Մասնակցիր ՀՀ-ում ազատ տնտեսական գոտու դիզայնի մրցույթին և շահիր 3 միլիոն ՀՀ դրամ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhEB4ykK0W2YBN0QfRi5PjZzu8RgZwDEvUAzgh4m8Nm-yL7vS0T8N_2w8hlZvRH8RV4SJrjwhKeBz1v2_KwJDZaeMoAKikg2KYGQLkvOwBk1C7ArCxmnH5pXSgCulEovfgpLdWv1r2ybrDO/s1600/ecos.jpg)
«ECOS» ընկերությունն ակնկալում է համարձակ, այլընտրանքային և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կօգնեն ստեղծել Հայաստանի ինովացիոն պատկերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, միաժամանակ տալով հնարավորություն ճարտարապետներին և դիզայներներին ունենալ իրենց ներդրումը Հայաստանի Հանրապետության տարածքում նորարար տեխնոլոգիաների և մարզերի բալանսավորված զարգացման մեջ:
Շուտով մեկնարկվելու է ինդուստիալ մայնինգի կենտրոնի ստեղծման աշխատանքները, որը հիմնած է լինելու «Հրազդանի» ՀԷԿ-ի հովացման աշտարակի վրա։ Այն դառնալու է նորարարական ստարտափների համար ստեղծվող տեխնոլոգիական քլաստերի մի մասը, ինչպես նաև կատարելու է ԱՏԳ-ի տվյալների կենտրոնի գործառույթները։ ECOS-ը նորարար տեխնոլոգիաների շուկայում սկզբունքորեն նոր մոտեցումներ է առաջարկում։
Մրցույթի մասնակցությանն են հրավիրվում ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնագետներ, մասնագիտացված ճարտարապետական և դիզայներական ընկերություններ, ուսանողներ և շրջանավարտներ: Մրցույթը հայտարարվում է երեք անվանակարգերում.
1. Հովացման աշտարակի լավագույն դիզայն
2. ԱՏԳ վարչական գրասենյակի լավագույն դիզայն
3. Շրջակա տարածքի լանդշաֆտի լավագույն դիզայն
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiiKeQbtps0YwtpBcvRZSbXzfLwPe87tL-JfCPkw94n3GvNe2jNOqFmhe07qcgF25aOmtWkuyyemIsZPpH1x7hq5_Kl-YtohbCAAdfpAi8IyEAg5HbKCpXMVpJam-CJRKfKNlhQ1DtqaNu3/s1600/ecos_1.jpg)
Հաղթողներն ու եզրափակիչ փուլի մասնակիցները կստանան նվերներ և ֆինանսավորում` իրենց նախագծերը կյանքի կոչելու համար:
«ECOS ընկերությունը նպատակ է հետապնդում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով հնարավորություն տալ երիտասարդ և ստեղծագործ մարդկանց, ներկայացնել իրենց հայացքներն ու պատկերացումները ապագայի վերաբերյալ:
Գլոբալիզացման շրջանում, երբ գերիշխում են տեխնոլոգիական առաջընթացներն ու զարգացումները, ստեղծվում է վերաիմաստավորման անհրաժեշտություն քաղաքի, մարդու և բարձր տեխնոլոգիաների միջև:
Մենք ցանկանում ենք, որպեսզի այն արտացոլի ECOS-ի տեսլականը, այդ իսկ պատճառով, մենք սիրով սպասում ենք Ձեր մտահաղացումներին:»- մեկնաբանում է ECOS ընկերության ղեկավարող գործընկեր Իլյա Գոլդբերգը.
Մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության հովանու ներքո, առաջատար մասինագետների մասնակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և միջազգային առաջատար լրատվամիջոցների կողմից լուսաբանման միջոցով:
Մրցույթն անցկացվում է 2019թ. հունվարի 15-ից մինչև 2019թ. մարտի 15-ը ներառյալ:
«ECOS ընկերությունը նպատակ է հետապնդում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով հնարավորություն տալ երիտասարդ և ստեղծագործ մարդկանց, ներկայացնել իրենց հայացքներն ու պատկերացումները ապագայի վերաբերյալ:
Մենք ցանկանում ենք, որպեսզի այն արտացոլի ECOS-ի տեսլականը, այդ իսկ պատճառով, մենք սիրով սպասում ենք Ձեր մտահաղացումներին:»- մեկնաբանում է ECOS ընկերության ղեկավարող գործընկեր Իլյա Գոլդբերգը.
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgJbcosfU88T4UUi5GFYD0scGtGIymlUCGsvX4-GJvKp5gvZDvxIdXNREvK7S_yF6AonqG5Md3ikvpohtsLlXGtrDDWRsfdP_hYmTCTbRlce_6lAMC94bFabeZ4RwyaH7avqKK_E06204DC/s1600/ecos_2.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhdeVg3lwilm6vELt4L4anCJu6PNl2wDJ_VfzMfGPPLixDgHK8-8hw5QykMkH3Kab9XMb9AlQrJJfywhU0EwSzzJBYaCEkdcfi5n8AHlLcOM71awGuXs8LQyxM7zs9-EwyXf_fF1BdyEn69/s1600/ecos_3.jpg)
➤Մրցույթի պաշտոնական կայքէջ՝ http://fez.ecos.am
➤Ուղարկել մասնակցության հայտ՝ http://fez.ecos.am/home/auth
➤Մրցույթի կանոններ՝ http://fez.ecos.am/home/terms
➤Մամուլի բաժին՝ press@ecos.am
➤Գործընկերության համար՝ gi@ecos.am
Հրազդանի ԱՏԳ-ի մասին.
Ազատ Տնտեսական Գոտին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում` Հրազդան քաղաքում, որի հիմնական գործառույթն է ՀՀ ում բարձր տեխնոլոգիաների ներդնումը, զարգացումն ու կիրառումը: ECOS ընկերությունը հանդիսանում է Հրազդան քաղաքում ԱՏԳ-ի ստեղծման կազմակերպիչը: ԱՏԳ ի հիման վրա ստեղծվում է էկոհամակարգ, որտեղ գործելու են ենթակառուցվածքային բազմաթիվ նախագծեր` կրթական նախագծերից և հետազոտական լաբորատորիաներից մինչև ներդրումների ներգրավվման էլեկտրոնային հարթակներ:
ECOS նախագծի մասին.
ECOS ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով զինված թվային Հայաստանի այցեքարտն է, որն ավելի ու ավելի գաղթակղիչ է դառնում արտասահմանյան ներդրումների ներգրավման և թվային տեխնոլոգիաների արտահանման տեսանկյունից։
Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում էկոհամակարգերի ստեղծումն ու ներդրումը, արտահանման ուղղվածություն ունեցող և բարձր տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների տեխնոլոգիապես կայուն զարգացման ապահովումը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող միջազգային մասնագետների ներգրավվումն ու Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովումը: