Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Google-ի նոր գործիքը: Շարժվեք և 80.000 լուսանկարներ կշարժվեն ձեզ հետ


Այս գործիքի հիմքում ընկած է դիտարկչում օգտատիրոջ մարմնի մասերն ու շարժումները ճանաչող PoseNet գրադարանը, որ բաց տեսքով տեղադրված է համացանցում:
Կարդալ ավելին
Asphalt 9 Legends խաղն անվճար հասանելի է iOS, Android և Windows(10) պլատֆորմերի վրա

Այս խաղում ներդրված է նաև ղեկավարելու նոր մեխանիզմ, որի շնորհիվ ավտոմեքենան ինքնուրույն է գնում, իսկ օգտատերը պետք է կատարի հնարքներ, օգտագործի նիտրո-արագացուցիչներ և ընտրի առաջարկվող ճանապարահներից մեկը: Խաղի կարգավորումներում հնարավորություն կա անջատել այս ռեժիմը և վերադառնալ դասականին:
Ներբեռնել Android | iOS | Windows 10
QIWI-ի աշխատակիցը տերմինալների միջոցով թաքուն աշխատել է 500.000 Բիթքոին

Ռուսական հայտնի Qiwi էլեկտրոնային դրամապանակի ղեկավար Սերգեյ Սոլոնինը վերջերս մի հետաքրքիր տեղեկություն է հայտնել: Պարզվում է, որ 2011թ. Qiwi-ի նախկին տեխնիկական տնօրենը տերմինալների վրա զբաղվել է կրիպտոարժույթի մայնինգով և աշխատել 500.000 Բիթքոին: Եթե Բիթքոինի այն ժամանակվա փոխարժեքով սա վերածենք դոլարի, ապա կստացվի, որ նա գրեթե ոչինչ չանելով աշխատել է մոտ 5 միլիոն դոլար: Այսօրվա փոխարժքով այդ գումարը կազմում է 4.1 միլիարդ դոլար:
Հետաքրքիրն այն է, որ նա աշխատանքից ազատվելուց հետո այս գումարը պահել է իրեն, քանի որ Qiwi ընկերությանը ոչ մի վնաս չի տվել: Տուժել են միայն Qiwi-ի գործընկեր հանդիսացող տերմինալները, որոնք ավելի շատ հոսանք են ծախսել: Այս դեպքից հետո Qiwi-ի ղեկավար Սոլոնինը որոշել է նույնպես մայնինգով զբաղվել Qiwi-ի բոլոր տերմինալների վրա, սակայն Bitcoin աշխատելը ընթացքում դժվարացել է ու ընկերությանը չի հաջողվել մեծ գումար աշխատել: Qiwi-ն հետագայում մայնինգ ֆերմաներ է բացել Իսլանդիայում:
Կարդալ ավելին

Ներկայացվեցին Xiaomi Mi A2 և A2 Lite սմարթֆոնները: Հայտնի են նաև գները

Այսօր Բարսելոնայում Xiaomi ընկերությունը ներկայացրեց Mi A2 և Mi A2 Lite սմարթֆոնները, որոնց մասին համացանցում արդեն կար որոշակի ինֆորմացիա: Ինչպես սպասվում էր Mi A2 մոդելը հանդիսանում է Xiaomi Mi 6X մոդելի կրկննօրինակը, իսկ Lite տարբերակը հանդիսանում է Redmi 6 Pro սմարթֆոնի կրկննօրինակը: Տարբերությունն այն է, որ այս սմարթֆոններն աշխատում են մաքուր Անդրոիդով (Android One):

Xiaomi Mi A2 սմարթֆոնն ունի 5.99 դյույմանոց էկրան: Սմարթֆոնն ունի SoC Snapdragon 660 պրոցեսոր, 4/6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32/64/128 ԳԲ ներքին հիշողություն, 3010 մԱ/ժ մարտկոց, 12ՄՊ/20ՄՊ հիմնական և 20ՄՊ առաջնային տեսախցիկ:

Xiaomi Mi A2 Lite սմարթֆոնն ունի 5.84 դյույմանոց էկրան, որի վերևի հատվածում կա վերջերս թրենդային դարձած կտրվածքը: Սմարթֆոնն ունի SoC Snapdragon 625 պրոցեսոր, 3/4 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32/64 ԳԲ ներքին հիշողություն, 4000 մԱ/ժ մարտկոց, 12ՄՊ/5ՄՊ հիմնական և 5ՄՊ առաջնային տեսախցիկ:

Xiaomi Mi A2 Lite սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը մարտկոցի տարողությունն է: Այս մարտկոցով հնարավոր է 6 ժամ անդադար Full HD վիդեո նայել, 6 ժամ խաղալ, 19 ժամ զրուցել 4G ցանցում, 34 ժամ լսել երաժշտություն:

Mi A2 և Mi A2 Lite սմարթֆոնները հասանելի են սև, երկնագույն և ոսկեգույն երանգներով: Սմարթֆոնների վաճառքը կմեկնարկվի Իսպանիայից հետևյալ գներով. Mi A2 սմարթֆոնի բազային տարբերակի (4/32) գինը 250 եվրո է, միջին մոդելի (4/64) գինը՝ 280 եվրո, իսկ ամենաբարձր մոդելը (6/128)` 350 եվրո: Mi A2 Lite սմարթֆոնի բազային տարբերակը (3/32) 180 եվրո է, իսկ բարձր մոդելը (4/64)՝ 230 եվրո: Սմարթֆոնները կվաճառվեն ավելի քան 40 երկրներում:
Կարդալ ավելին
Skype-ի հին տարբերակն այլևս չի աշխատի, իսկ նորում կհայտնվի զանգերը ձայնագրելու հնարավորություն

Սեպտեմբերին Microsoft-ը կստիպի համակարգիչների վրա տեղադրված Skype-ի դասական տարբերակից անցնել նոր տարբերակին, որը գործառույթներով ու արտաքին ինտերյֆեսով գրեթե չի տարբերվում բջջային տարբերակից: Լավ կամ վատ նորություն այն է, որ այդ անցումը կլինի պարտադիր, քանի որ հին տարբերակն այլևս չի աշխատի:

Windows, macOS, iOS, Android և Linux համակարգերի համար նախատեսված Skype ծրագրի թամացված տարբերակն իր մեջ կներառի նաև զանգերը ձայնագրելու հնարավորություն: Ձայնագրությունները կպահպանվեն ամպային ծառայության վրա և կցված կլինեն օգտատիրոջ պրոֆիլին: Նշեմ, որ նոր տարբերակի մեջ հայտնվելու է նաև զրուցակցի կողմից հաղորդագրությունը տեսնելու մասին ծանուցում:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Բիլայնի տնօրեն Անդրեյ Պյատախինը նախընտրում է առևտուր անել թղթե տոպրակներով: Հիշեցնեմ, որ օրեր առաջ աշխարհում նշվում էր թղթե տոպրակների օրը, իսկ ՀՀ բնապահպանության նախարար Էրիգ Գրիգորյանը հայտարարեց, որ նախարարությունը Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց է նախաձեռնում: Լուսանկարի հեղինակ՝ Անի Կարապետյան:
Կարդալ ավելին
Huawe-ի սպասարկման բաժնի աշխատողը պատահաբար հայտնել է Android P-ի անունը

Օգտատերերից մեկը նամակով դիմել է Huawei ընկերությանը և հարցրել, թե երբ Huawei P9 Lite Mini (Y6 Pro) և Huawei P9 Lite (2017) կստանան EMUI 8.0 թարմացումը, որը հիմնված է Android 8.0 Oreo-ի վրա:

Huawei-ի սպասարկման բաժնի աշխատակիցն էլ իր պատասխաններից մեկում շփոթվել ու Google-ից առաջ անցնելով պատահաբար գրել է Android P-ի անունը՝ Android Pistachio (հայ.՝ Պիստակ):

Քանի որ ընդունված է, որ Android-ի անունները քաղցրավենիքներ են, ապա կարծիք կա, որ սա ամբողջական անունը չի լինի: Օրինակ կարող է լինել՝ Pistachio Ice Cream:
Կարդալ ավելին
Ինչպես Windows-ի վրա ստանալ macOS Mojave-ի դինամիկ փոխվող էկրանի նկարների էֆեկտը

Apple-ը վերջերս ներկայացրեց macOS Mojave օպերացիոն համակարգը, որի էկրանի նկարը փոխվում է օրվա ժամից կախված: Այսինքն միևնույն լուսանկարը օրվա ժամից կախված ցուցադրվում է տարբեր լուսավորությամբ: Այս հետաքրքիր էֆեկտը կարելի է ստանալ նաև այլ համակարգերի վրա: Պետք է ընդամենը ունենալ միևնույն նկարը տարբեր լուսավորությամբ և ինչ-որ կերպ այն փոխել օրվա ժամին համընթաց:

Windows-ի կարգավորումներում կա նմանատիպ ֆունկցիա, որպեսզի ընտրված թղթապանակից հաջորդաբար ցուցադրի լուսանկարները, սակայն այս էֆեկտն ամբողջովին անհնար է ստանալ այս տարբերակով, քանի որ Windows-ը այն չի սինխրոնացնում ժամից կախված այլ պարզապես համակարգիչը միացնելու պահից սկսած որոշակի ինտերվալով փոխում է լուսանկարները:

macOS Mojave-ի դինամիկ նկարների էֆեկտը ստանալու համար կա երկու տարբերակ.
1 տարբերակ
GitHub-ի ծրագրավորողներից մեկը գրել է մի պարզ ծրագիր, որը նախատսեված է կոնկրետ այս նպատակի համար: Անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել WinDynamicDesktop ծրագիրը և աշխատացնելուց ժամային գոտին գրել Yerevan:

Այնուհետև այս ծրագիրն ավտոմատ կներբեռնի macOS Mojave-ի դինամիկ նկարները և ժամային գոտուց ու ժամից կախված կցուցադրի դրանք: Այս ծրագիրը հնարավոր է նաև այնպես կարգավորել, որպեսզի ցուցադրվեն ձեր ընտրած լուսանկարները:
2 տարբերակ
GitHu Windows-ի համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ են տալիս ժամից կամ շաբաթվա օրվանից կախված փոխել լուսանկարները: Այդպիսի ծրագրերից է Wallpaper Change Scheduler-ը:

Այս ծրագիրը նախորդից տարբերվում է նրանով, որ պետք է առանձին ներբեռնել նկարները և հատ-հատ կարգավորել ժամերն ու դրանց համապատասխան նկարները:
Այ մեթոդի թերությունն այն է, որ ժամային գոտին հաշվի չի առնվում և պարբերաբար պետք է ձեռքով փոխել կարգավորումները (օրինակ ձմեռվա 18:00-ի նկարը չի համապատասխանում ամառվա նույն ժամի նկարին):
1-ին մեթոդում օգտագործվող ֆայլեր
2-րդ մեթդում օգտագործվող ֆայլեր
Կարդալ ավելին
«Փախցնել 30 վայրկյանում»: Apple-ի խանութից բոլորի աչքի առաջ գողացել են 27.000$-ի տեխնիկա (Տեսանյութ)

Հետաքրքիրն այն է, որ այս ամենը տևել է 30 վայրկյան ու խանութի հաճախորդներն ու աշխատողները ոչինչ չեն կարողացել անել: Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել գողերին:
Կարդալ ավելին
Subscribe to:
Posts (Atom)
Pages
BlogList
Powered by Blogger.
