Skype-ում ավելացել է վիդեոզանգի ընթացքում հետևի ֆոնը փոխելու գործառույթ (Zoom-ի նման)

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ վերջին օրերին մեծ տարածում է գտնում Zoom ծրագիրը և ամեն կերպ փորձում է նոր գործառույթներ ավելացնել Skype ծրագրում: Օրեր առաջ գրել էի, որ Skype-ով արդեն կարելի է վիդեոզանգեր կատարել առանց գրանցվելու և որևէ ծրագիր տեղադրելու: Այս անգամ Microsoft-ը որոշել է ավելացնել նաև հետևի ֆոնը փոխելու գործառույթ: 


Հիշեցնեմ, որ մինչ այս Skype-ում հնարավոր էր միայն վիդեոզանգի ընթացքում հետևի ֆոնը որոշակի աղավաղել: Թարմացված Skype-ով օգտատերերը կարող են ընտրել ցանկացած լուսանկար և այն տեղադրել որպես ֆոն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն