Xiaomi-ն ներկայացրեց 48ՄՊ-անոց Redmi Note 7 բյուջետային սմարթֆոնը

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը ներկայացրեց Redmi շարքի հերթական սմարթֆոնը՝ Redmi Note 7-ը, որն ունի 48 ՄՊ-անոց հիմնական տեսախցիկ: Հետաքրքիր է, որ այս նոր սմարթֆոնը թողարկվում է առանձին Redmi ապրանքանիշի տակ, որն ունի սեփական տարբերանշանը, ղեկավար կազմը և այլն:


Այս նոր սմարթֆոնի հետնամասում տեղադրված երկրորդ տեսախցիկը 5 ՄՊ է, իսկ առջևի տեսախցիկը՝ 13 ՄՊ: Սմարթֆոնի առջևի տեսախցիկն ունի նաև դեմքի սկաներ: Բնականաբար երկու տեսախցիկներն էլ աշխատում են արհեստական բանականությամբ:


Xiaomi-ն մեծ ուշադրություն է դարձրել այս նոր սմարթֆոնի տեսախցիկների վրա, ինչը մանրամասն ներկայացվեց պրեզենտացիայի ժամանակ:


Xiaomi Redmi Note 7 սմարթֆոնն ունի ոչ այդքան բարձր դասի SoC Snapdragon 660 պրոցեսոր, 3/4/6ԳԲ օպերատիվ հիշողություն, 32/64ԳԲ ներքին հիշողություն: Հնարավորություն կա նաև տեղադրել microSD քարտ: Պրեզենտացիայի ժամանակ ներկայացվեց նաև AnTuTu-ում այս սմարթֆոնի արագագործության հավաքած միավորը՝ 144.599:

Արտաքին տեսքով Redmi Note 7 -ը քիչ է տարբերվում վերջերս ներկայացված Mi Play սմարթֆոնից և հանդիսանում է էկրանի կաթիլանման կտրվածքով Xiaomi-ի երկրորդ սմարթֆոնը: 

Սմարթֆոնի Gorilla Glass 5 էկրանը 6.3 դյույմ է՝ 2340х1080 թողութնակությամբ և 19.5:9 կողմերի հարաբերակցությամբ: Էկրանի կողքի շրջանակի հաստությունը 1.95մմ է, ինչը հավասար է iPhone X-ի շրջանակի հաստությանը:


Xiaomi Redmi Note 7-ը ունի նաև մատնահետքի սկաներ, որը գտնվում է հետևի հատվածում: Սմարթֆոնի մարտկոցը 4000 մԱ/ժ է, որը լիցքավորվում է USB-C-ով: Սմարթֆոնն ունի նաև ինֆրակարմիր պորտ, որի միջոցով հնարավոր է կառավարել կենցաղային տեխնիկաները:



Սմարթֆոնը կվաճառվի երեք գույներով՝ սև, գրադիենտ կապույտ և կարմիր: Սմարթֆոնի վաճառքը Չինաստանում կմեկնարկի ս.թ. հունվարի 15-ին հետևյալ գներով:

3+32 ԳԲ — $147
4+64 ԳԲ — $177
6+64 ԳԲ — $206

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն