Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ինչպես ներբեռնել և համակարգչով անվճար խաղալ մոտ 40.000 Flash խաղեր

Ինչպես ներբեռնել և համակարգչով անվճար խաղալ մոտ 40.000 Flash խաղեր


Վերջին տարիներին ինտերնետ դիտարկիչները սկսել են պայքարել Flash տեխնոլոգիայի դեմ, քանի որ այն պարունակում է անվտանգության մի շարք խնդիրներ: Սակայն նախորդ տարիներին Flash-ով ստեղծվել են մի շարք խաղեր և անիմացիաներ, առանց որոնց այն ժամանակվա ինտերնետը ձանձրալի կթվար: 



Flash խաղերը պահպանելու համար ստեղծվել է FlashPoint նախագիծը, որտեղ հավաքված են գրեթե բոլոր քիչ թե շատ հայտնի Flash խաղերն ու անիմացիաները: Այս նախագիծը ներառում է նաև այլ տեխնոլոգիաներով պատրաստված խաղեր (Shockwave, HTML5 և այլն):



FlashPoint նախագիծը բաղկացած է երկու տարբերակներից: Առաջին տարբերակը մոտ 241 ԳԲ է, որը արխիվից հանելուց հետո դառնում է 288 ԳԲ: Այս տարբերակը ներբեռնելու դեպքում բոլոր խաղերը հնարավոր է խաղալ առանց ինտերնետի (օֆֆլայն): Այս տարբերակը ներառում է բոլոր խաղերի նկարներն ու լոգոները, ինչպես նաև այլ տեխնոլոգիաներով պատրաստված խաղեր (մոտ 40.000):


FlashPoint-ի երկրորդ տարբերակի ծավալը համեմատաբար փոքր է՝ 296 ՄԲ: Այս տարբերակի դեպքում խաղերը ներբեռնվում են դրանք բացելու ժամանակ: Այս տարբերակը չի ներառում խաղերի լոգոներն ու նկարները, ինչպես նաև այլ տեխնոլոգիաներով ստեղծված խաղերը: Դրանք հնարավոր է ավելացնել ցուցակում ծրագրի գլխավոր էջից:

Կարդալ ավելին
Call of Duty Modern Warfare և Warzone խաղերում չիտերներին կստիպեն խաղալ իրար դեմ

Call of Duty Modern Warfare և Warzone խաղերում չիտերներին կստիպեն խաղալ իրար դեմ


Call of Duty Warzone անվճար խաղում վերջերս շատացել են չիտերները, ովքեր հատուկ սկրիպտներով կիրառում են տարբեր օգնող հանգամանքներ իրենց խաղերին և հասնում հաղթանակի: Խաղի ստեղծողները վերջերս արգելափակել են ավելի քան 70.000 չիտերների պրոֆիլներ, սակայն դա նրանք շարունակում են նոր պրոֆիլ ստեղծել և նորից խարդախություններ անել: 


Խաղի հեղինակները որոշել են հատուկ մեխանիզմ կիրառել, որպեսզի կասկածելի չիտերները խաղան միայն իրար հետ: Խաղում ավելանալու է նաև հնարավորություն, որպեսզի չիտերի խաղի մասին բողոքող օգտատերը ծանուցում ստանա այդ օգտատիրոջ հետագա արգելափակման մասին: Օգտատերերը կարող են նաև չիտերների դեմ բողոքել սպանվելու վիդեոկրկնությունները դիտելու կամ այլ մարդկանց խաղերը դիտելու ընթացքում:


Եթե ցանկանում եք ինչ-որ չափով խուսափել չիտերներից, ապա կարող եք խաղային կոնսոլում այնպես կարգավորել, որպեսզի խաղաք միայն այլ կոնսոլների օգտատերերի դեմ, ոչ թե համակարգիչների:
Կարդալ ավելին
Գործարկել է Яндекс.Мессенджер ծառայությունը, որը կարողանում է նաև ձայնային նամակները փոխակերպել տեքստայինի

Գործարկել է Яндекс.Мессенджер ծառայությունը, որը կարողանում է նաև ձայնային նամակները փոխակերպել տեքստայինի


Яндекс ընկերությունը գործարկել է Яндекс.Мессенджер ծառայությունը, որը հասանելի է բջջային և վեբ տարբերակներով: Այս ծառայությունը փաստացի փոխարինել է «Яндекс.Чаты» ծառայությանը: Яндекс-ի պրոֆիլ ունեցող բոլոր օգտատերերն արդեն ավտոմատ գրանցված են Яндекс.Мессенджер-ում:


Яндекс.Мессенджер ծառայությունում օգտատերերը կարող են ուղարկել տեքստային և ձայնային հաղորդագրություններ, կատարել աուդիո և վիդեո զանգեր: Նշեմ, որ ձայնային հաղորդագրությունները SpeechKit տեխնոլոգիայի միջոցով ավտոմատ վերածվում են տեքստայինի: Яндекс.Мессенджер ծառայությունում հնարավոր է նաև վարել կանալներ և հետևորդներին մատուցել անհրաժեշտ ինֆորմացիան:
Կարդալ ավելին
Microsoft-ը Windows 10-ի համար թողարկել է News Bar էկրանի վիջեթը: Ինչպես տեղադրել

Microsoft-ը Windows 10-ի համար թողարկել է News Bar էկրանի վիջեթը: Ինչպես տեղադրել


Microsoft ընկերությունը Windows 10 օպերացիոն համակարգի համար թողարկել է News Bar վիջեթի բետա տարբերակը, որը 24 ժամյա ռեժիմով էկրանին ցուցադրում է վերջին նորությունները: Վիջեթն աշխատում է ինչպես տեքստային վազող տող ռեժիմով, այնպես էլ պատկերներով: Հնարավորություն կա վիջեթը կարգավորել այնպես, որպեսզի այն տեղադրվի էկրանի 4 կողմերից որևէ մեկում: 


Վիջեթի կարգավորումներում կարող եք ընտրել նորությունների տարածաշրջանը (Հայաստանը տվյալ պահին դեռ չկա, բայց կան ԱՄՆ, Ռուսաստան ու մի շարք այլ երկրներ): Կարող եք նաև այնպես կարգավորել, որ վիջեթում ցուցադրվեն ձեր նախընտրելի ակցիաները:


Ինչպես արդեն նշեցի, վիջեթը տվյալ պահին փորձնական է, այդ պատճառով որոշ օգտատերեր չեն կարողանում այն անմիջապես ներբեռնել Windows Store-ից: Ներբեռնելու համար կատարեք հետևյալ քայլերը:


2.Մուտք գործեք Ձեր Microsoft-ի պրոֆիլ և ավելացրեք վիջեթը զամբյուղի մեջ:

3. Բացեք զամբյուղը և ձեռք բերեք վիջեթը:



4. Windows 10-ում բացեք Store-ը և Ձեր գրադարանից ներբեռնեք վիջեթը: 


Կարդալ ավելին
Epic Games-ն անվճար նվիրում է Just Cause 4 (30$) և Wheels of Aurelia (10$) խաղերը

Epic Games-ն անվճար նվիրում է Just Cause 4 (30$) և Wheels of Aurelia (10$) խաղերը


Epic Games Store խաղերի լաունչերը շարունակում է ուրախացնել խաղասերներին իր անվճար նվերներով: Այս շաբաթ Epic Games-ը նվիրում է Just Cause 4 և Wheels of Aurelia խաղերը: Նշեմ, որ Just Cause 4 խաղը բավականին թարմ ու հայտնի խաղ է և զարմանալի է, որ այն անվճար է դարձել: Այս ակցիան գործում է մինչև ապրիլի 23-ը: Այս ընթացքում եթե նշված խաղերն ավելացնեք Epic Games-ի ձեր գրադարանում, ապա դրանք հետագայում նույնպես կարող եք անվճար խաղալ: Որպես բոնուս նշեմ, որ Humble Bundle-ում անվճար տրամադրվում է Manual Samuel խաղը ակտիվացման կոդը, որը կարող եք գրել Steam-ում և անվճար խաղալ:

Կարդալ ավելին
ESET-ը նվիրում է NOD32 անտիվիրուսի 3 ամսվա անվճար լիցենզիա

ESET-ը նվիրում է NOD32 անտիվիրուսի 3 ամսվա անվճար լիցենզիա


ESET ընկերությունը նվիրում է NOD32 անտիվիրուսի 3 ամսվա անվճար լիցենզիա, որը կարող եք տեղադրել միաժամանակ 3 տարբեր համակարգիչների վրա: Պետք է ընդամենը բացել ակցիայի էջը և գրել էլ. փոստի հասցեն:
Կարդալ ավելին
GitHub-ի բազային ֆունկցիաները դարձել են անվճար բոլորի համար

GitHub-ի բազային ֆունկցիաները դարձել են անվճար բոլորի համար


Microsoft-ին պատկանող GitHub ծառայությունը մեծ նվեր է պատրաստել ծրագրավորողների համար: Վճարովի ծառայության բազային ֆունկցիաները անվճար դարձել են հասանելի բոլոր օգտատերերի համար: Այժմ թիմերը կարող են անվճար աշխատել մի վայրում գտնվող նախագծի վրա: 


Անհատները նույնպես կարող են անսահման քանակությամբ մարդկանց հետ աշխատել: Նախկինում սահմանաչափը երեք անձ էր: Փոխվել են նաև վճարովի ծառայությունների գներն ու ֆունկցիաները:
Կարդալ ավելին
Ներկայացվեց $399-անոց նոր iPhone SE սմարթֆոնը: «Home» կոճակ, A13 պրոցեսոր, անլար լիցքավորում

Ներկայացվեց $399-անոց նոր iPhone SE սմարթֆոնը: «Home» կոճակ, A13 պրոցեսոր, անլար լիցքավորում



Apple ընկերությունը ներկայացրեց նոր iPhone SE սմարթֆոնը, որը հասանելի է երեք գույներով՝ սև, սպիտակ և կարմիր (PRODUCT RED): Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է ալյումինից ու ապակուց: Այս սմարթֆոնն արտաքնապես նման է iPhone 8 շարքի սմարթֆոններին: 


Սմարթֆոնն ունի 4.7 դյույմանոց Retina HD էկրան (True Tone, 326 ppi), որի ներքևում գտնվում է դասական «Home» կոճակը: Այս կոճակի մեջ տեղադրված է մատնահետքի սկաները: iPhone SE սմարթֆոնում տեղադրված է գերհզոր A13 Bionic պրոցեսորը, որով աշխատում են նաև վերջին iPhone 11 և iPhone 11 Pro սմարթֆոնները: 


Նոր սմարթֆոնները լիցքավորվում են ինչպես լարով, այնպես էլ անլար Qi տեխնոլոգիայով: Սմարթֆոններն ունեն ջրի և փոշու պաշտպանություն IP67 ստանդարտով (մինչև 1 մետր, 30 րոպե): Սմարթֆոններն ունեն երկու քարտի հնարավորություն` սովորական և ներդրված eSIM:


Ըստ Apple-ի, iPհone SE-ում տեղադրված է iPhone-ի պատմության մեջ մի մոդուլանի լավագույն տեսախցիկը: Այն լայնանկյուն 12ՄՊ տեսախցիկ է (f/1.8 դիաֆրագմայով, Smart HDR), որն արհեստական բանականության շնորհիվ կարողանում է սկանավորել լուսանկարում հայտնվող օբեյտկենրն ու խորությունը:


Պորտրետ ռեժիմով լուսանկարներ հնարավոր է ստանալ ինչպես առջևի (7 ՄՊ), այնպես էլ հետևի տեսախցիկներով: iPhone SE-ի հիմնական տեսախցիկով հնարավոր է նկարել 4K վիդեո (60 fps):


iPhone SE սմարթֆոնները հասանելի կլինեն 64,128 և 256 ԳԲ տարբերակներով, որոնք կարժենան $399, $450 և $550:
Կարդալ ավելին
Assassin's Creed II և մի շարք այլ համակարգչային խաղեր տվյալ պահին անվճար են

Assassin's Creed II և մի շարք այլ համակարգչային խաղեր տվյալ պահին անվճար են


Ubisoft ընկերությունը անվճար նվիրում է Assassin's Creed II խաղը, որ տվյալ պահին ձեռք բերելու դեպքում կարող են անվերջ անվճար խաղալ: Ակցիան գործում է մինչև ապրիլի 17-ը: Բացի այդ, Indiegala կայքում նույնպես մի շարք խաղեր դարձել են անվճար: 


Այդ խաղերը ևս կարող եք ավելացնել Ձեր գրադարանում և հետագայում ներբեռնել այնտեղից:


Կարդալ ավելին
Epic Games-ն անվճար նվիրում է  Close to the Sun և  Sherlock Holmes խաղերը

Epic Games-ն անվճար նվիրում է Close to the Sun և Sherlock Holmes խաղերը


Epic Games Store խաղերի լաունչերը շարունակում է ուրախացնել խաղասերներին իր անվճար նվերներով: Այս շաբաթ Epic Games-ը նվիրում է Close to the Sun և  Sherlock Holmes Crimes and Punishments խաղերը: Նշեմ, որ այս ակցիան գործում է մինչև ապրիլի 16-ը: Այս ընթացքում եթե նշված խաղերն ավելացնեք Epic Games-ի ձեր գրադարանում, ապա դրանք հետագայում նույնպես կարող եք անվճար խաղալ:

Կարդալ ավելին