Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
2019թ. մարտի վերջի դրությամբ ամենաարագործ Android սմարթֆոնները

2019թ. մարտի վերջի դրությամբ ամենաարագործ Android սմարթֆոնները


AnTuTu ընկերությունը կազմել է 2019թ. մարտի վերջի դրությամբ ամենաարագործ Android սմարթֆոններ ցուցակը, որը կազմվել է AnTuTu Benchmark v7 հավելվածում հավաքված միավորներով: Նշեմ, որ այդ միավորները ոչ թե առավելագույն ցուցանիշներն են, այլ՝ միջին: Ցուցակի առաջատար 3 սմարթֆոններն ունեն Snapdragon 855 պրոցեսոր:


Այս ցուցակը վերաբերում է գլոբալ շուկայում առկա սմարթֆոններին: Չինական շուկայի համար ցուցակն այլ տեսք ունի:


Կարդալ ավելին
Ներկայացվեցին Huawei P30 և P30 Pro սմարթֆոնները

Ներկայացվեցին Huawei P30 և P30 Pro սմարթֆոնները



Huawei ընկերությունը ներկայացրեց P30 և P30 Pro սմարթֆոնները: P30-ն ունի 6.1 դյույմանոց (2340×1080) OLED էկրան, 8 միջուկանի Kirin 980 պրոցեսոր, 6ԳԲ օպերատիվ և 128ԳԲ ներքին հիշողություն, 3650 մԱ/ժ մարտկոց, 40ՄՊ+16ՄՊ+8ՄՊ հիմնական և 32ՄՊ առջևի տեսախցիկ: 


Ի տարբերություն P30 Pro-ի, P30-ը ունի 3.5մմմ ականջակալների բնիկ, սակայն չունի ջրի և փոշու պաշտպանություն:


P30 Pro սմարթֆոնն ունի 6.47 դյույմանոց (2340×1080) OLED էկրան, 8 միջուկանի Kirin 980 պրոցեսոր, 8ԳԲ օպերատիվ և 128ԳԲ/256ԳԲ/512ԳԲ ներքին հիշողություն, 4200 մԱ/ժ մարտկոց, 40ՄՊ+20ՄՊ+8ՄՊ հիմնական և 32ՄՊ առջևի տեսախցիկ: P30 Pro սմարթֆոնը հետնամասում ունի նաև հատուկ ToF տեսախցիկ, որը պատասխանատու է օբյեկտների խորությունը որոշելու համար:


P30 Pro սմարթֆոնները հնարավոր է նաև անլար լիցքավորել Qi տեխնոլոգիայով: Հնարավորություն կա նաև այս սմարթֆոնով լիցքավորել այլ սարքեր (ականջակալներ, սմարթ ժամացույցներ և այլն): Սմարթֆոնների մատնահետքի սկաներն ու զանգերի դինամիկը ներդրված են էկրանի մեջ:
Կարդալ ավելին
Xiaomi-ին հաջողվել է 4000 մԱ/ժ մարտկոցը լիցքավորել 17 րոպեում

Xiaomi-ին հաջողվել է 4000 մԱ/ժ մարտկոցը լիցքավորել 17 րոպեում


Xiaomi ընկերությունը ներկայացրեց 100 Վատտանոց լիցքավորման նոր տեխնոլոգիա, որը նախատեսված է բջջային հեռախոսներն արագ լիցքավորելու համար: 4000 մԱ/ժ մարտկոցով սմարթֆոնն այս տեխնոլոգիայով լիցքավորվում է ընդամենը 17 րոպեում: 


Համեմատության համար նշեմ, որ նախկին ռեկորդակիր OPPO սմարթֆոնի 3700 մԱ/ժ մարտկոցը նույն ժամանակում լիցքավորվում է 65%: Xiaomi-ն առայժմ չի հայտնում ոչ մի տեխնիկական մանրամասներ, թե ինչպես է կարողացել հասնել այսպիսի արդյունքի:
Կարդալ ավելին
Google-ի բոլոր փակված ծառայությունների «գերեզմանոցը»

Google-ի բոլոր փակված ծառայությունների «գերեզմանոցը»


Google ընկերությունը շարունակում է ստեղծել նոր ծառայություններ և միաժամանակ փակել հները: Հետաքրքիրն այն է, որ երբեմն փակվող ծառայություններն այդքան էլ վատը չեն ու հազարավոր մարդիկ օգտվում են դրանցից: Օրինակ մի քանի օրից կդադարի գործել Google+ սոցցանցն ու հասցեների պարզեցման goo.gl ծառայությունը: Այս առիթով համացանցում է հայտնվել Killed by Google կայքը, որտեղ տեղադրված են Google-ի փակված կամ փակվող ծառայությունները, դրանց ամսաթվերն ու Wikipedia-ի հասցեները:


Կարդալ ավելին
ՔԱՎԱՐԱՆ: Առեղծվածային վայր Հայաստանում

ՔԱՎԱՐԱՆ: Առեղծվածային վայր Հայաստանում


Կարդալ ավելին
Google-ի նոր Doodle-ը թույլ է տալիս ստեղծել Բախի ոճին համապատասխան ստեղծագործություններ

Google-ի նոր Doodle-ը թույլ է տալիս ստեղծել Բախի ոճին համապատասխան ստեղծագործություններ



Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան առթիվ Google ընկերությունը ստեղծել է ինտերակտիվ Doodle, որի միջոցով օգտատերերը կարող են ստեղծել իրենց ստեղծագործությունները: Հետաքրքիրն այն է, որ սա հանդիսանում է մեքենայական ուսուցմամբ աշխատող առաջին Doodle-ը:


Օգտատերերին առաջարկվում է տեղադրել համապտասխան նոտաները և արդյունքում ստանալ Բախի ոճին համապատասխան ստեղծագործություն:

Կարդալ ավելին
Nvidia-ի այս գործիքով կարող եք լուսանկարի վրայից հեշտությամբ հեռացնել անցանկալի օբյեկտները

Nvidia-ի այս գործիքով կարող եք լուսանկարի վրայից հեշտությամբ հեռացնել անցանկալի օբյեկտները


Մեքենայական ուսուցմամբ աշխատող Nvidia-ի գործիքը թույլ է տալիս լուսանկարի վրա մոտավոր նշել անցանկալի օբյեկտը և այն ավտոմատ հեռացնել: Բնականաբար, օբյեկտը հեռացնելուց հետո գործիքն ինքնուրույն որոշում է, թե ինչպես լրացնի դատարկ հատվածը, որպեսզի այն հնարավորինս քիչ աչքի ընկնի: 



Բլոգի նախորդ գրառումներից մեկում տեղադրել էի նաև լուսանկարի հետևի ֆոնը ջնջող գործիք, ինչը նույնպես աշխատում է մեքենայական ուսուցմամբ: Այս երկու գործիքները համադրելով կարող եք առանց մասնագիտական գիտելիքների հեշտությամբ մշակել Ձեր լուսանկարները:

Կարդալ ավելին
Google-ը ներկայացրեց խաղերի սթրիմինգի Stadia ծառայությունը

Google-ը ներկայացրեց խաղերի սթրիմինգի Stadia ծառայությունը


Google ընկերությունը որոշել է անմասն չմնալ խաղերի սթրիմինգի ոլորտից և ներկայացրեց իր նոր Stadia ծառայությունը: Այս ծառայության միջոցով օգտատերերը կարող են տարբեր սարքերի վրա (սմարթֆոն, նոթբուք, հեռուստացույց և այլն) խաղալ ժամանակակից հզոր խաղերը: 



Սթրիմինգի իմաստն այն է, որ խաղերը հարկավոր չի ներբեռնել և բացել օգտատիրոջ սարքի վրա: Դրանք աշխատեցվում են Google-ի հզոր համակարգիչների վրա, իսկ պատկերը ցուցադրվում է օգտատիրոջ սարքի վրա:



Google-ը մտադիր է այս ծառայությունը առաջխաղացնել YouTube-ի և խաղերի բլոգգերների միջոցով: Օրինակ YouTube-ում տեղադրված սթրիմի տակ կհայտնի կոճակ, որի վրա սեղմելով միանգամից կբացվի խաղը:


Այս ծառայության հետ մեկտեղ Google-ը ներկայացրեց նաև նոր խաղային ջոյսթիք, որն արտաքնապես նման է Playstation-ի ու XBox-ի ջոյսթիքների խառնուրդին: Այս ջոյսթիքն աշխատում է Wi Fi կապով:

Նշեմ, որ Stadia ծառայությունը նորույթ չի և շուկայում ունի մի քանի հզոր մրցակիցներ: Նմանատիպ ծառայություն ունեն Sony-ն և NVIDIA-ն, իսկ Amazon-ն ու Microsoft-ը շուտով նույնպես կթողարկեն խաղերի սթրիմինգի իրենց ծառայությունները:


Կարդալ ավելին
Apple-ը վաճառքի է հանել երկրորդ սերնդի AirPods ականջակալները

Apple-ը վաճառքի է հանել երկրորդ սերնդի AirPods ականջակալները


Apple ընկերությունը ներկայացրեց երկրորդ սերնդի AirPod անլար ականջակալները, որոնք աշխատում են Apple H1 պրոցեսորով: Այս ականջակալների նոր պրոցեսորն ապահովում է ձայնի ավելի լավ որակ, արագացնում է սարքերի հետ անլար կապի հաստատումը և 50%-ով երկարացնում է մարտկոցի աշխատանքը:


Նոր ականջակալներում ներդրվել է նաև «Hey, Siri» հրամանի միջոցով Siri ձայնային օգնականը բացելու գործառույթ: Երկրորդ սերնդի AirPod անլար ականջակալներն արտաքնապես ոչնչով չեն տարբերվում նախորդներից:


Apple-ը ներկայացրեց նաև այս ականջալները լիցքավորող նոր քեյս, որն իր հերթին հնարավոր է լիցքավորել անլար Qi տեխնոլոգիայով: Նշեմ, որ ականջակալների լիցքավորման այս նոր քեյսը վաճառվում է նաև առանձին: Երկրորդ սերնդի AirPod անլար ականջակալները նոր քեյսով արժեն $199, հին քեյսով՝ $156: Նոր քեյսն արժի $79:
Կարդալ ավելին
Instagram-ում հնարավոր կլինի ապրանքներ գնել

Instagram-ում հնարավոր կլինի ապրանքներ գնել


Instagram-ում շուտով հասանելի կլինի «Chekout» գործառույթը, որի միջոցով օգտատերերը կարող են օնլայն գնումներ կատարել միանգամից Instagram-ի հավելվածի մեջ: Այս ծառայությունով կատարված գնումների դիմաց Instagram-ը տոկոսներ է ստանալու խանութներից: «Chekout» գործառույթի փակ փորձարկմանը մասնակցել են Nike, Adidas, Dior, H&M, Prada, Zara և այլ հայտնի ընկերությունները: Անմիջապես Instagram-ում գնումներ կատարելու համար օգտատերերը պետք է լրացնեն իրենց քարտի տվյալները և առաքման հասցեն:


Նշեմ, որ նախկինում Instagram-ում տեղադրված ապրանքները գնելու համար բացվում էր վաճառողի կայքը, ինչը որոշակի անհարմարություններ էր ստեղծում:
Կարդալ ավելին