձայնության է եկել հայտնի LinkedIn ցանցի ղեկավարների հետ և գնելու է այդ ցանցը ռեկորդային 26,2 միլիարդ դոլարով: Սա փաստորեն Microsoft-ը պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումն է (Skype-ի համար Microsoft-ը վճարել էր 8.5 միլիարդ դոլար, իսկ Nokia-ի համար՝ 7.2): LinkedIn-ը աշխարհի ամենախոշոր գործնական սոցցանցն է, որից ամսական օգտվում են ավելի քան 106 միլիոն օգտատերեր: Այս ցուցանիշը 15 անգամ քիչ է Ֆեյսբուքի ցուցանիշից, սակայն այստեղ օգտատերերը ոչ թե լայքերի հետևից են ընկած, այլ կատարում են գործնական շփումներ, տեղադրում են ռեզյումեներ և այլն: 


Այս գործարքից հետո LinkedIn-ի գխլավոր տնօրենը կմնա իր պաշտոնում և փաստացի կենթարկվի Microsoft-ի ղեկավար Սատյա Նադելային:
Կարդալ ավելին
Մենդելևի քիմիական տարրերի եռաչափ ինտերակտիվ աղյուսակ

Մենդելևի քիմիական տարրերի եռաչափ ինտերակտիվ աղյուսակ


Chrome Experiments կայքում հաճախ տեղադրվում են գեղեցիկ գրաֆիկայով ու հետաքրքիր լուծումներով նախագծեր, որոնցից է նաև 3D Periodic table-ը: Այն իրենից ներկայացնում է Մենդելևի քիմիական տարրերի եռաչափ ինտերակտիվ աղյուսակ, որտեղ ցանկացած տարրի վրա սեղմելով կարող եք ավելի պատկերավոր տեսնել այդ տարրի նկարագրությունն ու կառուցվածքը:


Այս նախագիծը ստեղծվել է Threejs և WEBGL տեխնոլոգիաներով և աշխատում է անմիջապես ինտերնետ դիտարկչում:
Կարդալ ավելին
Armblog.net-ը 6 տարեկան է

Armblog.net-ը 6 տարեկան է


Այսօր Armblog.net կայքը դարձավ 6 տարեկան: 2010թ. հունիսի 10-ին բլոգում տեղադրվեց առաջին գրառումը և փաստացի հենց այդ օրն է համարվում բլոգի ծննդրայն օրը: 6 տարի շարունակ աշխատել եմ Armblog.net-ի ընթերցողներին ներկայացնել թարմ, հետաքրքիր ու օգտակար գրառումներ: Այս տարիների ընթացքում այս նախագիծը շատերի համար դարձել է հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն ստանալու աղբյուրներից մեկը: 6 տարիների ընթացքում հատուկ Armblog.net-ի այցելուների համար ստեղծվել են մի շարք խաղեր, ծրագրեր և այլ հետաքրքիր նախագծեր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բլոգի բոլոր այցելուներին և ասել, որ Armblog-ը գոյատևում և զարգանում է նախևառաջ ձեր շնորհիվ: Շարունակեք հետևել Armblog.net-ի գրառումներին և եղեք տեղեկացված ՏՏ բնագավառում տեղի ունեցող նորարարություններին ու իրադարձություններին: Բլոգի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Կարդալ ավելին
Ինչպես գտնել ցանկացած ֆայլի ուղիղ հղումը և միանգամից ներբեռնել այն

Ինչպես գտնել ցանկացած ֆայլի ուղիղ հղումը և միանգամից ներբեռնել այն



Համացանցում հնարավոր է գտնել գրեթե ցանկացած ֆայլ, սակայն դրանք ներբեռնելու ժամանակ բարդություններ են առաջանում, քանի որ կայքերի մեծ մասում տեղադրված են տասնյակ ներբեռնման կոճակներ ու գովազդներ և այդ պատճառով դժվար է դառնում ֆայլերի արագ ներբեռման գործընթացը: Օրինակ, ենթադրենք ցանկանում ենք ներբեռնել Game Of Thrones ֆիլմի 6-րդ սեզոնի վերջին սերիան: Բնականաբար բացում ենք Google-ը և գրում որոնվող արտահայտությունը: Google-ի ցուցադրած արդյուքները հերթով բացելուց հետո համոզվում ենք, որ ցուցադրված կայքերը կամ չեն պարունակում նշված ֆիլմը, կամ էլ պետք է մի քանի րոպե գովազդ նայել և կատարել հոգնեցուցիչ քայլեր, որպեսզի հասնենք մեր նպատակին ու ներբեռնենք այդ ֆիլմը:


Սակայն Google-ի որոնման ֆունկցիան իրականում թույլ է տալիս նշել, թե հատկապես ինչ տեսակի կայքերում փնտրի որոնվող ինֆորմացիան և ինչ ֆորմատի ֆայլ ենք փնտրում: Որպեսզի երկար-բարակ չգրեք այդ արտահայտությունները Google-ի որոնման դաշտում, կարող եք օգտվել Filechef կայքից: Այս կայքի միջոցով կարող եք հաշված վայրկյանների ընթացքում գտնել ինչպես որոնվող ինֆորմացիան, այնպես էլ այդ նույն դոմեյնում գտնվող այդ ինֆորմացիա:


Օրինակ փորձենք Filechef-ով որոնել Windows 7 արտահայտությունը: Այնուհետև բացված արդյունքների մեջ սեղմելով կայքերից որևէ մեկի վրա կբացվի Windows 7-ի ISO-ն պարունակող ինչ-որ թղթապանակ, որտեղ կարող ենք գտնել նաև այլ ծրագրերի ISO ֆայլեր: Կարող եք նաև մի մակարդակ վերև բարձրանալ և տեսնել վերևի թղթապանակի պարունակությունը:



Վերջում ավելացնեմ, որ նշված կայքի միջոցով մի քանի որոնումներ կատարելուց հետո Google-ը կարող է ժամանակավոր չցուցադրել արդյունքները, այդ պատճառով խորհուրդ կտամ օգտվել ինտերնետ դիտարկչի «Անտեսանելի» ռեժիմից: Օրինակ Chrome-ի դեպքում կարող եք այս ռեժիմը բացել սեղմելով Ctrl+Shift+N:

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Հայկ Ավետյանը
Կարդալ ավելին
Ինչպես  Facebook Messenger-ի միջոցով ստանալ հիշեցումներ

Ինչպես Facebook Messenger-ի միջոցով ստանալ հիշեցումներ


Ֆեյսբուք մեսենջերը ամիսներ առաջ ներկայացրեց բոտերի ծառայությունը, որի միջոցով ծրագրավորողները կարող են ստեղծել հատուկ բոտեր և ավտոմատացնել օգտատերերի հետ շփումը: Նմանատիպ բոտերից է նաև Jarvis-ը, որը նախատեսված է հիշեցումների համար: Օրինակ կարող եք Jarvis-ին խնդրել, որպեսզի վաղը երեկոյան հիշեցնի ինչ-որ իրադարձության մասին և ընտրված ժամին Jarvis բոտը մեսենջերով կուղարկի հաղորդագրություն:


Jarvis-ի հետ աշխատանքը սկսելուց առաջ պետք է նախևառաջ նրան ասեք Ձեր գտնվելու վայրը, որպեսզի նրան հայտնի լինի Ձեր ժամային գոտին:

Կարդալ ավելին
Ֆեյսբուքում հայտնվել է 360° լուսանկարներ տեղադրելու հնարավորություն

Ֆեյսբուքում հայտնվել է 360° լուսանկարներ տեղադրելու հնարավորություն


Ֆեյսբուք սոցիալական ցանցում վաղուց արդեն կա 360° տեսանյութեր տեղադրելու հնարավորություն, սակայն այսպիսի տեսանյութեր ոչ բոլորը կարող են ստեղծել և տեղադրել Ֆեյսբուքում, որովհետև դրանք պետք է նկարահանվեն հատուկ տեսախցիկներով: Այժմ հերթը հասավ նաև 360° լուսանկարներին, որոնք լուսանկարելու համար անհրաժեշտ է ընդամենը ունենալ սմարթֆոն:



Գրեթե բոլոր ժամանակակից սմարթֆոններում առկա է 360° պանորամաներ լուսանկարելու ֆունկցիան, իսկ եթե այն բացակայում է, ապա կարող եք օգտվել նմանատիպ ֆունկցիա ունեցող համապատասխան հավելվածներից:


It's 360 photo launch day! Here's one inside the Supreme Court of the United States taken by Fred R. Conrad at The New York Times.
Posted by Mark Zuckerberg on Thursday, June 9, 2016


360° լուսանկարները Ֆեյսբուքում տեղադրվում են նույն մեխանիզմով, ինչ սովորական լուսանկարները, սակայն ցուցադրվում են 360° ռեժիմով:
Կարդալ ավելին
Ինչպես ավելացնել Euro 2016-ի խաղերի ժամանակացույցը Google Calendar-ում, iOS-ում և Անդրոիդում

Ինչպես ավելացնել Euro 2016-ի խաղերի ժամանակացույցը Google Calendar-ում, iOS-ում և Անդրոիդում



Google-ը թույլ է տալիս օրացույցի մեջ ներմուծել այլ օգտատերերի կողմից պատրաստված օրացույցներ և այսպիսով հեշտացնում Google օրացույց-ի հետ աշխատելու գործընթացը: Եթե ցանկանում եք տեղեկացված լինել և ստանալ ծանուցումներ Euro2016-ի խաղերի օրերի ու ժամերի մասին, ապա կարող եք այդ խաղերի ժամանակացույցը ներառել Google-ի օրացույցում:

1. Մուտք գործեք Google Calendar:
1. Բացեք այս հասցեն:
2. Ներքևում սեղմեք Google Calendar նշանի վրա:



Տեղեկացնեմ նաև, որ խաղերի օրերն ու ժամերը օրացույցի վրա կցուցադրվեն Հայաստանի ժամային գոտուն համապատասխան: Կարող եք նաև այս օրացույցը ներառել iOS համակարգի օրացույցում և խաղերից առաջ ստանալ ծանուցումներ iPad կամ iPhone սարքերի վրա:

1.Բացեք սարքի կարգավորումները և սեղմեք Mail, Contacts, Calendar ենթաբաժնի վրա:



2.Միացրեք Google-ի օրացույցի սինխրոնիզացիան:




3. Բացեք այս հասցեն, միացրեք Euro 2016 օրացույցը և սեղմեք Save:



4.Բացեք iOS համակարգի օրացույցը և աշխարհի առաջնության խաղերի օրերն ու ժամերը կհայտնվեն օրացույցի վրա:

Անդրոիդի վրա նույնպես կարող եք ունենալ այս օրացույցը: Անհրաժեշտ է բացել օրացույցի կարգավորումները և միացնել համապաասխան օրացույցը: Որոշ ժամանակ անց համակարգն ավտոմատ կսինխրոնիզացնի օրացույցը: Կարող եք նաև ինքներդ ստիպել, որպեսզի օրացույցը թարմացվի:



Կարդալ ավելին
Ինչպես iPad/iPhone սարքերի վրա ազատել ավելի քան 1Գբ հիշողության ծավալ

Ինչպես iPad/iPhone սարքերի վրա ազատել ավելի քան 1Գբ հիշողության ծավալ



iOS կամ iPad սարքեր ունեցողները հաճախակի են առնչվում քիչ ազատ հիշողության ծավալի խնդրին, քանի որ այդ սարքերի հիշողությունները հնարավոր չի լինում շատացնել հիշոության քարտերի հաշվին: Օրինակ 16Գբ սարքի վրա համարյա 6Գբ զբաղեցնում է հենց iOS համակարգը և օգտատիրոջը մնում է միայն 10 Գբ ծավալ: Հետագայում խաղեր կամ հավելվածներ տեղադրելուց հետո այդ ծավալը գնալով փոքրանում է և օգտատերերը ստիպված ջնջում են որոշ ծանր հավելվածներ կամ խաղեր: 



Սակայն իրականում այդ ծավալի մեծ մասը զբաղեցնում են հավելվածների և iOS-ի ժամանակավոր աշխատանքային ֆայլերը, որոնք, ի տարբերություն Անդրոիդի, հնարավոր չէ ջնջել սովորական օգտատերերի կողմից: Այդ ժամանակավոր ֆայլերը անհրաժեշտության դեպքում ավտոմատ ջնջվում են iOS համակարգի կողմից: Սակայն կա մի հնարք, որի շնորհիվ կարող ենք ստիպել iOS-ին, որպեսզի ջնջի այդ ֆայլերը և տրամադրի ավելի շատ ծավալ:



Այս հնարքի ընթացքում փորձելու ենք գնել ֆիլմ: Այսինքն, եթե Ձեր Itunes-ի հաշվին կցված է բանկի քարտ և ունեք այդ ֆիլմի համար պահանջվող ազատ ծավալը, ապա ավելի լավ է չփորձեք այս հնարքը, որպեսզի ֆիլմ գնելու ընթացքում գումար չկորցնեք:

Հնարքը սկսելուց առաջ բացեք հիշողության կարգավորումների էջը և տեսեք, թե ինչքան ազատ ծավալ ունեք  (Settings->General->Storage & iCloud): Այնուհետև կատարեք հետևյալ քայլերը.

1. iOS սարքի վրա բացեք iTunes-ը:
2.Բացեք ֆիլմերի բաժինը և ընտրեք HD որակով երևէ ֆիլմ, որի ծավալը մեծ է (օրինակ 6Գբ):
3.Սեղմեք գնելու կամ վարձակալելու կոճակը:


4.Համակարգը կզգուշացնի, որ սարքի վրա այդքան ազատ հիշողություն չկա:
5.Սեղմեք Cancel և սպասեք մոտ մեկ րոպե:

Այս քայլերից հետո բացեք սարքի հիշողության կարգավորումների էջը և տեսեք, թե ինչքան ազատ ծավալ ունեք (Settings->General->Storage & iCloud):
Կարդալ ավելին