Ներկայացվեց $399-անոց նոր iPhone SE սմարթֆոնը: «Home» կոճակ, A13 պրոցեսոր, անլար լիցքավորում

Ամսաթիվ


Apple ընկերությունը ներկայացրեց նոր iPhone SE սմարթֆոնը, որը հասանելի է երեք գույներով՝ սև, սպիտակ և կարմիր (PRODUCT RED): Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է ալյումինից ու ապակուց: Այս սմարթֆոնն արտաքնապես նման է iPhone 8 շարքի սմարթֆոններին: 


Սմարթֆոնն ունի 4.7 դյույմանոց Retina HD էկրան (True Tone, 326 ppi), որի ներքևում գտնվում է դասական «Home» կոճակը: Այս կոճակի մեջ տեղադրված է մատնահետքի սկաները: iPhone SE սմարթֆոնում տեղադրված է գերհզոր A13 Bionic պրոցեսորը, որով աշխատում են նաև վերջին iPhone 11 և iPhone 11 Pro սմարթֆոնները: 


Նոր սմարթֆոնները լիցքավորվում են ինչպես լարով, այնպես էլ անլար Qi տեխնոլոգիայով: Սմարթֆոններն ունեն ջրի և փոշու պաշտպանություն IP67 ստանդարտով (մինչև 1 մետր, 30 րոպե): Սմարթֆոններն ունեն երկու քարտի հնարավորություն` սովորական և ներդրված eSIM:


Ըստ Apple-ի, iPհone SE-ում տեղադրված է iPhone-ի պատմության մեջ մի մոդուլանի լավագույն տեսախցիկը: Այն լայնանկյուն 12ՄՊ տեսախցիկ է (f/1.8 դիաֆրագմայով, Smart HDR), որն արհեստական բանականության շնորհիվ կարողանում է սկանավորել լուսանկարում հայտնվող օբեյտկենրն ու խորությունը:


Պորտրետ ռեժիմով լուսանկարներ հնարավոր է ստանալ ինչպես առջևի (7 ՄՊ), այնպես էլ հետևի տեսախցիկներով: iPhone SE-ի հիմնական տեսախցիկով հնարավոր է նկարել 4K վիդեո (60 fps):


iPhone SE սմարթֆոնները հասանելի կլինեն 64,128 և 256 ԳԲ տարբերակներով, որոնք կարժենան $399, $450 և $550:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն