Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Թողարկվել է 1ՏԲ ծավալով աշխարհի առաջին SD քարտը

Թողարկվել է 1ՏԲ ծավալով աշխարհի առաջին SD քարտը


Ամերիկյան Lexer ընկերությունը ներկայացրեց աշխարհի առաջին 1ՏԲ ծավալով SD քարտը, որը հնարավորություն կունենան ձեռք բերել ցանկացած օգտատեր: Այս նոր հիշողության քարտը ինֆորմացիան կարդում է մինչև 95Մբ/վ արագությամբ, իսկ գրում է մինչև 70 ՄԲ/վ արագությամբ: Այս քարտը նախատեսված է նախևառաջ այն օգտատերերի համար, ովքեր նախընտրում են լուսանկարել 4K թողունակությամբ: 

Այս քարտն արդեն հնարավոր է նախապես պատվիրել $399.99-ով: Lexer-ի պաշտոնական կայքում այն $100-ով ավելի թանկ է: Համեմատության համար նշեմ, որ նույն ընկերության 512ԳԲ ծավալով քարտը վաճառվում է $150-ով:
Կարդալ ավելին
Xiaomi-ն ներկայացրեց 48ՄՊ-անոց Redmi Note 7 բյուջետային սմարթֆոնը

Xiaomi-ն ներկայացրեց 48ՄՊ-անոց Redmi Note 7 բյուջետային սմարթֆոնը


Xiaomi ընկերությունը ներկայացրեց Redmi շարքի հերթական սմարթֆոնը՝ Redmi Note 7-ը, որն ունի 48 ՄՊ-անոց հիմնական տեսախցիկ: Հետաքրքիր է, որ այս նոր սմարթֆոնը թողարկվում է առանձին Redmi ապրանքանիշի տակ, որն ունի սեփական տարբերանշանը, ղեկավար կազմը և այլն:


Այս նոր սմարթֆոնի հետնամասում տեղադրված երկրորդ տեսախցիկը 5 ՄՊ է, իսկ առջևի տեսախցիկը՝ 13 ՄՊ: Սմարթֆոնի առջևի տեսախցիկն ունի նաև դեմքի սկաներ: Բնականաբար երկու տեսախցիկներն էլ աշխատում են արհեստական բանականությամբ:


Xiaomi-ն մեծ ուշադրություն է դարձրել այս նոր սմարթֆոնի տեսախցիկների վրա, ինչը մանրամասն ներկայացվեց պրեզենտացիայի ժամանակ:


Xiaomi Redmi Note 7 սմարթֆոնն ունի ոչ այդքան բարձր դասի SoC Snapdragon 660 պրոցեսոր, 3/4/6ԳԲ օպերատիվ հիշողություն, 32/64ԳԲ ներքին հիշողություն: Հնարավորություն կա նաև տեղադրել microSD քարտ: Պրեզենտացիայի ժամանակ ներկայացվեց նաև AnTuTu-ում այս սմարթֆոնի արագագործության հավաքած միավորը՝ 144.599:

Արտաքին տեսքով Redmi Note 7 -ը քիչ է տարբերվում վերջերս ներկայացված Mi Play սմարթֆոնից և հանդիսանում է էկրանի կաթիլանման կտրվածքով Xiaomi-ի երկրորդ սմարթֆոնը: 

Սմարթֆոնի Gorilla Glass 5 էկրանը 6.3 դյույմ է՝ 2340х1080 թողութնակությամբ և 19.5:9 կողմերի հարաբերակցությամբ: Էկրանի կողքի շրջանակի հաստությունը 1.95մմ է, ինչը հավասար է iPhone X-ի շրջանակի հաստությանը:


Xiaomi Redmi Note 7-ը ունի նաև մատնահետքի սկաներ, որը գտնվում է հետևի հատվածում: Սմարթֆոնի մարտկոցը 4000 մԱ/ժ է, որը լիցքավորվում է USB-C-ով: Սմարթֆոնն ունի նաև ինֆրակարմիր պորտ, որի միջոցով հնարավոր է կառավարել կենցաղային տեխնիկաները:



Սմարթֆոնը կվաճառվի երեք գույներով՝ սև, գրադիենտ կապույտ և կարմիր: Սմարթֆոնի վաճառքը Չինաստանում կմեկնարկի ս.թ. հունվարի 15-ին հետևյալ գներով:

3+32 ԳԲ — $147
4+64 ԳԲ — $177
6+64 ԳԲ — $206
Կարդալ ավելին
Այս Անդրոիդ հավելվածով կարող եք հայտնի gif անիմացիաների վրա տեղադրել Ձեր դեմքը

Այս Անդրոիդ հավելվածով կարող եք հայտնի gif անիմացիաների վրա տեղադրել Ձեր դեմքը



Morphin – CGI GIF Studio Անդրոիդ հավելվածը թույլ է տալիս նկարել Ձեր դեմքը և այն տեղադրել ինտերնետում հայտնի gif անիմացիաների վրա: 



Բնականաբար ստեղծված անիմացիաները կարող եք տարածել սոցցանցերում: Անհրաժեշտ է ընդամենը նկարել դեմքը և ընտրել gif-ը: 



Տվյալ պահին այս հավելվածը ջնջված է Google Play-ից, սակայն կարող եք ներբեռնել apk ֆայլը և տեղադրել հեռախոսի մեջ:

Կարդալ ավելին
Xiaomi-ն ներկայացրեց Mi Air ականջակալները, որոնք արտաքնապես շատ նման են Apple AirPods-ին

Xiaomi-ն ներկայացրեց Mi Air ականջակալները, որոնք արտաքնապես շատ նման են Apple AirPods-ին



Xiaomi ընկերությունը ներկայացրեց Mi Air անլար ականջակալները, որոնք արտաքին տեսքով նման են Apple AirPods-ին: Այս նոր ականջակալները սկզբնական շրջանում կվաճառվեն Չինաստանում և կարժենան մոտ 60 դոլլար: Նշեմ, որ Apple-ի ականջակալները մոտ երկու անգամ ավելի թանկ են:


Այս ականջակալները Bluetooth 4.2 ստանդարտով աշխատում են Android, iOS և այլ համակարգերի հետ: Ականջակալները կարելի է օգտագործել ինչպես զույգով, այնպես էլ առանձին: 


Ականջակալների վրա կա փոքր վահանակ, որով հնարավոր է կառավարել ականջակալները, ինչպես նաև սմարթֆոնի վրա կանչել ձայնային օգնականներին:


Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Xiaomi-ն ներկայացրել էր AirDots Youth Edition ականջակալները:
Կարդալ ավելին
GitHub-ը անվճար է դարձրել ոչ բոլորին հասանելի (private) ծրագրային կոդերի տեղադրումը

GitHub-ը անվճար է դարձրել ոչ բոլորին հասանելի (private) ծրագրային կոդերի տեղադրումը



Նոր տարում GitHub-ը շատ լավ նվեր է պատրաստել ծրագրավորողների համար: Այսուհետ ցանկացած օգտատեր կարող է իր անձնական գաղտնի կոդերը անվճար տեղադրել և կառավարել GitHub-ում: Հիշեցնեմ, որ նախկինում օգտատերերը կարող էին անվճար տեղադրել միայն բաց ծրագրային կոդերը, իսկ ահա փակ կոդերի համար պետք է բաժանորդագրվեին:


Ուրախալին այն է, որ կոդերի ծավալի առումով նույնպես սահմանափակում չկա: GitHub-ում փակ ծրագրային կոդերի հետ անվճար աշխատելու միակ սահմանափակումն այն է, որ նույն կոդի վրա կարող են աշխատել առավելագույնը 3 հոգի:


Հիշեցնեմ, որ 2018 թվականի ամռանը Microsoft ընկերությունը գնեց ծրագրային կոդերի կառավարման GitHub ծառայությունը: GitHub-ում բաց կոդեր ունեն Microsoft-ը, Google-ը, Apple-ը և մի շարք այլ հայտնի ընկերություններ:
Կարդալ ավելին
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


Արմբլոգի հարգելի հետևորդներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Սիրեք և եղեք սիրված, եղեք համբերատար ու հավատացեք հրաշքներին: Թող Աստված պահապան լինի բոլորիս ընտանիքներին: Նոր նպատակներով, նախագծերով ու ակնկալիքներով կհանդիպենք 2019 թվականին:

Կարդալ ավելին
Sony-ն նվազեցրել է PlayStation Classic-ի գինը՝ այն 99$-ից դարձնելով 59$

Sony-ն նվազեցրել է PlayStation Classic-ի գինը՝ այն 99$-ից դարձնելով 59$

Մոտ մեկ ամիս առաջ Sony-ն վաճառքի հանեց PlayStation Classic խաղային կոնսոլը, որի մեջ ներառված են PlayStation-ի 20 հին դասական խաղեր: Հետաքրքիրն այն է, որ այս կոնսոլն աշխատում է PlayStation-ի խաղերը համակարգչով խաղալու համար նախատեսված էմուլյատորով: 


Նախապես այս կոնսոլը վաճառվում էր 99$-ով, սակայն վերջերս Sony-ն որոշել է զգալի նվազեցնել կոնսոլի գինը: Տվյալ պահին մի շարք օնլայն խանութներում PlayStation Classic-ը վաճառվում է 59$-ով (օրինակ Amazon-ում), ինչը կարելի է համարել չափազանց լավ գին այն պարագայում, երբ փաթեթի մեջ կա երկու ջոյստիկ: 


Նշեմ նաև, որ վերջերս համացանցում ուղեցույցներ են տարածվել, թե ինչպես է հնարավոր այս կոնսոլի մեջ տեղադրել համացանցից ներբեռնված խաղերը:
Կարդալ ավելին
Մակոլեյ Կալկինն ու Google-ը վերարտադրել են «Տանը միայնակ» ֆիլմի կադրերը

Մակոլեյ Կալկինն ու Google-ը վերարտադրել են «Տանը միայնակ» ֆիլմի կադրերը




«Տանը միայնակ» ֆիլմի գլխավոր դերասան Մակոլեյ Կալկինը նկարահանվել է Google-ի նոր գովազդային հոլովակում, որտեղ կարելի է տեսնել «Տանը միայնակ» ֆիլմից հայտնի կադրեր:
Կարդալ ավելին
Այս անվճար օնլայն գործիքը վայրկյանների ընթացքում ջնջում է լուսանկարի հետևի ֆոնը

Այս անվճար օնլայն գործիքը վայրկյանների ընթացքում ջնջում է լուսանկարի հետևի ֆոնը


Mask_RCNN բաց ծրագրային կոդերի վրա հիմնված Remove.bg անվճար գործիքը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում ջնջել լուսանկարի հետևի ֆոնը և առանձնացնել դրա վրա գտնվող մարդուն: Այս գործիքն աշխատում է արհեստական բանականությունով և ամբողջովին անվճար է: Անհրաժեշտ է ընդամենը նշել լուսանկարը և մի քանի վայրկյան անց ներբեռնել png ֆորմատի թափանցիկ լուսանկարը: 


Բնականաբար, այս գործիքը չի երաշխավորում 100 տոկոսանոց արդյունք, սակայն ինչպես արդեն նշեցի, այս գործիքն աշխատում է արհեստական բանականությամբ և ժամանակի ըթնացքում ավելի է կատարելագործվում:

Կարդալ ավելին
2018թ. ամենաշատ օգտագործված և ամենախոցելի գաղտնաբառերի ցանկը: Ինչպես ընտրել ճիշտ գաղտնաբառ

2018թ. ամենաշատ օգտագործված և ամենախոցելի գաղտնաբառերի ցանկը: Ինչպես ընտրել ճիշտ գաղտնաբառ


SplashData ընկերությունը հրապարակել է հրապարակվել է 2018թ. ամենաշատ օգտագործված և ամենախոցելի գաղտնաբառերի ցանկը, որտեղ նորից բարձր հորիզոնականներ են զբաղեցնում 123456, password, qwerty և նմանատիպ պարզ գաղտնաբառերը:

1. 123456
2. password
3. 123456789
4. 12345678
5. 12345
6. 111111
7. 1234567
8. sunshine
9. qwerty
10. iloveyou
11. princess
12. admin
13. welcome
14. 666666
15. abc123
16. football
17. 123123
18. monkey
19. 654321
20. !@#$%^&*
21. charlie
22. aa123456
23. donald
24. password1
25. qwerty123

Այս ցուցակը կազվել է արտահոսքի հետևանքով համացանցում հայտնված ավելի քան 5 միլիոն  գաղտնաբառերը վերլուծելուց հետո: Հետաքրքիր ա նաև, որ այս անգամ ցուցակի 23-րդ հորիզոնականում հայտնվել է donald գաղտնաբառը:


Վերևի նկարում կարող եք տեսնել վերջին 8 տարիների ընթացքում ամենաշատ օգտագործված 25 գաղտնաբառերը: Այս տարվա գաղտնաբառերի ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:


Վերջում հիշեցնեմ, որ Google Chrome-ում հնարավորություն կա գեներացնել և ընտրել պաշտպանված գաղտնաբառեր: Դրա համար պետք է գաղտնաբառի դաշտի վրա աջ քլիք անել և ընտրել առաջարկվող գաղտնաբառը: Գեներացված գաղտնաբառը նույնիսկ կարող եք չհիշել, որովհետև այն պահպանվելու է Google Chrome-ի մեջ և հարկ եղած դեպքում ավտոմատ լրացվելու է:

Կարդալ ավելին