Համացանցում են հայտնվել 773 միլիոն գաղտնաբառեր: Ինչպե՞ս ստուգել Ձեր գաղտնաբառի առկայությունն այս արխիվում


Վերջերս համացանցում է հայտնվել #Collection1 տվյալների արխիվը, որտեղ ներառված են ավելի քան 773 միլիոն գողացված էլ. փոստեր ու գաղտնաբառեր: 87ԳԲ-անոց արխիվը տվյալ պահին ջնջված է MEGA հոսթինգից, սակայն հակերների ֆորումներում կա:

Ինչպե՞ս իմանալ՝ Դուք անմասն մնացե՞լ եք սրանից:

Haveibeenpwned.com կայքով կարող եք ստուգել, թե արդյոք Ձեր էլ. փոստը առկա է այս կամ նախկինում տարածված գաղտնաբառերի բազաներում: Եթե պարզվի, որ Ձեր էլ. փոստն առկա է գոնե մեկ անգամ, ապա խորհուրդ է տրվում փոխել այդ էլ. փոստին կցված բոլոր գաղտնաբառերը: Հաշվի առեք, որ էլ. փոստի առկայության դեպքում չի նշանակում, որ Ձեր էլ. փոստի գաղտնաբառն է տարածվել: Դա կարող է լինել ցանկացած կայքի գաղտնաբառ, որտեղ մուտք եք գործում Ձեր էլ. փոստով (բնականաբար դժվար կլինի գուշակել, թե Ձեր էլ. փոստին կցված որ կայքի գաղտնաբառն է տարածվել):


Նշված կայքում կա նաև գաղտնաբառը գրելու և այն ստուգելու գործիք, որտեղ կարող եք գրել Ձեր գաղտնաբառերից մեկը և համոզվել, այն չկա գողացված բազաներում: Բնականաբար այստեղ անվտանգության խնդիր չկա, քանի որ միաժամանակ չեք մուտքագրում էլ. փոստն ու գաղտնաբառը: Տվյալ արտահոսքի ու գործիքի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն