Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Նիկոլաս Քեյջի արկածները Ղազախստանում (20 զվարճալի մեմեր)

Նիկոլաս Քեյջի արկածները Ղազախստանում (20 զվարճալի մեմեր)


Վերջերս հայտնի դերասա Նիկոլաս Քեյջը այցելել էր Ղազախստան և հանդիպել պետական պաշտոնյաների հետ: Այս հանդիպումներից ոչ մի իրարանցում չէր առաջանա, եթե համացանցում չհայնվեր հետևյալ լուսանկարը:


Բնականաբար Նիկոլաս Քեյջի արտասովոր հագուստն ու հայացքը չէին կարող անտարբեր թողնել համացանցի օգտատերերին ու ստեղծվեցին բազմաթիվ զվարճալի մեմեր:





















Կարդալ ավելին
«Ժայռ» մականունով Դուեյն Ջոնսոնը նկարահանվել է iPhone 7-ի չորս րոպեանոց գովազդում

«Ժայռ» մականունով Դուեյն Ջոնսոնը նկարահանվել է iPhone 7-ի չորս րոպեանոց գովազդում

Կարդալ ավելին
2020թ. Adobe-ն ու մնացած ընկերություններն ամբողջովին կհրաժարվեն Flash տեխնոլոգիայից

2020թ. Adobe-ն ու մնացած ընկերություններն ամբողջովին կհրաժարվեն Flash տեխնոլոգիայից


Դեռևս 2015 թվականին պարզ դարձավ, որ Adobe Flash պլատֆորմի վերջը մոտ է: Բնականաբար նման հայտնի պլատֆորմից ամբողջովին հրաժարվելու համար տարիներ էին հարկավոր: Վերջերս Adobe-ը հայտարարել է, որ այս գործընթացը կավարտվի 2020 թվականին: Adobe Flash-ից հրաժարվելու հիմնական պատճառներից մեկը դրա մեջ առկա անվտանգության բացթողումներն են: Այս պլատֆորմը նաև դանդաղեցնում էր ինտերնետ դիտարկչի աշխատանքը: 



Նշեմ, որ չնայած այս ամենին, Adobe Flash տեխնոլոգիան շարունակում է օգտագործվել բազմաթիվ կայքերում ու խաղերում: Նունիսկ Ֆեյսբուքի խաղերի մեծ մասը պատրաստված են ու աշխատում են այս տեխնոլոգիայով: Հեռավոր 2000-ական թվականներին ես նույնպես հանդիսանում էի այս պլատֆորմի սիրահարներից մեկը և իմ խաղերի ու ծրագրերի մեծ մասում օգտագործվել եմ այն (օրինակ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում): Կարելի է ասել, որ իմ ծրագրավորման առաջին քայլերը կատարել եմ Flash-ով:


Ինտերնետ դիտարկիչները նույնպես նպաստում են Adobe Flash տեխնոլոգիայի մահվան գործընթացից: Առայժմ դիտարկիչները զգուշացնում ու թույլտվություն են հարցնում Flash ֆայլեր բացելու համար, սակայն 2020 թվականից սկսած այս տեխնոլոգիան ընդհանրապես կբացակայի դիտարկիչներից:


Հիշեցնեմ, որ 1996 թվականից սկսած Flash պլատֆորմը պատկանում էր Macromedia ընկերությանը, սակայն 2005 թվականին դարձավ Adobe-ի մեծ ընտանիքի մի մասը: Վերջերս փոխվեց նաև Flash խաղեր ու ծրագրեր պատրաստելու համար նախատեսված ծրագրի անունը: Այն Adobe Flash-ից դարձավ Adobe Animate


Նշեմ, որ տվյալ պահին Adobe Animate-ով հնարավոր է ստեղծել ոչ միայն Flash տեխնոլոգիայով խաղեր ու ծրագրեր, այլև՝ HTML5-ով, որը հանդիսանում է Flash-ին փոխարինող թիվ մեկ տեխնոլոգիան:
Կարդալ ավելին
Windows-ի հետագա թարմացումներում կբացակայի Paint ծրագիրը

Windows-ի հետագա թարմացումներում կբացակայի Paint ծրագիրը



Microsoft ընկերությունը ներկայացրել է, թե որ ծրագրերը կբացակայեն Windows 10-ի հաջորդ թարմացումներում: Այդ ցուցակում առկա է նաև Paint ծրագիրը: Այն ամբողջովին փոխարինվելու է Paint 3D ծրագրով (հավանաբար Windows 10 Fall Creators Update թարմացման մեջ): 


Այս նորությունը մեծ իրարանցում է առաջացրել օգտատերերի մոտ, քանի որ 1985 թվականին թողարկված Paint-ը տարիների ընթացքում եղել է շատերի կողմից սիրված ու պահանջված ծրագրերից մեկը:
Կարդալ ավելին
Ինչպես միացնել Windows-ի անպետք ֆայլերի ընդլայնված մաքրումը

Ինչպես միացնել Windows-ի անպետք ֆայլերի ընդլայնված մաքրումը

Windows օպերացիոն համակարգում աշխատանքի ընթացքում կուտակվում են բազմաթիվ անպետք ֆայլեր, որոնցից պարբերաբար պետք է ազատվել: Նշեմ, որ այստեղ խոսքը տասնյակ գեգաբայթերի մասին է, ինչը խնդիրներ կարող է առաջացնել քիչ ծավալ ունեցող համակարգիչների վրա:


Windows օպերացիոն համակարգն իր մեջ ունի մի ծրագիր, որը նախատեսված է հենց նմանատիպ ֆայլերը մաքրելու համար: Այս ծրագիրը կոչվում է Disk Cleanup: Ծրագիրը գտնելու համար Start Menu-ում գրեք cleanmgr: Բացելուց հետո պետք է նշեք անհրաժեշտ ջնջվող ֆայլերի տեսակների դիմաց և վերջ:


Պարզվում է, որ այս ծրագիրն ունի նաև ընդլայնված ռեժիմներ: Առաջին ռեժիմը տեսնելու համար պետք է ծրագիրը բացեք run as administrator ռեժիմով:


Եթե ցանկանում եք տեսնել cleanmgr ծրագրի ամենաընդլայնված ռեժիմը, ապա պետք է բացեք command promp ծրագիրը և դրա մեջ գրեք հետևյալ տեքստը՝ %systemroot%\system32\cmd.exe /c cleanmgr /sageset:65535 & cleanmgr /sagerun:65535



Վերջում նշեմ, որ Disk Cleanup ծրագրով կարող եք մաքրել օրինակ Windows-ի թարմացման անպետք ֆայլերը, նախորդ Windows-ից մնացած ֆայլերը (Windows.old թղթապանակ), ինտերնետի և համակարգչի ժամանակավոր ֆայլերը և այլն:
Կարդալ ավելին
holmes.am հայալեզու կայքում կարող եք գտնել Շերլոկ Հոլմսի պատմվածքները

holmes.am հայալեզու կայքում կարող եք գտնել Շերլոկ Հոլմսի պատմվածքները


Հայկ Ափրիկյանը ստեղծել է հայալեզու holmes.am կայքը, որը նվիրված է Շերլոկ Հոլմսին: Այս կայքում կարող եք գտնել Արթուր Կոնան Դոյլի կողմից Շերլոկ Հոլմսի մասին գրված պատմվածքներն ու վիպակներ: holmes.am կայքում տեղադրված են նաև Շերլոկ Հոլմսի մասին գրված հայերեն գրքեր՝ PDF տարբերակով: 

Կարդալ ավելին
Վաղը կմերկնարկի «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը

Վաղը կմերկնարկի «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը


«Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումը, որն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, այս տարի տեղի կունենա հուլիսի 24-ից 31-ը։  Որպես գլխավոր գործընկեր և ֆորումի հիմնական միջոցառման` «Big Battle»-ի գլխավոր մրցանակի տրամադրող, նախաձեռնությանն է միացել Ամերիաբանկը:


2017թ. Սամմիթը կկազմակերպվի կրկին Սևանա լճի ափին: Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ավելի քան 100 ստարտափ թիմեր, հրեշտակ ներդրողներ, ծրագրավորողներ, բիզնես թրեյներներ, մենթորներ 7 օր շարունակ կլինեն մրցույթներով, քննարկումներով և բացահայտումներով հագեցած բիզնես միջավայրում և  կվայելեն իրենց հանգիստը ամռան ամենահայտնի, ամենաակտիվ և ամենաարդյունավետ միջոցառման շրջանակներում:


Սա հերթական մեծ քայլն է նոր որակի համագործակցության հարթակ ստեղծելու գործընթացում, հարթակ, որտեղ հարյուրավոր մարդիկ կարողանում են ձեռք բերել նոր, ամուր կապեր, կրթվել, կատարելագործվել, մրցակցել իրենց գաղափարներով և հաղթել, վայելել հանգիստն ու զվարճանալ: Սամմիթի նպատակն է դառնալ խթան ստարտափ համակարգի զարգացման համար։ Այս գործում այժմ իր ներդրումը կունենա նաև Ամերիաբանկը:


Այս տարվա սամմիթն ունի բազմաթիվ նորարարություններ և ծրագրեր, որոնք չէն եղել անցյալ տարի, այդ թվում՝ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Camp Fire Pitch» ձևաչափով միջոցառումը, որի ընթացքում ստարտափները կներկայացնեն իրենց pitch-երը Հայաստանից և արտասահմանից հրավիրված ներդրողներին։ Ծրագրավորողների համար հատուկ մշակվել է campathon-ը, որը կտևի մի ամբողջ օր: Մեկ շաբաթվա ընթացքում սամմիթի մասնակիցներին հասանելի կլինեն նաև բազմաթիվ ժամանցային ծրագրեր:
Կարդալ ավելին
Բացահայտում - Չեռնոբիլի սարսափը

Բացահայտում - Չեռնոբիլի սարսափը



Նախորդ դարը ցավոք լի էր աղետալի դեպքերով և պատահարներով,որոնց շարքում պետք է նշել նաև Չեռնոբիլում պատահած սարսափելի դեպքը և որը նույնիսկ ներկայումս որոշակի վտանգ է ներկայացնում մարդկության համար։
Կարդալ ավելին
Facebook-ի հավելվածով այժմ հնարավոր է տեսնել մոտակայքում գտնվող անվճար Wi-Fi ցանցերը

Facebook-ի հավելվածով այժմ հնարավոր է տեսնել մոտակայքում գտնվող անվճար Wi-Fi ցանցերը


Ֆեյսբուք սոցիալական ցանցն ամիսներ առաջ մի քանի երկրներում գործարկեց Find Wi-Fi ծառայությունը, որը թույլ է տալիս տեսնել մոտակայքում գտնվող անվճար Wi-Fi ցանցերը: Այժմ այս ծառայությունը հասանելի է բոլոր երկրների և օգտատերերի համար: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բացել Ֆեյսբուքի Անդրոիդ կամ iOS հավելվածը և այնտեղ ներառված ծառայությունների մեջ գտնել Find Wi-Fi-ը (եթե ծրագրերի հիմնական ցանկում չկա, ապա սեղմեք More կոճակը):



Այս ծառայությունը ցուցադրում է մոտակայքում գտնվող բոլոր այն սրճարանները և հասարակական այլ վայրերը, որոնց Ֆեյսբուքի էջում կատարվել են Find Wi-Fi-ի աշխատանքի համար պահանջվող կարգավորումները:
Կարդալ ավելին
Մասնագետները գտեն են Petya վիրուսի տարածումը կանխող շատ պարզ մեթոդ

Մասնագետները գտեն են Petya վիրուսի տարածումը կանխող շատ պարզ մեթոդ


Օրեր առաջ Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում մեծ տարածում գտավ Petya կոչվող վիրուսը, որը տարածվելու և աշխատելու սկզբունքով նման է վերջերս տարածված WannaCry վիրուսին: Այս նոր վիրուսը նույնպես կոդավորում է օգտատերերի ֆայլերը և դրա դիմաց պահանջում 300 ԱՄՆ դոլարին համարժեք բիթքոին: Տվյալ պահին հավաքվել է ավելի քան 10.000 ԱՄՆ դոլար (փոխանցումներին կարող եք հետևել այստեղ): 


Մասնագետները խորհուրդ են տալիս տեղադրել օպերացիոն համակարգչի և հակավիրուսի վերջին թարմացումները, փակեն համապատասխան խոցելի տեղերն ու պորտերը, չներբեռնեն ու չբացեն անծանոթ մարդկանցից ստացած նամակները: Որոշ մասնագետներ գտել են նաև ավելի հեշտ ու պարզ մեթոդ: Պետք է ընդամենը Windows-ի թղթապանակի մեջ ստեղծել perfc անունով դատարկ ֆայլ:


1. Բացեք notepad ծրագիրը կամ ցանկացած այլ տեքստային խմբագրիչ:

2. Ոչինչ մի գրեք և պահպանեք ֆայլը perfc անունով: Ապահովության համար կրկնեք նույն քայլերը և պահպանեք նաև perfc.dll անունով ֆայլ: Այնուհետև այս երկու ֆայլերը տեղադրեք C:\Windows\ թղթապանակում:

3. Վերջում բացեք այդ ֆայլերի պարամետրերի պատուհանը և նշեք read only պարամետրը:



Պարզվում է, որ այս վիրուսը նախևառաջ ստուգում է այդ perfc անունով ֆայլի առկայությունը, և գտնելու դեպքում ոչ մի վնաս չի տալիս:

Խորհուրդ կտամ նաև տեղադրել Windows-ի խոցելիությունը շտկող թարմացումները, որոնք նշված են այս գրառման մեջ:
Կարդալ ավելին